Հյուսիս-հարավ ճանապարհը փակ կլինի․ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
13:43 - 09 մայիսի, 2023

Հյուսիս-հարավ ճանապարհը փակ կլինի․ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում (Աղձք և Ուջան բնակավայրերի մոտ) մայիսի 10-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում մոտ 15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել