Բայդենը եւս մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը |news.am|
11:00 - 09 մայիսի, 2023

Բայդենը եւս մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները եւս մեկ տարով երկարացնելու մաիսն։ Այս մասին վկայում է երկուշաբթի Սպիտակ տան տարածած ծանուցումը։

Խոսքը տարբեր սահմանափակիչ միջոցների պահպանման մասին է, որոնք Վաշինգտոնը մտցրել է Դամասկոսի դեմ 2004-2012թթ.։ Այդ պատժամիջոցները, մասնավորապես, նախատեսում են ԱՄՆ իրավազորության տակ գտնվող ակտիվների սառեցում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, ինչպես նաեւ Սիրիա ամերիկյան որոշ տեսակի ապրանքների եւ ծառայությունների արտահանման արգելք։

Ինչպես նշվել է փաստաթղթում, սիրիական ռեժիմի գործողությունները սպառնալիք են ներկայացնում «ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը եւ տնտեսությանը»։ Այս առնչությամբ 2004թ. մայիսի 11-ին հայտարարված արտակարգ դրությունը եւ ընդունված միջոցները «պետք է գործեն նաեւ 2023թ. մայիսի 11-ից հետո», նշվել է փաստաթղթում։ «Ուստի, ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր Սիրիայի կառավարության գործողությունների հետ կապված»,- ընդգծել է Բայդենը։

ԱՄՆ վարչակազմի տարբերակով՝ Սիրիայի ղեկավարությունը «բռնություն եւ մարդու իրավունքների խախտումներ» է կատարում։ Ինչպես նշվել է ծանուցման մեջ, ԱՄՆ-ն Սիրիայի իշխանություններին կոչ է անում «դադարեցնել դաժան պատերազմն ընդդեմ սեփական ժողովրդի, ամբողջ երկրում մտցնել հրադադարի ռեժիմ, ապահովել հումանիտար օգնության անխոչընդոտ հասանելիությունը բոլոր կարիքավոր սիրիացիներին եւ քննարկել քաղաքական կարգավորման հարցը Սիրիայում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել