ՆԳ նախարարն այցելել է կրթահամալիր ու հետևել պարեկային ծառայության դասընթացներին
22:31 - 16 մայիսի, 2023

ՆԳ նախարարն այցելել է կրթահամալիր ու հետևել պարեկային ծառայության դասընթացներին

Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:

Վահե Ղազարյանը կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթահամալիրում։

Ներքին գործերի նախարարը հետևել է մայիսի 2-ից մեկնարկած պարեկային ծառայության վերջին՝ 4-րդ հոսքի դասընթացներին։

Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարների և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասապրոցեսի ընթացքի և ուսումնական ծրագրի մասին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել