Իտալիայում միգրանտների հոսքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

 |factor.am|
13:13 - 12 ապրիլի, 2023

Իտալիայում միգրանտների հոսքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել |factor.am|

factor.am: Իտալիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Երկրի առավել տուժած հարավային շրջանները 5 միլիոն եվրոյի չափով օգնություն կստանան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ 

Այդ միջոցներն, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն փախստականների ընդունման նոր կենտրոններ բացելու համար: Արտակարգ դրության ընթացքում ավելի հեշտ կլինի բացել նման կենտրոններ, բայց միևնույն ժամանակ կպարզեցվի նաև անօրինական միգրանտների արտաքսման կարգը։ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության և ծովային քաղաքականության նախարար Նելլո Մուսումեչին ասել է, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն։

Նա կոչ է արել «պատասխանատու միջամտություն» անել Եվրամիությանը՝ երկրում միգրացիոն ճգնաժամը լուծելու համար։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեսկզբից արդեն Իտալիա է ժամանել ավելի քան 31 հազար անօրինական միգրանտ։ Փախստականները Թունիսից և Լիբիայից փորձում են անցնել Միջերկրական ծովով դեպի հարավային Իտալիա և Մալթա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել