ԲԸՏՄ-ն ավազի լվացման կետերում կասեցրել է ապօրինի ջրառը
17:50 - 17 ապրիլի, 2023

ԲԸՏՄ-ն ավազի լվացման կետերում կասեցրել է ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել Արմավիրի մարզի Արաքս համայնքում գործող «Լիլի-Արման» և «Հասինէդ» ՍՊԸ-ներին պատկանող ավազի լվացման կետերում ու արձանագրել խախտումներ։

«Լիլի-Արման» ՍՊԸ-ն ջրառ է կատարել տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ «Հասինէդ» ՍՊԸ-ն ևս չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն շահագործել է ապօրինի ստորերկրյա խորքային 1 հոր։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է բոլոր ապօրինի խորքային հորերի շահագործումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել