Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում է. հայ համայնքի հետ նա խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին
11:11 - 16 հունիսի, 2023

Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում է. հայ համայնքի հետ նա խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի:

Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հիմանական ուղղությունների իրականացման սկզբունքներին և հայեցակարգերին:

Հանդիպմանը Հանրապետության նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար դրության, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ներկայումս առկա իրավիճակի և դրա հանգուցալուծման հնարավորությունների և ուղիների մասին, ապա անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել