Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

«MAN Truck & Bus AG» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

«MAN Truck & Bus AG» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «MAN Truck & Bus AG» ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրեն Հելմուտ Գրոսհաուսերի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Տարբեր տարողության քաղաքային ավտոբուսներն աշխատում են գազով, դիզելային վառելիքով և հիբրիդային շարժիչով: Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկների փաթեթին՝ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև տեղեկացրել է, որ ավտոբուսների արտադրության ոլորտում մի շարք հայտնի ընկերություններ ևս արդեն իսկ ներկայացրել են առաջարկներ: Հելմուտ Գրոսհաուսերը նշել է, որ ընկերությունը հետաքրքված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել: «MAN Truck & Bus AG» ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրենը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին:Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ ավտոբուսների գնային քաղաքականության ու հետագա սպասարկմանն առնչվող:
15:51 - 04 ապրիլի, 2019
Առևտրի շրջիկ կետերի ոլորտը կկարգավորվի օրենսդրորեն

Առևտրի շրջիկ կետերի ոլորտը կկարգավորվի օրենսդրորեն

Սննդի առևտրի առաջին շրջիկ մեքենաները հայտնվեցին 20-րդ դարասկզբին Ամերիկայում: Հետո արդեն գաղափարը տարածվեց ամբողջ աշխարհում: Այսօր Երևանում ևս կան ավտոմեքենաներ, որոնցից վաճառվում է սուրճ, սնունդ, հուշանվերներ: Սակայն մեր երկրում ոլորտը օրենսդրորեն կարգավորված չէ: «Օրենքում կա բաց, չկա մեզ վերահսկող և թույլտվություններ տվող մարմինը»,- նշում է տնտեսվարողներից Հրաչ Դավթյանը:Թեև «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպե՞ս այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Օրենսդրական բացը լրացնելու և խնդիրը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխություններով: «Նախատեսում ենք, որ հարցի կարգավորման նպատակով համապատասխան համայնքի ավագանիները կսահմանեն շրջիկ առևտրի կետերով իրականացվող առևտրին կամ ծառայություններին առնչվող պայմաններն ու պահանջները, ինչպես նաև կսահմանվի թույլտվություն տալու գործընթացը», - նշում է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: «Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը: Նաև քննարկում ենք ավագանիների հետ, որ տոն օրերին լինեն ավելի շատ հնարավորություններ՝ զբաղվելու շրջիկ առևտրով»,-ընդգծում է քաղապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն: Այն շրջիկ առևտրի կետերը, որոնք իրականացնում են հանրային սննդի վաճառք, բայց չունեն թույլտվություն, նրանց նկատմամբ իրականացնում ենք վարչարարություն. առաջին անգամ՝ 80-100 հազար դրամ տուգանք»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը: Շրջիկ առևտրի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները կոչված են օգնելու տնտեսվարողներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում՝ այդպիսով ստեղծելով գործարարության նոր ու մեծ հնարավորություններ: «Մեզ հաճախ ասում են՝ ահագին գումարներ ենք դրել գործի մեջ, ինչ անենք: Մեր պատասխանն է՝ սպասել օրենքի կարգավորումներին: Քաղաքային իշխանության նպատակն է համայնքի շահերը պաշտպանելը և ստեղծել անվտանգ և հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար»,- նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
08:22 - 02 ապրիլի, 2019
Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի 48 մանկապարտեզ |armenpress.am|

Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի 48 մանկապարտեզ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի էներգաարդյունավետության և Էներգախնայողության ծրագրի և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ 2019-2020 թվականների ընթացքում մայրաքաղաքում գործող  48 մանկապարտեզ կվերանորոգվի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից, հավելելով, որ վերանորոգման ծրագրում ընդգրկված  մանկապարտեզների խնդիրները  քննարկման փուլում են: Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 30-ի «Երևանի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքի ռեժիմը և երեխաներին պահելու տևողությունը սահմանելու մասին» N2833-Ա որոշմամբ սահմանված միասնական մոտեցմամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքային ռեժիմը սահմանվել է ժամը 8:00-ից մինչև 17:30 -ը, երեխաների պահելու տևողությունը՝ ժամը 8:30-ից մինչև 17:30-ը, իսկ երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը՝ 17:30-ից մինչև 19:00-ը։
06:16 - 02 ապրիլի, 2019
Երևանում 2 800 եղևնի կտնկվի

Երևանում 2 800 եղևնի կտնկվի

Երևանի 2800-ամյակի առթիվ Օստալբ շրջանից որպես նվեր ստացված 2 800 եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։  Խորհրդանշական 2 800 եղևնիները որոշ ժամանակ անց քաղաքային տնկարանից կտեղափոխվեն ընդհանուր օգտագործման տարածքներ: Երևանի կանաչապատման գործում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը հստակ է. մայրաքաղաքի կանաչ կերպար կփոխվի. արդեն այս տարի քաղաքի բնակիչներն ու հյուրերը նոր մոտեցումներ կտեսնեն կանաչապատման ոլորտում: «Եղևնիները բերված են Գերմանիայից, ունեն շատ լավ ծագում: Մենք կարող էինք. իհարկե, տնկել եղևնիները, բայց դա դուրս է մեր քաղաքականությունից, դրանք համապատասխան խնամքի կենթարկվեն: Բոլոր տնկիների նկատմամբ լինելու է վերահսկողություն, յուրաքանչյուր տնկի պիտի լինի պատշաճ չափի, ձևի, խնամվածության, նոր միայն տեղադրվի ընդհանուր օգտագործման տարածքում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:    
06:35 - 29 մարտի, 2019
Քաղաքապետարանի կողմից որևէ խոչընդոտ չկա․ շինարարական ընկերությունների արձագանքը մամուլի հրապարակմանը

Քաղաքապետարանի կողմից որևէ խոչընդոտ չկա․ շինարարական ընկերությունների արձագանքը մամուլի հրապարակմանը

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, թե շինարարական ընկերությունների ղեկավարները պնդում են, որ թավշյա հեղափոխությունից հետո շինարարություն կատարելը դարձել է գրեթե անհնար։ «Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է շինթույլտվություն տալ՝ ամեն անգամ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ։ Այս պահին ընթացքի մեջ են միայն այն շինարարական նախագծերը, որոնք սկսվել են նախորդ իշխանության օրոք, չնայած դրանց մի մասն էլ կասեցվել է տարբեր դիմում-բողոքների պատճառով»,- գրել է թերթը։Ոլորտի մի քանի կազմակերպություններից փորձեցինք ճշտել տեղեկատվության հավաստիությունը։Անշարժ գույքի կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ»-ը որևէ խնդիր չի ունեցել շինթույլտվություն ստանալու հետ կապված։ Ընկերությունից մեր հարցին պատասխանեցին․ «Մենք նման խնդիր չենք ունեցել, քաղաքապետարանին ինչ փաստաթուղթ ներկայացրել ենք, նորմալ, ժամանակին պատասխանը եկել է՝ և՛ շինթույլտվության, և՛ ցանկացած այլ հարցի հետ կապված։ Մեր ընկերության մասով այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։Իսկ «ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» բազմաբնակարան համալիրից հայտնեցին, որ իրենք շենքերն արդեն կառուցել, վերջացրել են և քաղաքապետարան դիմելու խնդիր չեն ունեցել։ «Սրանից երեք տարի առաջ ենք դիմել ու տասը շենքի համար թույլտվություն ստացել։ Այս ընթացքում իրականացրել ենք շինարարությունը, ու խնդիրներ չեն եղել, մեր կողմից իրականացվող կառուցապատումը կասեցնելու դեպքեր չեն եղել»։«Ղարիբյանշին» շինարարական ընկերությունից ևս ասացին, որ քաղաքապետարանի կողմից որևէ խոչընդոտ չի եղել, շինարարական աշխատանքները կասեցնելու դեպքեր՝ ևս։Հրապարակմանը Infocom-ի հետ զրույցում անդրադարձավ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նա նշեց, որ շինթույլտվությունը ինքնին ենթադրվող բան չէ, և բնական է, որ եղած կլինեն դեպքեր, երբ քաղաքապետարանը չի տվել այդ թույլտվությունը։ «Այնպես չէ, որ շինթույլտվություն ուզողը ինքնաբերաբար ստանում է այն։ Դա տրվում է քաղաքաշինական նորմերին համապատասխան լինելու պարագայում։ Բայց այդպիսի բան չկա, որ շինարարություն անելը դարձել է անհնար։ Նրանց համար, ովքեր նախկինում շինարարական թույլտվություն կարողացել են ստանալ այնպիսի տեղերում, որտեղ չպետք է ստանային, իհարկե, դա դարձել է դժվար ու նույնիսկ անհնար։ Բայց քաղաքի զարգացման տրամաբանության մեջ տեղավորվող և քաղաքաշինության նորմերին համապատասխան շինթույլտվություններ տրվում են, այն էլ՝ հնարավորինս հեշտացված»,- ասաց նա։
12:46 - 27 մարտի, 2019
Քաղաքապետարանը և «Մայքրոսոֆթ»-ը Երևանի համար կմշակեն «խելացի քաղաքի» ռազմավարություն

Քաղաքապետարանը և «Մայքրոսոֆթ»-ը Երևանի համար կմշակեն «խելացի քաղաքի» ռազմավարություն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» լուծումները, որոնք հաջողությամբ ներդրվել են տարբեր երկրներում և ներառում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են զանգերի սպասարկման կենտրոնը, հեռախոսային հավելվածները, անհատական թվային օգնականը։ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր քայլեր է ձեռնարկում «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն էլ կդառնա գործնական ծրագիր՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում «խելացի» լուծումներ ապահովելու համար: «Ուրախ ենք արձանագրել, որ խելացի քաղաք ունենալու հարցում նույն պատկերացումներն ունենք և որ Երևանն այսօր աշխարհին զուգընթաց է քայլում»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է համագործակցության ցանկացած առաջարկ:
05:49 - 27 մարտի, 2019
Մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ. մարտի 23-ին կանցկացվի շաբաթօրյակ- ծառատունկ

Մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ. մարտի 23-ին կանցկացվի շաբաթօրյակ- ծառատունկ

Երևանում մարտի 23-ին վաղ առավոտից կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Մաքուր ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին այդ օրը կարող են մասնակցել նաև բնակիչները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ մայրաքաղաքի մաքրությունն իրականացվելու է հասցեագրված տարածքներում: «Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը: «Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը:    
06:37 - 22 մարտի, 2019
Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում |news.am|

Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում |news.am|

Մարտի 19-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում: Ցույցի մասնակիցները պնդում են լուծել Դալմայի այգիների հարցը: Ցույցի մասնակիցներից Մանվել Արզոյանը նշեց, որ Դալմայի այգիները գրանցված էին որպես պատմամշակութային հուշարձան, որոնք հետագայում՝ 2003 թվականին, սկսեցին գաղտնի վաճառել: Նրա խոսքով՝ եթե այս հողերը վաճառել են, ուրեմն հանել են պատմամշակութային նշանակության հուշարձանների ցանկից: «Այսինքն՝ մենք պետք է լինենք այդ հողերի սեփականատերը, ինչի հետ կապված դիմել ենք իշխանություններին, այդ թվում՝ նաեւ քաղաքապետարան: Հեղափոխության օրերին մենք այս հարցը չէինք բարձրացնում, որպեսզի փոփոխություններին չխանգարենք»,- նշեց Արզոյանը: Նա հավելեց, որ հեղափոխությունից հետո նամակներով քաղաքապետարան են դիմել, սակայն նոր իշխանություններն ավելի ագրեսիվ են արձագանքում: «Եթե նախկինում մեզ ասում էին, որ այդ հարցով զբաղվում են, ապա հիմա ասում են, որ քաղաքապետարանը եւ հողերի ներկայիս սեփականատերերը պատասխանատվություն չեն կրում»,- վրդովվեց Մանվել Արզոյանը:
08:42 - 19 մարտի, 2019