Կարկուտից տուժած գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել
 |hetq.am|
14:24 - 05 հունիսի, 2023

Կարկուտից տուժած գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել |hetq.am|

hetq.am: Երեկ երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում: Լուրջ վնասներ են կրել Մեծամոր խոշորացված համայնքի Եղեգնուտ, Զարթոնք, Արգավանդ, Արտաշար գյուղերի ցանքատարածություններն ու այգիները:

Եղեգնուտ գյուղի հողօգտագործողներն այսօր փակել էին Արմավիր-Զարթոնք ավտոճանապարհը՝ պահանջելով կատարել վնասների ուսումնասիրություն և փոխհատուցում:

Ցուցարարներից Արտյոմ Մնացականյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարածքում եղել են հակակարկտային կայաններ, սակայն գործի են դրվել կարկուտից 40 րոպե անց:

«Մեզ մոտ եկավ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանը: 3 օր ժամանակ ենք տվել, որպեսզի հարցով զբաղվեն, դրանից հետո պարզ կլինեն մեր անելիքները»,-ասաց Ա. Մնացականյանը:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասաց, որ համայնքային հանձնաժողովներն աշխատում են գյուղերում, արձանագրում են վնասները, որից հետո կունենան վնասների չափերի ամբողջական պատկեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել