Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Հոկտեմբերին Թբիլիսիում կվերականգնվի թումանյանական մթնոլորտը. փոխքաղաքապետ Վիրաբյանի այցը Վրաստան

Հոկտեմբերին Թբիլիսիում կվերականգնվի թումանյանական մթնոլորտը. փոխքաղաքապետ Վիրաբյանի այցը Վրաստան

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հետ: Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից ողջույններ է հղել քաղաքապետ Կախա Կալաձեին՝ հրավիրելով նրան մասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք Էրեբունի-Երևան տոնակատարությանը: Իր հերթին փոխքաղաքապետ Խունտսարիան փոխանցել է Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեի ողջույնները՝ Հայկ Մարությանին հրավիրելով հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալիք Թբիլիսիի օրվա տոնախմբությանը: Զրուցակիցները քննարկվել են երկու մայրաքաղաքների մշակութային կապերին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ 2020-ին փոխադարձաբար Երևանում՝ Թբիլիսիի և Թբիլիսիում՝ Երևանի մշակույթի օրերի կազմակերպմանն առնչվող: Այս երկու միջոցառումները նախապատրաստելու համար առաջիկայում աշխատանքային խմբեր կստեղծվեն: Հանդիպմանը առանձնապես կարևորվել է զբոսաշրջության ոլորտում Երևանի և Թբիլիսիի համագործակցությունը: Մասնավորապես նշվել է, որ պետք է այնպես անել, որ Վրաստան ժամանած զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրվի նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին և հակառակը՝ Հայաստան ժամանողները տեղեկացվեն Վրաստանի համապատասխան ուղղությունների մասին: Առաջարկվել է նաև ստեղծել միասնական հարթակ, որտեղ կներկայացվեն երկու մայրաքաղաքները՝ որպես զբոսաշրջային ամբողջական ուղղություն: *** Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան քննարկել են նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների ընթացքը: Տիգրան Վիրաբյանն իր գործընկերոջը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի առաջարկն առ այն, որ Թբիլիսիի այն հասցեներում, որտեղ տարբեր տարիներին ապրել է բանաստեղծը, տեղադրվեն հուշատախտակներ՝ QR կոդերով, որոնք կներկայացեն տեղեկատվություն Թումանյանի մասին: *** Քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանը այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն: Հայաստանից դուրս հայկական միակ պետական թատրոնի շենքը ներկայումս հիմնանորոգվում է, իսկ բացումը նախատեսվում է 2021 թվականին: Տիգրան Վիրաբյանը հանդիպել է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի և թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ, որոնց հետ քննարկվել է առաջիկայում հյուրախաղերով Հայաստանում հանդես գալու հեռանկարը: Այնուհետև տեղի է ունեցել այցելություն Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոն, որտեղ քննարկվել է Թբիլիսիում Վերնատունը «Մեկ օր՝ Թումանյանի վերնատանը» նախագիծը: Համաձայն առաջ քաշված գաղափարի՝ հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում, Վրաստանում և հայկական սփյուռքում ապրող մտավորականների մի խումբ մեկ օրով կհավաքվի Թբիլիսիում՝ նշանավոր Վերնատանը: Այսպիսով, Հովհաննես Թումանյանի հոբելյանի առթիվ մեծ բանաստեղծն իր հյուրընկալ հարկի տակ կրկին կհավաքի հայ մտավորականության սերուցքը:
16:47 - 25 հուլիսի, 2019
Երևանի թիվ 164 դպրոցի տնօրենի ընտրությունը հարցեր է առաջացրել․ քաղաքապետաանի և նախարարության ներկայացուցիչները չեն ներկայանում խորհրդի նիստերին

Երևանի թիվ 164 դպրոցի տնօրենի ընտրությունը հարցեր է առաջացրել․ քաղաքապետաանի և նախարարության ներկայացուցիչները չեն ներկայանում խորհրդի նիստերին

Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար ընտրություններ տեղի չեն ունեցել։ Այս մասին պնդում է դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մանուշ Գաբրիելյան, որը դպրոցի տնօրենի թեկնածուներից էր։ Տնօրենի մյուս հավակնորդը նախկին տնօրեն Արմինե Ներսիսյանն էր։Չկայացած ընտրություններից հետո՝ հուլիսի 12-ին, Հանրակրության վարչության պետ Աննա Ստեփանյանը թիվ 164 դպրոց է ուղարկել փաստաթուղթ, որում ասվում է, որ նախապատվությունը տրված է Արմինե Ներսիսյանին: Մանուշ Գաբրիելյանի կարծիքով՝ նման նշանակումը անօրինական է։ Ըստ նրա՝ նախկին տնօրենին քաղաքապետը վերանշանակեց՝ առանց պատշաճ ընտրություններ կազմակերպելու։ Մանուշ Գաբրիելյանը նաև պատմում է, որ նախկին տնօրենը՝ Արմինե Ներսիսյանը, բազմաթիվ անօրինություններ է կատարել։ Դպրոցի 22 ուսուցիչներով հուլիսի 10-ին նամակ են գրել՝ ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղ մանրամասնել են տնօրենի կառավարման տարիների ապօրինությունների մասին։ «Նախատեսված կարգով ընտրություններ պետք է լինեին հունիսի 26-ին։ Սակայն դպրոցի կառավարման խորհրդի երեք անդամ՝ երկուսը քաղաքապետարանից, մեկը նախարարությունից, չներկայացան։ Հաջորդ ընտրությունը նախատեսված էր հուլիսի 3-ին։ Այդ ժամանակ ևս կառավարման խորհրդի այդ անդամները քվեարկությունից մեկ ժամ առաջ տեղեկացրեցին, որ չեն կարող ներկայանալ ընտրությանը։ Ես սա համարում եմ միտումնավոր բոյկոտ իմ դեմ»,- ասում է Մանուշ Գաբրիելյանը։ Առկա իրավական կարգավորումների պարագայում դպրոցի տնօրենի ընտրությունների կարգը հետևյալն է․ դպրոցի կառավարման խորհուրդն է կատարում ընտրությունը։ Այն բաղկացած է ութ անդամից՝ երկուսը դպրոցի ներկայացուցիչ, երկուսը ծնողական խորհրդի ներկայացուցիչ, երկուսը քաղաքապետարանի և մեկը Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչներ։ Դպրոցի կառավարման խորհուրդը չի կարող անսահմանափակ հավաքվել։ Եթե ընտրություն տեղի չի լինում, օրինակ՝ քվորում չի ապահովվում կամ այլ պատճառով տապալվում են ընտրությունները, ապա դրանից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող դպրոցների պարագայում ընտրություն է կատարում քաղաքապետը, իսկ մարզերի պարագայում՝ մարզպետը։ Չկայացած ընտրություններից հետո՝ հուլիսի 11-ին քաղաքապետարանում կազմակերպվում են լսումներ ավագանու անդամների նախաձեռնությամբ, որտեղ տնօրենի երկու հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման իրենց ծրագրերը։ Դրանից հետո փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկայացնում է արդյունքները, ըստ որոնց՝ խորհրդատվական ձայներից վեցը հատկացվել են նախկին տնօրենին՝ Արմինե Ներսիսյանին, երեքը՝ Մանուշ Գաբրիելյանին։ «Այդպիսի բան կարգով նախատեսված չէ, որ, եթե երկու ընտրություն չի լինում, քաղաքապետը պետք է կազմակերպի լսում: Ես չէի ուզում գնալ, որովհետև դա կարգից շեղում է։ Կարգից ցանկացած շեղում արդեն խաղ է: Ինձ համոզեցին, որ գնամ՝ ասելով, թե սա արվում է իբր արդարության համար: Նրանք մեկնաբանեցին այսպես, որ չի եղել ընտրություն և իրենք ինչպե՞ս նախապատվություն տան երկուսիցս մեկին։ Նրանց խոսքով՝ պետք է լսեն մեր պատասխանները, դրա հիման վրա կատարեն ընտրություն։ Այդ լսումի ձայնագրությունները, սակայն, չկան։ Իսկ իմ ելույթի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կեսից լքում է սրահը»,-պատմում է Մանուշ Գաբրիելյանը: Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սաթենիկ Մկրտչյանը նշում է, որ քաղաքապետարանում երկու տնօրեններին լսելու առաջարկությունն ավագանին է արել և դրա համար կազմակերպել են արտահերթ ժողով և տնօրենի երկու թեկնածուներին հրավիրել՝ ներկայացնելու իրենց ծրագրերը, տեսլականը՝ այդ կերպ փորձ անելով լրացուցիչ ինֆորմացիա տրամադրել քաղաքապետին ընտրություն կատարելու համար։ «Քանի որ մենք որևէ լիազորություն չունեինք քվերակություն անելու կամ որոշում կայացնելու, ավագանու վերահսկողական լիազորության շրջանակներում մենք լսեցինք թեկնածուներին, հարցեր ուղղեցինք։ Ամեն մեկս մեր պատկերացումները ասացինք, օրինակ մեկն այս առավելությունն ունի, մյուսը՝ այս, մեկի մոտ սա է թերի, մյուսի մոտ՝ սա և այլն։ Այսինքն կարծիքներ ենք արտահայտել։ Թե արդյունքում ինչպես տեղի ունեցավ հաշվարկը, թե ինչպես է փոխքաղաքապետը վեց-երեք ձայն հաշվարկել, չեմ կարող ասել»,- պատմում է նա։ Սաթենիկ Մկրտչյաննը ասում է, որ իրենց հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այդ դպրոցում տեղի ունեցող զարգացումները։ «Մենք փորձում էինք պահպանել չեզոքություն։ Կային բողոքներ, որ նախկին տնօրենը կարող է գործադրել վարչական ռեսուրս։ Կամ թե, որ Կրթության վարչությունը նախապատվություն է տալիս նախկին տնօրենին և այլն։ Այդ գործընթացներից տեղյակ էինք»,- ասում է նա։ Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հետաքրքրվել է նաև, թե ինչու դպրոցի կառավարման խորհրդի երկու ընտրություններին չեն ներկայացել քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչի հետևանքով տապալվեն են ընտրությունները։ «Տարբեր մեկնաբանություններ են եղել, որ մեկի ամուսինն է հիվանդ եղել, մյուսը այլ խնդիր է ունեցել։ Այսինքն՝ խորհորդը կանոնակարգման խնդիր ունի․ քաղաքապետարանը իր ներկայացուցչին նշանակում է, բայց դա չի ենթադրում, որ այդ անձը քաղաքապետարանի ենթական է։ Չկան հստակ պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում ինչ-որ պատժիչ մեխանիզմներ լինեն։ Ակնհայտ է, որ վերջին րոպեին զանգել ասել, որ չենք կարող գնալ, հարցեր է առաջացնում»,- հավելում է Սաթենիկ Մկրտչյանը։ Ավագանու անդամը հավելում է, որ դպրոցի կառավարման խորհուրդը կանոնակարգված չէ, շատ դեպքերում այն ձևական բնույթ է կրում և խորհրդի անդամները շատ ժամանակ չեն պատկերացնում, թե ինչ պետք է անեն։ Ըստ նրա՝ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը վերանայման կարիք ունի։ Նրա կարծիքով, գոյություն ունեցող կարգը թերի է և շատ բացեր ունի։ Կա օրենսդրական կարգավորման հարց տնօրենի ընտրության կարգի մեջ։ «Մենք երկար մտածում էինք, թե արդյո՞ք կա իրավական ճանապարհ, որպեսզի հարցը չթողնենք քաղաքապետի ընտրությանը, բայց չկար։ Ով էլ լինի քաղաքապետ, դժվար է ընտրություն կատարել 155 դպրոցի համար, տիրապետել թեկնածուների և դպրոցների մասին ամբողջական ինֆորմացիային։ Շատ հստակ է, որ շատ արագ է փոխանցվում ընտրության լիազորությունը քաղաքապետին կամ մարզպետին»,- ասում է նա։ Առաջիկայում Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդես կգա առաջարկով՝ կանոնակարգելու դպրոցի տնօրենի ընտրությունները։ Սաթենիկ Մկրտչյանը նշում է, որ ընտրությունները պետք է այնպես կազմակերպել, որ տնօրնեի ընտրությունը այնուամենայնիվ մնա կառավարման խորհրդի վրա և շատ հազվադեպ փոխանցվի քաղաքապետին կամ մարզպետին։  Աստղիկ Գաուդյան
09:45 - 25 հուլիսի, 2019
Շինաղբն ապօրինի կուտակող մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ, իսկ վարորդները կտուգանվեն

Շինաղբն ապօրինի կուտակող մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ, իսկ վարորդները կտուգանվեն

Երևանի  քաղաքապետարանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացնում շինաղբի ապօրինի կուտակման վայրերի մոտ: «Այսօր վաղ առավոտից արգելվել է մուտքը Շենգավիթի Ներքին Չարբախ թաղամասի տարածքում ձևավորված անօրինական աղբավայր: Բոլոր վարորդները զգուշացվել են և ուղղորդվել դեպի Նուբարաշենի աղբավայր: «Բոլոր այս հողատարածքները համայնքային սեփականության են, որտեղ ինքնակամ, օրենքի կոպիտ խախտումներով մարդիկ հիմնել են շինարարական աղբավայր: Շաբաթվա ընթացքում հարյուրավոր մեքենաներ մտնում են այստեղ և ամբողջ տարածքը լցվում է շինաղբով: Այս երևույթն ունի կազմակերպիչ, կան հսկիչներ, որոնք մեքենաներն ուղղորդում են այստեղ: Մայրաքաղաքում կա նման 6 մշտական վայր: Խնդիրը լուծելու համար անցնելու ենք կոշտ մեթոդների, ընդհուպ մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ, իսկ վարորդները կտուգանվեն»,-նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը և ընդգծել, որ բոլոր հասցեներում սահմանվելու է մշտական հսկողություն: Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս շինարարական աղբ տեղափոխող բոլոր մեքենաների վարորդներին տեղեկացնում և հիշեցնում է, որ շինաղբի համար նախատեսված միակ օրինական վայրը Նուբարաշենի աղբավայրն է»,- ասված է հաղորդագրությունում:
11:59 - 23 հուլիսի, 2019
Տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագծով՝ գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն կլինի 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը

Տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագծով՝ գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն կլինի 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը

Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Քննարկմանը ներկա են գտնվել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև՝ նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամներ: Կարևորելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դրա ներդրման շնորհիվ Երևանը վերջապես կունենա քաղաքի բնակիչներին վայել փոխադրական համակարգ: Եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք մասնավորապես նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը: Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, ծրագրի ներդրման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: «Տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակության տարր է մեզ համար, ուստի, այս պահին ավելի հակված ենք ծրագիրը 100%-ով իրականացնել համայնքային եւ պետական ուժերով և հետո հասկանալ, թե դրա որ մասը կարելի է պատվիրակել մասնավոր հատվածին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել WYG ընկերությանը համագործակցության և Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխման մասնագիտական խմբին՝ կատարած աշխատանքի համար: «Սա ծանր բեռ ու մեծ պատասխանատվություն է, որն իրենց ուսերին կրում են պետությունն ու Երևան համայնքը: Հուսով ենք, որ ցանցը գործարկելու ժամկետը չի գերազանցի երկու տարին»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
16:59 - 16 հուլիսի, 2019
Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ

Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում գրում է․  «Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ բուժհաստատության կողմից պետական պատվերի շրջանակներում անվճար կամ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկի վերաբերյալ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ այն խմբերի վերաբերյալ, որոնց դեղերը պոլիկլինիկաների կողմից հատկացվում են անվճար կամ արժեքի մասնակի փոխհատուցմամբ, այն հիվանդությունների վերաբերյալ, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են անվճար հիմունքներով և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Տեղեկատվական անկյուններում Ձեզ անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել բուժհաստատության տնօրինությանը»։  
12:18 - 16 հուլիսի, 2019
Ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները

Ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները

Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը: Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասեցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները: «Պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ: Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել: Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, որի հիման վրա նախաձեռնեցինք այս գործընթացը», - նշում է քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը: Այս հատվածում գովազդային միջոցները 10-ն են: 8-ն արդեն ապամոնտաժվել են: Շաբաթվա ընթացքում կապամոնտաժվեն նաև մյուսները: «Գովազդակիր կազմակերպությունների հետ քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բանակցություններ՝ պատմամշակութային շենքերի վրա տեղադրված գովազդային միջոցներն ապամոնտաժելու համար: Բոլոր տնտեսվարողները պատրաստակամություն հայտնեցին իրենց իսկ միջոցների հաշվին ապամոնտաժել գովազդային միջոցները»,-ասում է Գարիկ Խաչատրյանը: Վարչական բոլոր շրջաններում գույքագրումը դեռ շարունակվում է: Նախնական հաշվարկով` մայրաքաղաքում կա նմանատիպ ավելի քան 100 գովազդ:Գովազդային միջոցներն ապամոնտաժելուց հետո կձեռնարկվեն նաև համապատասխան քայլեր՝ շենքի ճակատային հատվածները գունային առումով նախկին տեսքի բերելու:
13:16 - 12 հուլիսի, 2019
Քաղաքապետարանից 200 մլն դրամ ստացող ՀՈԱԿ-ը շաբաթական 100 շան բուժօգնություն է իրականացնում |armtimes.com|

Քաղաքապետարանից 200 մլն դրամ ստացող ՀՈԱԿ-ը շաբաթական 100 շան բուժօգնություն է իրականացնում |armtimes.com|

armtimes.com։ 2019 թվականի մարտ ամսից Երեւան քաղաքում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման եւ ստերջացման ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով: ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ շուրջ 700 կենդանի արդեն պաշտպանված է՝ ստերջացված, անհրաժեշտ պատվաստումները՝ կատարված: Արմեն Բեգոյանի հետ մեր զրույցը ստորեւ. Պարոն Բեգոյան, շաբաթական քանի՞ կենդանու եք ցուցաբերում անհրաժեշտ օգնություն: Ներկայումս շաբաթական 100 շան բուժօգնություն ենք իրականացնում: ՀՈԱԿ-ն այս պահին ունի 28 աշխատող, որոնք էլ իրականցնում են բոլոր աշխատանքները: Անհրաժեշտ բուժզննումներն ու բուժումներն անցնելուց հետո կենդանիները բաց են թողնվում այն վայրերը, որտեղից հավաքվել էին: Քանի որ Հայաստանում չկա նմանատիպ կառույց, մեր ՀՈԱԿ-ը պատրաստվում է նաեւ մարզերին աջակցություն ցուցաբերել, մասնավորապես, Մասիս քաղաքը տենդեր է հայտարարել 90 շան պահպանման համար, մենք մասնակցել ենք, կարծում եմ՝ կհաղթենք: Նորաբաց ՀՈԱԿ եք, ի՞նչ հիմնական խոչընդոտների եք բախվում: Հիմնական խնդիրն այս պահին տարածք չունենալն է: Այս պահին աշխատում ենք Ագրարային համալսարանում: Նրանք տրամադրել են իրենց ֆակուլտետի վիրահատարաններից մեկը: Պայմանագիր ենք կազմել, որի արդյունքում մենք ժամանակավոր աշխատում ենք իրենց մոտ՝ մինչեւ կլինիկան կկառուցվի: Իրենց ուսանողներն էլ մեզ մոտ պրակտիկա են անցնում եւ երկար տարիներ իրենց մոտ նման բան չի եղել, նաեւ փոխշահավետ համագործակցության մեջ ենք: Հիմնական տարածք ունենալու հնարավորություն չկա՞ այս պահին: Շենգավիթ վարչական շրջանում, Թեյշեբանի 8 հասցեում կլինիկա է կառուցվում: Այս պահին շինարարություն է ընթանում: Կենտրոնն իր մեջ պարունակելու է կենդանիների համար նախատեսված վիրահատական բլոգ, ադմինիստրատիվ բլոգ, հետվիրահատական, կարանտինային, սկզբնական բուժզննման եւ կացարանային բլոգ: Մեծ կոմպլեքս է լինելու, եւ այդ ժամանակ մեր աշխատանքները կթեթեւանան ու կկարողանանք տարբեր տեսակի ծառայություններ մատուցել: Շարունակությունը՝ armtimes.com
07:52 - 11 հուլիսի, 2019
Զրպարտություն է․ փոխքաղաքապետը՝ պետությանը 8 մլն դրամի վնաս պատճառելու Նիգոյանի հայտարարության մասին |armtimes.com|

Զրպարտություն է․ փոխքաղաքապետը՝ պետությանը 8 մլն դրամի վնաս պատճառելու Նիգոյանի հայտարարության մասին |armtimes.com|

armtimes.com։ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին հուլիսի 4-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել էր Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը:Նիգոյանի խոսոքվ՝ 2015 թվականին Երեւանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո իրեն պատկանող ընկերությունը դարձել է այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը: «Հինգ ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապով փոխկապակցված մի պաշտոնյայի հետ տարաձայնության եւ վերջինիս կողմից ապօրինություններն այլեւս հանդուրժել չկարողանալով, ինչպես նաեւ պետեկամուտների կոմիտեի կողմից ապօրինաբար 1,500,000 դրամի վարչական տույժի ենթարկվելուց հետո իմ ընկերությունը լուծարեց այգու հետ կնքված պայմանագիրն ու ազատեց զբաղեցրած տարածքը»,-հայտնում է Նիգոյանը: Նիգոյանի վստահեցմամբ՝ բարձրագույն քաղաքային իշխանության անբարեխղճության եւ հանցավոր անգործության արդյունքում այս տարի Երեւանի քաղաքային բյուջե մուտք չի եղել ավելի քան 4.000.000 ՀՀ դրամ: Վերջինս այս ամենը բացատրում է հետեւյալ կերպ. Երեւանի կենդանաբանական այգին քաղաքացիների համար իր դռները բացել է մայիսի 1-ից, այսինքն մայիսի 1-ից մինչեւ հիմա՝ 2 ամիս, այգում չեն գործում սրճարանները, որոնք վարձակալության պայմանագրով 2 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե կարող էին փոխանցել պոտենցիալ 4.000.000 դրամ:Մանուկ Նիգոյանը նշում է, որ ուրբաթ օրվանից զանգահարել է Երեւանի քաղաքապետարանի մի քանի բաժիններ՝ գնումների վարչություն, քարտուղարություն, անշարժ գույքի կառավարման վարչություն, քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարան եւ այլն: Երեք օր տեւած բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում պարզել է կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության մրցույթով զբաղվող պաշտոնյայի անունը:«Մի կերպ գտա նրան: Պարզվեց, որ նշված մարդու մոտ կենդանաբանական այգուն վերաբերող որեւէ փաստաթուղթ առկա չէ, միակ տեղեկությունը, որ ստացա, դա այն է, որ կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքների աճուրդներին առնչվող հարցերը համակարգում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը»,-հայտնում է Նիգոյանը:Մանուկ Նիգոյանը համոզված է՝ եթե Տիգրան Վիրաբյանը, բացի պետական սուբսիդավորմամբ գործող թատրոնից, այսինքն պետբյուջեի միջոցով զրոյական տնտեսական ռիսկեր ունեցող կազմակերպության կառավարում իրականացնելուց երբեւէ զբաղված լիներ մասնավոր տնտեսական գործունեությամբ, իր վրա կրած լիներ բիզնեսի դժվարությունները, ձախողելու ռիսկերն ու շահույթը մեծացնելու համար ջանք թափած լիներ, կհասկանար, որ յուրաքնաչյուր տնտեսվարողի համար սրճարանային գործունեության հնարավոր 5 ամիսներից 2-ի կորսուստը պոտենցիալ շահույթի անդառնալի կորուստ է, եւ հարված՝ Երեւանի քաղաքային բյուջեին:Տիգրան Վիրաբյանը  նշեց, որ գաղափար չունի, թե որտեղից են արվել այն հաշվարկները, թե իբր Կենդանաբանական այգին 8 միլիոն դրամի վնաս է կրել: Նրա վստահեցմամբ՝ կենդանաբանական այգին իր ծառայությունների եւ տոմսերի միջոցով 10 միլիոնից ավելի եկամուտ է ունեցել 2018 թվականի միայն մայիս ամսվա համեմատականով:Նիգոյանի պնդմամբ՝ այսօր քաղաքապետարանի տված այն խոստմանը, թե մրցույթը կհայտարարվի մեկ շաբաթից, ապա կստացվի, որ մեկ շաբաթ անց հայտարարված մրցույթին մասնակցելու համար տնտեսվարողներին կտրվի միջինում 15 աշխատանքային օր, դրանից հետո մրցութային հանձնաժողովը եւս 10 աշխատանքային օր կքննի հայտերը, ապա կհայտարարի հաղթող ընկերության անունը և ևս 10 աշխատանքային օրում կկնքի վարձակալական պայմանագիրը, հետևաբար կստացվի, որ տարածքները շահագործման կհանձնվեն ամենաշուտը 1 ամիս 12 օր անց, այսինքն օգոստոսի 16-ին:«Որեւէ ընկերություն չի գնա նման մեծ ֆինանսական ռիսկի՝ հուսալով թե հետագա 2 պասիվ ամիսներին կարող է վերադարձնել ներդրումը, ստացվում է, որ տարին կփակվի՝ այդպես էլ տարածքները շահագործման չհանձնված, իսկ եթե որեւէ բարերար, տնտեսվարող, այնուամենայնիվ, համաձայնվի գնալ այդ ռիկսին և երկու ամսով վարձակալի տարածքները, ապա կստացվի, որ քաղաքային բյուջեն կորցրեց 4 ամսվա վարձակալական գումար, նույնն է թե 8․000.000 ՀՀ դրամ, որը վստահ եմ՝ Տիգրան Վիրաբյանը չի վերադարձնի, ընդհակառակը, ողջ այդ ամիսներին իր հանցավոր անգործության համար կշարունակի քաղաքային բյուջեից ստանալ իր աշխատավարձը»,-հայտնում է նա:Շարունակույթունը՝ armtimes.com
05:37 - 06 հուլիսի, 2019
Ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում և կրկնակի ծախսերից խուսափելու համար. քաղաքապետարան

Ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում և կրկնակի ծախսերից խուսափելու համար. քաղաքապետարան

Երևանի տարբեր հատվածներում այս օրերին ասֆալտապատման ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով 2019թ. նախատեսված է 600 հազար քմ ասֆալտապատում: Ինչպե՞ս են ընտրվում փողոցներն ու ի՞նչ սկզբունքով: Քաղաքացիներից շատերը վերջին օրերին իրենց անհանգստությունը հայտնեցին. արտաքուստ բարեկարգ փողոցներն ինչու՞ են նորից ասֆալտապատվում: Քաղաքապետարանը պարզաբանում է. ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ ճաքալցումը կամ փոսալցումն անօգուտ են: «Այստեղ հնարավոր չէ ճաքալցման եղանակով ասֆալտը պահպանել, մենք կարող ենք առանձին՝ մեկ, երկու երկայնական ճաքերը պահել, բայց սա ամբողջը ցանց է: Եթե այսպես մնա, ձմռանը, օրինակ, -40 աստիճանի դեպքում կամ էլ անձրևի ժամանակ ամբողջ ասֆալտը կքայքայվի», - մանրամասնում է շինարարության և բարեկարգման վարչությունից Ֆելիքս Յայլոյանը: «Մենք ծավալ չենք մեծացնում: Մեքենան վարելիս չի երևում, բայց ոտքով քայլելիս ցանցային ճաքերը երևում են և հենց դրանք էլ ասֆալտապատվում են, մինչդեռ մեկ գծով ճաքերը հիմնականում ճաքալցման կարիք են ունենում»,-նշում է կապալառու ընկերության ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը: «Առաջին հայացքից բոլորին պարզ էր, որ Արշակունյացը բարվոք վիճակում է, բայց կային բազմաթիվ ալիքներ և քարտեզատիպ ճաքեր, որոնք անհնարին է պահպանել: Եթե այստեղ ճաքալցում անենք, ապա կարճ ժամանակ անց կրկին խնդիր էր ծագելու և արդեն կրկնակի ծախսի կարիք կլիներ»,-նշում է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Վաղարշյան փողոցում և Երևանի մուտքը համարվող Թբիլիսյան խճուղու մի շարք հատվածներում ասֆալտը կթարմացնեն առաջիկա օրերին: Յուրաքանչյուր փողոցի համար կազմվել է առանձին նախագիծ: Ֆրանսիայի հրապարակի և Աբովյան պուրակից դեպի Հաղթանակ զբոսայգի բարձրացող ճանապարհի ասֆալտն արդեն թարմացվել է: «Շատերը քայլում են և չեն նկատում այն վիճակը, որն ավելորդ անհարմարություններ է ստեղծում վարորդների համար: Կաևոր է, որ հատկապես կենտրոնական փողոցները լավ վիճակում լինեն», - նշում են վարորդները: Ասֆալտապատումը հիմնականում կազմակերպվում է ցերեկային ժամերին: Պատճառը օրենսդրության պահանջն է. այն փողոցներում, որտեղ մոտակայքում բնակելի շենքեր կան, ժամը 22.00-ից մինչ առավոտյան 06.00-ն աշխատանքներն արգելվում են: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ»,-ընդգծում է Գրիգոր Հարությունյանը: Սա չի նշանակում, սակայն, որ գիշերն առհասարակ գործ չի արվում: Մայրաքաղաքի ոչ խիտ բնակեցված հատվածներում ասֆալտապատումը կազմակերպվում է գիշերային ժամերին: Քաղաքապետարանը վստահեցնում է՝ աշխատանքը կատարվում է որակով: Այսօր արդեն կան որոշակի տնտեսումներ, որոնցով ավելի շատ փողոցներ կնորոգվեն ու կհիմնանորոգվեն։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունն ու հիշեցնում՝ փողոցներն ու մայթերը բարեկարգվում են բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու համար:
16:05 - 03 հուլիսի, 2019
«Սանիթեքն» ու քաղաքապետարանը կհանդիպեն դատարանում |civilnet.am|

«Սանիթեքն» ու քաղաքապետարանը կհանդիպեն դատարանում |civilnet.am|

civilnet.am։ «Սանիթեքը» երկու տարբեր դատական հայցեր է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով շուրջ 65 մլն դրամի գումար բռնագանձել քաղաքապետարանից։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Առաջին հայցը, որը ներկայացրել է «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը, վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին։ Հայցվորը պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել շուրջ 25 մլն դրամ, երկրորդ դեպքում հայցվոր է «Սանիթեքի» հայաստանյան մասնաճյուղը՝ 40 մլն դրամ պահանջով։Ընկերության շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Վանիկ Մարգարյանը, որը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայցից մանրամասներ չհաղորդեց՝ ասելով, որ դեռ չունի ընկերության համաձայնությունը։ Նա միայն տեղեկացերց, որ «պայմանագրային վեճ է, ընկերությանը չեն վճարվել կատարված ծառայությունների դիմաց որոշ գումարներ»։
11:23 - 03 հուլիսի, 2019
2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 1.7 մլրդ դրամ ավելի է հավաքագրվել․ Երևանի քաղաքապետարան

2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 1.7 մլրդ դրամ ավելի է հավաքագրվել․ Երևանի քաղաքապետարան

Ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակի պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%: Փաստացի հավաքագրված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.7 մլրդ դրամով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման գործընթացը: ***Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների բարեկարգման տարեկան ծրագիրը: 2019թ. շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն: Կարևորելով երթևեկության ու հետիոտնի անվտանգությունը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել գծանշումների ապահովման ուղղությամբ: ***Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 25 արձանագրություն: Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը մի շարք քրոնիկ վայրերում: ***Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 26 արձանագրություն: ***2019թ. հունիսին Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 641 հազար 29 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 9,6%-ով: ***Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ վերականգնվել է 353 լուսակետ:***Մայրաքաղաքում շարունակվում են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները կփոխարինվեն ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:***«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն, որից երկուսին ի պահ են վերցրել կենդանասերները: ***Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա՝ 237 տղա, 194 աղջիկ: ***Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող «թեժ գծի» հեռախոսահամարներով նախարոդ շաբաթ ստացվել է շուրջ 1087 հեռախոսազանգ, որից 691-ին տրվել է լուծում, իսկ 396-ի ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
17:16 - 01 հուլիսի, 2019