Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում. քրգործերով հիմնական հայցվորն Էրդողանն է |tert.am|
09:37 - 23 հունիսի, 2023

Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում. քրգործերով հիմնական հայցվորն Էրդողանն է |tert.am|

tert.am: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է բանտարկություն ու քաղաքական արգելք իր դեմ ներկայացված 28 դատական գործերի հետևանքով։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով Cumhuriyet թերթին։

«Նախկինում մի շարք դատական գործեր կասեցվել էին Քըլըչդարօղլուի անձեռնմխելիության առկայության պատճառով, այժմ դրանք կվերանայվեն»,- գրել է թերթը։

Քաղաքական գործչի փաստաբան Ջելալ Չելիքի խոսքով՝ իր պաշտպանյալի դեմ 28 հայց է ներկայացվել, այլ ոչ թե 18, ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը։

Հոդվածում պարզաբանվում է, որ դրանց մեծ մասում հայցվորը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

Այսպիսով, 2021 թվականին նա դատական հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ այն բանից հետո, երբ նա մեղադրեց թուրք առաջնորդին ստելու համար։

2017 թվականին ընդդիմության առաջնորդը գործող նախագահին համեմատել էր Սադամ Հուսեյնի, Մուամար Քադաֆիի և Չաուշեսկուի հետ։ Շատ դեպքերում նախկին թեկնածուին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում, ընդհանուր առմամբ բոլոր համար՝ 110 տարվա ազատազրկում։

Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուի պաշտպանը կարծում է, որ սա տեղի չի ունենա, և եթե քրեական գործեր հարուցվեն, ապա քաղաքական թիմը մտադիր է «մարտահրավեր նետել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել