Այսօր Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին
18:22 - 12 ապրիլի, 2023

Այսօր Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին

Ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել