Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը. Արայիկ Հարությունյան
13:21 - 23 ապրիլի, 2023

Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը. Արայիկ Հարությունյան

Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։  «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ նա իր համոզմունքը հիմնավորել է Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության աննախադեպ հաճախելիությամբ և Հայաստանի ծանրամարտիկների բարձր ցուցանիշներով։

«Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կունենանք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրը՝ 4400:

Այս պահին վաճառքում մնացել է ընդամենը 40 տոմս, որոնք, վստահ եմ, կարճ ժամանակում կսպառվեն:

Ասածս ինչ է՝ սա շատ կարևոր ցուցանիշ է. այն փաստում է, որառաջնությունը ստացվել է,հաջողվել է հասնել յուրաքանչյուր երկրպագուի ու ապացուցել սրա կարևորությունը ծանրամարտի համաշխարհային հանրությունը տեսել է, որ Հայաստանը ծանրամարտի երկիր է, որը տալիս է չեմպիոններ ու ունի երկրպագուների հարյուր հազարավոր բանակ, ու ամենակարևորը՝ Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել