Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20 (թարմացվող)
00:50 - 27 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20 (թարմացվող)

23։59- Ուկրաինայի իշխանությունները խստացնում են երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում գործող սահմանափակումները: Մարտի 27-ից փակ կլինեն բոլոր սահմանները, տեսաուղերձով հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այս ռեժիմը բռնապետության մասին չէ, այլ կարգապահության: Այսօր մենք այնքան կոշտ ենք վարվում, որքան պահանջում է ներկան և ապագայի մարտահրավերները: Այս պատճառով կփակվեն բոլոր պետական սահմաններն ու կդադարեցվեն բոլոր ուղևորատար փոխադրումները»։ |Корреспондент||tert.am|

 

19:50- «Մեծ քսանյակ»-ի (G20)՝ այսօր կայացած հանդիպման արդյունքով երկրների առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է G20-ի վճռականության մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային բանկի, ՄԱԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին անել ամեն ինչ՝ հաղթահարելու պանդեմիան։


19:40- Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ մարզադաշտերից մեկը՝ «Մարականան», կտրամադրվի առողջապահական համակարգին:  Խաղադաշտում կհավաքվի և կկահավորվի ժամանակակից դաշտային հոսպիտալ՝  բացառապես կորոնավիրուսով հիվանդների համար։ Մի քանի այլ բրազիլական մարզադաշտեր անհրաժեշտության դեպքում առաջիկայում ևս կդառնան դաշտային հոսպիտալներ։ |CNN| |shantnews.am|


19:20- Հինգշաբթի Ավստրիայի առողջապահության նախարարությունը ճշգրտել է կորոնավիրուսի զոհերի թիվը՝ 34-ից հասցնելով 42-ի, վարակվել է 6 հազար մարդ:
Հինգշաբթի առավոտյան 9:00-ի դրությամբ՝ Ավստրիայում իրականացվել է կորոնավիրուսի 35995 թեստ, 6001-ը` դրական են: |aysor.am|


19:10- Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է գրանցվել, հիվանդներից մեկը մահացել է։ Վարակվածների ընդհանուր քանակն Ադրբեջանում 122 է։ Մահացած հիվանդը մարտի 12-ին վերադարձել էր Թուրքիայից։ Սա մահվան 3-րդ դեպքն է Ադրբեջանում։ |Interfax.az| |panarmenian.net|


17։32- Կորոնավիրուսի համավարակի պատճառով հազարավոր միջազգային ցուցահանդես- տոնավաճառներ հետաձգվել են։ Թուրքիայում վերջին ամիսներին նույն պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է 110 ցուցահանդես - տոնավաճառ, որոնցից 25-ը՝ միջազգային։ Թուրքիայի առևտրի նախարարությունը մարտի 12-ին որոշում էր կայացրել հետաձգել մինչև մայիսի 1-ը նախատեսված տեղական և միջազգային նշանակության բոլոր նմանատիպ միջոցառումները։ |ermenihaber.am|

 

17։22- Իմ գործընկերները հույս ունեն, որ երկու-երեք ամիս հետո կորոնավիրուսը կհաղթահարենք։ Սա վատ կանխատեսում չէ ։ Քանի որ որոշ երկրներում ասում են, որ վարակի դեմ պատերազմը կարող է շատ ավելի երկար տևել։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |tert.am|

 

15։30-  Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 182-ով: Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 840 է: Վարակը տարածվել է 56 շրջաններում: Ապաքինվածների թիվը 38 է: |armenpress.am|

 

12։25- Աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվն անցել է 472 հազարը: Մահացածների թիվն անցնում է 21 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 114 հազար 703: Վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 285 է: Գրանցվել է 67 նոր դեպք: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 74 հազար 386 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 7 հազար 503: Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 489: Նոր վարակվածների թիվը 278 է: |armenpress.am|

 

11։50- Մարտի 26-ի ժամը 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է գրանցվել: Վարակվածների թիվը հասել է 77-ի: Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրերն Մարինա Էզուգբայայի խոսքով, նրանցից 34-ը բուժում են ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում, 10-ը` առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից: |aliq.ge|

 

11։41- Կորոնավիրուսը շարունակում է բացասաբար ազդել նաև արտարժույթի շուկայի վրա։ Թուրքիայի արտարժույթի շուկայում մարտի 26-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, կրկին արժեզրկվել է՝ կազմելով 6․46։ Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 6․97 թուրքական լիրայի փոխարժեք։ |ermenihaber.am|

 

11։27- Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի պաշտպանենք մեծահասակներին վարակից և համոզված լինենք, որ նրանց կարիքները բավարարված են, այն է՝ սնունդ, վառելիք, դեղորայք ու մարդկային շփում։ Մենք բոլորս պետք է պարբերաբար ստուգենք, թե ինչպես են մեր մենակ ապրող մեծահասակ ծնողները, հարևանները, ընկերները կամ բարեկամները, որպեսզի նրանք զգան, թե մենք ինչքան ենք իրենց սիրում։ Այս ամենը կարևոր է միշտ, սակայն շատ ավելի կարևոր է ճգնաժամի ժամանակ։  [ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]

 

10։38- Ռուսաստանի կառավարությունը Ռոսավիացիային հանձնարարել է մարտի 27-ից լիովին դադարեցնել արտագնա և ներգնա օդային հաղորդակցությունը։ Բացառություն կարվի միայն այն չվերթների համար, որոնք արտերկրից վերադարձնում են ՌԴ քաղաքացիներին: Մինչև մարտի վերջ և ապրիլի սկիզբ ռուսաստանցիներին կվերադարձնեն աշխարհի ավելի քան 20 երկրներից: Մինչև վերջերս Ռուսաստանն օդային հաղորդակցություն էր իրականացնում խոշոր երկրների մայրաքաղաքների հետ: |shantnews.am|

 

10։33- Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ «Ար-Գե» նախագծի շրջանակում ավարտին են հասցրել նախապատրաստական աշխատանքները և սկսում են բոր քիմիական նյութի պարունակությամբ ձեռքերի ախտահանիչ միջոցների սերիական արտադրությունը։ Այդ ախտահանիչները, Դյոնմեզի խոսքերի համաձայն, շուտով կներկայացվեն սպառողներին։ |ermenihaber.am|

 

10։12- Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 59-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամվա ընթացքում իրականացված 5․035 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 561 նոր դեպք։ Նշյալ ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք։ |ermenihaber.am|

 

09։19- Չինական Սիչուան նահանգի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերված կորոնավիրուսային և այլ շնչառական հիվանդությունների արագ փորձարկումների 420 հազար դոլար արժողությամբ թեստերն արդեն Վրաստանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չինաստանում Վրաստանի դեսպանը։ Արագ թեստերը ստեղծվել են չինացի գիտնականների կողմից՝ Ուհանում համաճարակի բռնկումից մեկ ամիս անց: Դրանք կարողանում են ընդամենը 15 րոպեի ընթացքում ախտորոշել: |shantnews.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել