Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
12:01 - 09 մայիսի, 2023

Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականում և մեր հայրենիքի ազատության համար մղված պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։ 

Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարին ուղեկցել են հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել