Առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակումը վերաբերում է միայն մոլլերին․ Բաբկեն Թունյան
19:35 - 21 մարտի, 2020

Առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակումը վերաբերում է միայն մոլլերին․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյբուքյան էջով տեղեկացրել է, որ պարետատան՝ մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման մասին որոշումը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին։

«Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):

Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել