Հայաստանը կարևորում է Հարավային Աֆրիկայի հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնումը. ՀՀ նախագահ
12:13 - 27 ապրիլի, 2023

Հայաստանը կարևորում է Հարավային Աֆրիկայի հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային ազգային տոնի՝ Ազատության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը կարևորում է Հարավային Աֆրիկայի Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:

Համոզված եմ, որ ապագայում առավել արդյունավետ կօգտագործենք երկկողմ համագործակցության առկա ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Հարավային Աֆրիկայի Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել