Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
17:48 - 20 ապրիլի, 2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեության ընթացիկ հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանին ներկայացվել են մարմնի կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը հստակեցնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել