Դատավորը մերժել է Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը


 |factor.am|
18:37 - 06 հունիսի, 2023

Դատավորը մերժել է Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը մերժել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ այսօր Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Կարապետ Բադալյանին։

Փաստաբանը նշել էր, որ Կարապետ Բադալյանի կինը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Արսեն Խառատյանի հարազատ քույրն է։

Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ Արսեն Խառատյանը 2008 թվականին մեկնել է Հայաստանից և վերադարձել 2018 թվականին։ Արսեն Խառատյանի՝ Հայաստանից մեկնելը կապվել է 2008 թվականի մարտի 1-ից հետո իշխանությունների դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստ լինելու հետ։

Մի շարք փաստարկներ ներկայացնելով՝ պաշտպանը կասկածի տակ էր դրել Սարգսյանի և վերջինիս հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը քննող դատավոր Բադալյանի անաչառությունը:

Ավելի մանրամասն` factor.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել