Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին |tert.am|
14:43 - 25 ապրիլի, 2023

Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։ Այս մասին գրում է bbc.com-ը:

«Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու համար»,-ասել է Բայդենը ապրիլի 25-ին քարոզարշավի կայքում տեղադրված տեսանյութում։

Միևնույն ժամանակ, փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է Բայդենի հետ երկրորդ ժամկետի համար առաջադրվելու պատրաստակամության մասին։

Բայդենը նշել է, որ յուրաքանչյուր սերունդ ունենում է պահեր, երբ պետք է պաշտպանի ժողովրդավարությունը, և հիմա եկել է այս պահը։ Այսպես նա բացատրել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել