ՎԶԵԲ-ը 92,3 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ է հատկացնում Հայաստանին
 |news.am|
12:23 - 11 մայիսի, 2023

ՎԶԵԲ-ը 92,3 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ է հատկացնում Հայաստանին |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2023թ․ ապրիլի 4-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,

Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,

Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2023թ․ ապրիլի 4-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել