ՌԴ–ն շատ լուրջ է վերաբերվում ՀՀ–ի հետ դաշնակցային պարտավորություններին. Կոպիրկին |armeniasputnik.am|
11:23 - 09 մայիսի, 2023

ՌԴ–ն շատ լուրջ է վերաբերվում ՀՀ–ի հետ դաշնակցային պարտավորություններին. Կոպիրկին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում Հայաստանում առկա իրավիճակին, ՀՀ-ի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններին և ամեն ջանք գործադրում է, որ երկրում խաղաղության, անվտանգության և զարգացման դարաշրջան հաստատվի։ Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով Մոսկվան աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը։

«Մեր կարծիքով այսօր այդ ջանքերը, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, պետք է նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ամրագրվել են երեք երկրների ղեկավարների կողմից՝ եռակողմ հայտարարությամբ»,- ասել է Կոպիրկինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել