Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
16:17 - 06 հունիսի, 2023

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սերգեյ Մեղրյանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանի, Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի, Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանի, Վարչական դատարանի դատավոր Տիգրան Սանթրոսյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռիմա Առաքելյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել