Մակունցը ԱՄՆ Սենատորին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները
11:13 - 09 հունիսի, 2023

Մակունցը ԱՄՆ Սենատորին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները

Հունիս 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Մարշա Բլեքբըրնի (Թեննեսսի, հանրապետական) և նրա աշխատակազմի հետ։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել սենատորի կողմից ս․թ․ ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության կրթության մասին երկկուսակցական ակտի նախագծի՝ ԱՄՆ Սենատում ներկայացման համար։

Սենատորին ներկայացվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները, ինչպես նաև քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր գործնական քայլերը։ Դեսպան Մակունցը նաև առաջարկել է դիտարկել առաջիկայում սենատորի՝ Հայաստան այցելության հնարավորությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել