Այսօր՝ մայիսի 24-ին, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայնտում են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:
Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:
comment.count (0)