«Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին». ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
15:21 - 24 ապրիլի, 2023

«Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին». ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին նշվում է ՌԴ դիվանագիտական առաքելության Facebook-յան գրառման մեջ:

«Ս.թ. ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։ Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին», - նշված է ՌԴ դեսպանատան գրառման մեջ:

Գրառմանը կից դեսպանությունը հրապարակել է նաև լուսանկարներ:

343157886_630697735076567_2387172136092122156_n.jpg (106 KB)

p1.jpg (94 KB)

p2.jpg (108 KB)

p3.jpg (116 KB)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել