Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը. Իշխան Սաղաթելյան  |armeniasputnik.am|
19:00 - 28 մայիսի, 2023

Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը. Իշխան Սաղաթելյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Սարդարապատն անակնկալի բերեց թշնամուն, որովհետև շատերին թվում էր, թե ցեղասպանված ժողովուրդն այլևս չի պայքարելու պետականության և ապրելու իրավունքի համար, բայց հայ ժողովուրդը դա արեց։ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ Դաշնակցության հրավիրած «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա զուգահեռներ անցկացրեց անցյալի և ներկայի միջև՝ նշելով, որ ներկա իշխանություններն այսօր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն առաջարկում են հանձնվել և ընդունել թշնամու պայմանները։

«Մենք մերժում ենք այդ ճանապարհը, դա ինքնաոչնչացման ճանապարհ է»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Նրա կարծիքով՝ այսօր մեր շատ քաղաքացիներ ամբողջովին չեն գիտակցում այն վտանգը, որ կանգնած է յուրաքանչյուր հայի առջև։ Շեշտեց՝ իրականում ընտրություն չկա, քանի որ ընտրությունն ապրելու և ցեղասպանվելու միջև է։

«Մեր ընտրությունը հայրենիք, պետականություն ունենալու, կամ թափառական ժողովուրդ դառնալու միջև է, մեր ընտրությունը ստրկանալու, անթասիբ, աննամուս ապրելու, կամ ուժեղ և արժանապատիվ Հայաստան ու Արցախ ունենալու միջև է։ Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը, մենք հանձնվելու և պարտության օրակարգին հակադրելու ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի օրակարգը, և դա մենք անելու ենք միասին»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Նա շեշտեց՝ ցանկացած փաստաթուղթ, որով գործող իշխանությունն ընդունելու է Արցախը Ադրբեջանի կազմում՝ լեգիտիմ չէ։ Հավելեց՝ ժամանակ այլևս չկա, քանի որ իշխանություններն արդեն հայտնել են հանձնելու ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը։ 2023 թվականը յուրաքանչյուր հայի համար ճակատագրական տարի է լինելու՝ վճռական որոշումներ կայացնելու համար։

Ելույթներ ունեցան դաշնակցական մի շարք գործիչներ, ապա հավաքվածների հետ միասին երթով շարժվեցին «Նեմեսիս» գործողության հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Նրանց ձեռքերում Հայաստանի և Արցախի դրոշներն էին։

Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել