Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով
 |artsakhpress.am|
12:58 - 23 մայիսի, 2023

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 23-ին, հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6 հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել