Արցախի ԱԱԾ տնօրենի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ազատվել են պաշտոններից
14:55 - 14 ապրիլի, 2023

Արցախի ԱԱԾ տնօրենի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն ազատվել են պաշտոններից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, համաձայն հրամանագրերի՝ Հունան Հայրումյանն ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Վահրամ Պողոսյանն էլ ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ – նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել