Չավուշօղլուն հայտնել է, որ Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա չի նախատեսվում |armenpress.am|
21:05 - 10 ապրիլի, 2023

Չավուշօղլուն հայտնել է, որ Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա չի նախատեսվում |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա դեռ չի նախատեսվում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

«Այս պահին պլաններում չկա Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա: Սակայն մեր նախագահն ակտիվ դիվանագիտություն է վարում: Նա ակտիվ հեռախոսային բանակցություններ է վարում Պուտինի հետ, ինչպես նաև (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հետ»,-ասել է նա Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել