Զինծառայողները արդեն հանձնել են շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվները․ փոխնախարարը՝ ատեստավորման գործընթացի մասին
 |armenpress.am|
12:47 - 07 հունիսի, 2023

Զինծառայողները արդեն հանձնել են շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվները․ փոխնախարարը՝ ատեստավորման գործընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց հունիսի 5-ին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացից։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սարգսյանն ասաց, որ զինծառայողներն արդեն հանձնել են շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվները։ 

«Այսօր հրաձգային զենքերից են կրակելու, իսկ վաղը լինելու է մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը։ Ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովում, բացի Շիրակի և Արագածոտնի նախկին մարզպետներից, որոնք հիմա զբաղեցնում են վարչապետի օգնականի պաշտոնը, ընդգրկված են նաև Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։ Դա արվում է՝ ելնելով  ընդհանուր թափանցիկությունը և մեր խնդիրները վեր հանելու, նաև հսկողական գործառույթները իրականացնելու տրամաբանությունից, որպեսզի ատեստավորումը անցկացվի օբյեկտիվ մթնոլորտում։

Նաև նշեմ, որ պատգամավորներին ևս կարող է հնարավորություն տրվել մասնակցել ատեստավորման գործընթացին՝ դիտորդի կարգավիճակում։ Դրա մասին բազմիցս ասել ենք, մենք որևէ խնդիր չունենք։ Ընդհակառակը, ավելի ուրախ կլինենք, որպեսզի գործընթացը թափանցիկ լինի և բոլորի համար տեսանելի լինի, թե ինչ ենք իրականացնում»,- նշեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել