Խերսոնի մատույցներում զոոհվել է ուկրաինացի լրագրող, իտալացի լրագրողը վիրավորվել է  |factor.am|
11:47 - 27 ապրիլի, 2023

Խերսոնի մատույցներում զոոհվել է ուկրաինացի լրագրող, իտալացի լրագրողը վիրավորվել է |factor.am|

factor.am: Խերսոնի մատույցներում դիպուկահարի կրակոցից սպանվել է Ուկրաինացի լրագրող Բոգդան Բիտիկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա օգնելիս է եղել իտալական La Repubblica թերթի թղթակցին՝ լուսաբանելու Ուկրաինայում պատերազմը։  Իտալացի լրագրող Կորադո Զունինոն էլ վիրավորվել է ուսի շրջանում։ Պարբերականի տեղեկություններով՝ նրանց դարանակալել են Անտոնովսկի կամրջի մոտ։

«Մենք անցանք երեք անցակետ, Բոգդանը խոսեց ուկրաինացի զինվորականների հետ, և նրանք մեզ առանց որևէ խնդրի բաց թողեցին, դա պատերազմական գոտի չէր։ Հետո մեզ  թիրախավորեցին, ես սուլոց լսեցի ու տեսա Բոգդանին գետնին, նա չէր շարժվում։ Ես սողալով դուրս եկա կրակի գծից։ Ես վազեցի, մինչև քաղաքացիական մեքենան անցավ իմ կողքով: Ես արյան մեջ էի և ստիպված էի տեղափոխվել Խերսոնի հիվանդանոց։ Ես չորս վնասվածք ունեմ, բայց նրանք ինձ հիանալի օգնեցին։ Մի քանի անգամ փորձեցի զանգահարել Բոգդանին, բայց նա չպատասխանեց։ Նա իմ ընկերն էր։ Ես շատ վշտացած եմ»,- պատմել է Զունինոն։

Երկու լրագրողներն էլ կրում էին «Press» մակագրությամբ բաճկոններ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իտալական լրատվամիջոցներին ասել է, որ սպանության համար պատասխանատու է ռուսական կողմը։ «Ռուսներին չի հետաքրքրում, թե դու ռուս ես, իտալացի, թե ուկրաինացի, նրանք ուղղակի կրակում են»,- ասել է նա։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել է, որ իր գրասենյակը և Կիևում Իտալիայի դեսպանատունն աշխատում են Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Զունինոյին Իտալիա վերադարձնելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել