Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է վերընտրվել

 |armenpress.am|
19:03 - 10 ապրիլի, 2023

Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է վերընտրվել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է մասնակցել 2024 թ.-ի նախագահական ընտրություններին, սակայն դեռ պատրաստ չէ պաշտոնապես առաջադրել իր թեկնածությունը։ Այս մասին Բայդենը հայտնել է NBC News հեռուստաընկերության «Today» շոուի հաղորդավար Ալ Ռոքերին:

«Ես պլանավորում եմ առաջադրվել, Ալ, բայց մենք դեռ պատրաստ չենք այդ մասին հայտարարել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Փորձելով հասնել Բայդենի կողմից 2024 թ.-ի պլանների հստակեցման՝ լրագրողը նրան հարցրել է, թե Զատկի քանի արարողություն է նա դեռ նախատեսում անցկացնել:

«Ես պլանավորում եմ առնվազն երեք-չորս... Գուցե` հինգ: Գուցե` վեց, Աստված գիտի», - պատասխանել է Բայդենը:

Ամենամյա արարողությունը, որին մասնակցելու են բազմաթիվ երեխաներ, տեղի է ունենալու երկուշաբթի օրը, Սպիտակ տանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել