Լատվիայի արտգործնախարարը ընտրվել է նախագահի պաշտոնում
 |azatutyun.am|
18:01 - 31 մայիսի, 2023

Լատվիայի արտգործնախարարը ընտրվել է նախագահի պաշտոնում |azatutyun.am|

azatutyun.am: Լատվիայի խորհրդարանը՝ Սեյմը, նախագահական ընտրությունների երրորդ փուլում այսօր երկրի ղեկավար է ընտրել գործող արտգործնախարար Էդգար Ռինկևիչսին։ Նրա օգտին են քվեարկել 100 հոգանոց Սեյմի անդամներից 52-ը։

Ռինկևիչսից բացի նախագահի պաշտոնին հավակնում էին նաև քաղաքացիական ակտիվիստ, արտերկրում բնակվող Էլինա Պինտոն և ճարտարապետ ու գործարար Ուլդիս Պիլենսը։

Լատվիայի նորընտիր նախագահը 49 տարեկան է, նա երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում էր 2011 թվականից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել