Ինֆոքոմ

Ադրբեջանը փորձում է արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում սահմանային իրադրությունը ներկայացնելիս անդրադարձավ նաև կոմունիկացիաների բացման թեմային։ «Գիտեք, որ Ադրբեջանը, այլակերպելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով  միջանցքներ կամ միջանցք ունենալու մասին։ Միջանցք ասելով՝ կոնտեքստը պարզ է հարցի։ Մեր դիրքորոշումը եղե է և շարունակում է մնալ հետևյալը, որ ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով նաև ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը։ Եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահողը՝ Ալեքսեյ Օվերչուկը, նաև Հայաստանում հրապարակային հայտարարություն է արել, որ աշխատանքային խմբի պայմանավորվածություններն են, որ նոր բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ Հայաստանի ԶՈՒ-ն և բանակը որոշակի պոտենցիալ են հավաքում, որը, իր ձևակերպմամբ, կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու։ Չնայած այն բանին, որ մենք հայտարարել ենք (դա արձանագրված է նաև մեր պաշտոնական փաստաթղթերում)` մենք զինված ուժերի բարեփոխումներ ձեռնարկում ենք ոչ թե տարածքներ գրավելու կամ նվաճելու համար, այլ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու և պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, այն փուլերում, երբ որ մենք, այսպես ասած, կենտրոնանում ենք զինված ուժերի և բանակի բարեփոխումների թեմայի վրա, այդ ժամանակներում նաև նման սադրանքներն իրականացվում են նաև պրոցեսը՝ արդեն հայտարարված օրակարգով, խոչընդոտելու համար։ 44-օրյա պատերազմից հետո, ինչքան էլ այդ մասին ամենատարբեր հայտարարություններ են հնչել նույնիսկ Հայաստանի ներսում, ակնհայտ է, որ այդ պատերազմի արդյունքում, այո, մենք ծանր կորուստներ ենք ունեցել, ՀՀ-ն այդ պատերազմի արդյունքում չի կոտրվել։ Այդ (նոյեմբերի 9-ի,- խմբ․) հայտարարության մեջ 3+1 կարևոր ինստիտուցիոնալ արձանագրում․ առաջինը Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի արձանագրումն է այն պայմաններում, երբ Ադրբեջանը ասում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Բայց մենք ունենք գործող փաստաթուղթ, որի ներքո դրված է նաև Ադրբեջանի ստորագրությունը, որտեղ արձանագրվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, այդ լեռնային Ղարաբաղ միավորը պարփակված է որոշակի գծով, որը փաստաթղթում անվանված է շփման գիծ, կան տեղակայված ռուս խաղաղապահներ, որոնց ներկայության իմաստը և տրամաբանությունը այդ շփման գծի, հետևաբար՝ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելն է, և կա Լաչինի միջանցք, որն ապահովում է երթևեկությունը, այսինքն՝ մարդկանց, բեռների անարգել երթևեկությունը ԼՂ և Հայաստանի միջև։ Վերջերս նաև ԱԽ քարտուղարն այցելել էր ԼՂ, և ԱԺ պատգամավորներ էին այցելել, որին եղավ արձագանք հերթական անգամ Ադրբեջանի կողմից։ Եռակողմ հայտարարությամբ հստակ արձանագրված է, որ Լաչինչ միջանցքի գոյության իմաստը ԼՂ և Հայատանի միջև մարդկանց և բեռների կապն ապահովելն է, և Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշումներն ընդհանրապես տրամաբանական չեն, որովհետև, մեր մեջ ասած, այդ հայտարարության մեջ չկա որևէ սահմանափակում, թե ովքեր կարող են գնալ ԼՂ, և ովքեր չեն կարող գնալ ԼՂ։ Վերջին շրջանի գործողություններում նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, շրջանառությունից հանել և, եթե կարելի է այսպես ասել, արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, և այս սադրանքների կոնտեքստում նաև այս մղումը և նպատակն են երևում։ Մենք բազմիցս ենք ասել, որ մենք, որդեգրելով խաղաղության օրակարգը, նաև արձանագրում ենք և հասկանում ենք, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ։ Ընդհակառակը, այս գործողություններով նաև Ադրբեջանը ուզում է և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ ՀՀ-ը կարող է զարգանալ, ընդ որում՝ մեծ տեմպերով զարգանալ, և խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել ՀՀ և ԼՂ անվտանգությունը։ Մեր դաշնակցային հարաբերությունների և անվտանգային հարաբերություններում մեխանիզմների, հարաբերությունների և պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր է։ Որովհետև շատ կարևոր է, ինչպես նախկինում ասել եմ, հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և մենք ուրիշների նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք»,- հայտարարեց Փաշինյանը։
12:48 - 13 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է․ նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը սահմանային իրադրությունը ներկայացնելիս։ Մենք նախկինում էլ ասել ենք և ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված այն սկզբունքներից մեկը, օրինակ, որ վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ։  Եվ այստեղ ամեն ինչ չի ավարտվում․ ի՞նչ նկատի ունենք՝ տարածքային ամբողջականություն ասելով։ Օրինակ՝ Ադրբեջանը, Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով, արդյո՞ք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք կա՛մ 2021թ․ մայիսի 12-ի գործողությունների արդյունքում, կա՛մ Առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից։ Այս հարցը, համենայն դեպս, մեր տպավորություններով և քննարկումներով, միանշանակ արձագանք ադրբեջանի կողմից չի ստանում։ Բնականաբար, Ադրբեջանն ակնկալում է, որ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչի որպես Ադրբեջանի մաս, ինչը տրամաբանորեն բխում է իրենց՝ քիչ առաջ իմ հիշատակած ընդգծումից, այսինքն՝ իրենց դիրքորոշման ձևակերպումից։ Հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է․ եթե տեսականորեն լինի այդպիսի ըմբռնում և արձանագրում, արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը, մասնավորապես՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի և չի ունենալու։ Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ այո՛, ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց երբ խոսակցություն է գնում, օրինակ, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարակցիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ և բնորոշմամբ, իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ, և այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են։ Չնայած, մեծ հաշվով, պիտի արձանագրենք նաև, որ երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ կամ հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով։ Եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր դրան նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում՝ դիվանագիտական փաստերը, այդ թվում՝ բանակցային փաստերը, վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից։ Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, արդեն ասացի, որ նրանց դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի հստակ է դառնում, որ ԼՂ խնդիր չկա, ԼՂ խնդիրը լուծված է, և հետևաբար ՀՀ հետ քննարկելու անհրաժեշտություն չկա, և այդ հարցը իրենք կարող են քննարկել միջազգային կազմակերպությունների հետ, նաև չի բացառվում, իրենց ձևակերպմամբ, ԼՂ հայերի ներկայացուցիչների հետ Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում»,- ասաց ՀՀ վարչապետը։
12:11 - 13 սեպտեմբերի, 2022
Հաստատված 49 զոհ ունենք, բայց սա վերջնական թիվ չէ․ Նիկոլ Փաշինյան

Հաստատված 49 զոհ ունենք, բայց սա վերջնական թիվ չէ․ Նիկոլ Փաշինյան

Կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ ուղղությամբ, 4 ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել։ Այս մասին ԱԺ նիստին իրավիճակը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են պատասխան Հայաստանի կողից ինչ-որ սադրանքների, բայց պետք է միանշանակ արձանաագրենք, որ այդ տեղեկությունը բացարձակապես կեղծ է և սուտ։ Այս պահին 49 զոհ ունենք՝ հաստատված ՊՆ կողմից, բայց այդ թիվը վերջնական չէ։ Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է։ Երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԽ նիստի ընթացքում որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին, և այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ։ Բոլոր այն պդնումները, թե Հայաստանի ԶՈՒ-ն դիմել են ինչ-որ սադրանքների, և Արդեջանի գործողությունները եղել են՝ ի պատասխան հայկական ԶՈՒ գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն անընդհատ, էսպես ասած, տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում՝ իբր Հայաստանի ԶՈՒ կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, ՊՆ-ն, բնականաբար հերքում էր այդ ամեն ինչը, որովհետև դա իրականության հետ որևէ աղերս չուներ»,- հայտարարեց Փաշինյանը։ Ինչ է տեղի ունենում  և ինչու է տեղի ունենում։ Նախ, առաջինը կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ։  Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Ադրբեջանի առաջարկած 5 կետերի և Հայաստանի պատասխանի մասին․ «Սկզբում թվում էր՝ կա թեմայի շուրջ ըմբռնում, այց հընթացս և մասնավորապես վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց և պարզաբանվեց, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա։ Հիշում եք, որ այդ սկզբունքների մեջ կային մի քանի կետեր․ դրանցից մեկը 2020 թ․ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի  և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր։ Հաջորդ կարևոր կետը վերաբերում էր ԼՂ ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին։ Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է․ նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ»:
11:35 - 13 սեպտեմբերի, 2022
Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Իմ եղբայր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել եմ Հայաստանի սադրանքները Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին։ Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները և կենտրոնանա խաղաղության բանակցությունների ու Ադրբեջանի հետ համագործակցության վրա»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։  
11:11 - 13 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց՝ իրադրության վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստը քննարկելու նպատակով

ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց՝ իրադրության վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստը քննարկելու նպատակով

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստ է նախապատրաստվել, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ հայտարարության տեքստ են պատրաստում։  ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց․ «Լավ միտք չէ այսօր մրցակցող հայտարարություններ քննարկելը»։ Նա առաջարկեց բոլորով միասին ընդունել հայտարարության նախագիծը։  Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ իրենց հայտարարության տեքստի մասին նկատառումներ կարող են ունենալ։ Նա առաջարկեց քննարկում ունենալ, հետո նախագիծ ընդունել։   20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որ խմբակցությունները քննարկեն միասին հայտարարության տեքստը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
10:22 - 13 սեպտեմբերի, 2022
Ջեյհուն Բայրամովը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը

Ջեյհուն Բայրամովը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են ընթացող բախումներն ու հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը։  Բայրամովն ասել է, որ «վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ Հայաստանի կողմից պարբերաբար կրակ բացելու, Ադրբեջանի սահմանների երկայնքով ռազմականացման ավելացման և տարածքների շարունակման ականապատման փաստը վկայում են այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի»: «Ընդգծվել է, որ Ադրբեջանի դեմ հայկական կողմի ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթները, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ ամբողջությամբ հակասելով ընթացող կարգավորման ու խաղաղության գործընթացներին։ Տեղեկացվել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ ավելացնել ռազմական լարվածությունը այն ժամանակ, երբ Ադրբեջանն օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքներ է իրականացնում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։ Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության և ռազմական բախումների կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է հեռախոսազրույց ունեցել Քերըն Դոնֆրիդի հետ: Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ընդգծել Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:  Հիշեցնենք, որ գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։  
09:58 - 13 սեպտեմբերի, 2022
Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատագմավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը։ Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակը Հայաuտանում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաև մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական և նետողական uառը զենքի շրջանառության և արտադրության կապակցությամբ ծագող հարաբերություններն են, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմամբ:  «Նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական ու սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը»,- ասաց նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը:  Գաբրիելյանն պարզաբանեց՝ սա ոչ թե ազատականացում է, այլ կարգավորում․ «Օրենքը չի փոփոխվել 24 տարի և որոշ դրույթներով, այո, դա խստացում է, իսկ որպես հիմնավորում, թե ինչպես է ստացվում, որ սա կարգավորում է և ինչ -ր չափով խստացում, կարող եմ մի օրինակ բերել։ Մտնում է քննական կարգ, որը իրենից ենթադրում է, որ քննական կարգի միջոցով ստուգվելու է տվյալ քաղաքացու գիտակցության մակարդակը, արդյոք այդ մարդուն կարելի է տրամադրել հրազեն, թե ոչ, դրանով իսկ արդեն կարգավորում և խստացում է»։
16:17 - 12 սեպտեմբերի, 2022
Կսահմանվի աղբավայրերի մոնիթորինգի պահանջ․ խորհրդարանը քննարկեց նախագիծը

Կսահմանվի աղբավայրերի մոնիթորինգի պահանջ․ խորհրդարանը քննարկեց նախագիծը

ԱԺ-ն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց կառավարության կողմից ներկայացրած նախագիծը, որով աղբավայրերի մոնիթորինգի պահանջ կսահմանվի՝ շրջակա միջավայրի վրա շահագործվող աղբավայրերի վնասակար ազդեցությունը կանխելու համար։ Նախագծի հիմնական զեկուցող, փոխոստիկապանպետ Արա Ֆիդանյանը ասաց՝ փոփոխություններ են նախատեսվում «Թափոնների մասին» ՀՀ օրենքում, ինչպես  նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, որով սահմանվում է պատասխանատվության միջոց աղբավայրի տարածքում կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար։ Պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահվում է շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։ Փոխոստիկանապետը տեղեկացրեց նաև, որ աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը կառավարությունը կընդունի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ աղբավայր շահագործողները (հիմնականում համայնքային ենթակայության հիմնարկներ) հնարավորություն կունենան 2023 թ․-ի ընթացքում նախապատրաստել մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցները։
15:08 - 12 սեպտեմբերի, 2022
Նախատեսվում է անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ազատել լրացուցիչ ծախսերից․ նախագիծ

Նախատեսվում է անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ազատել լրացուցիչ ծախսերից․ նախագիծ

Ազգային ժողովն այսօր քննարկեց ՔՊ պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ալխաս Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագիծը, որի նպատակը անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց լրացուցիչ ծախսերից ազատելն է։  «Այժմ, երբ մեր քաղաքացիները նոր անհատական բնակելի տուն կառուցելուց հետո 2 տարվա ընթացքում որոշեն վաճառել այն, նրանք ստիպված են վճարել 20 տոկոս եկամտային հարկ: Մենք առաջարկում ենք հանել այդ դրույթը»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով՝ Հանրապետության բոլոր վայրերում հազարավոր անհատական բնակելի տներ կան, որտեղ մարդիկ ապրում են, սակայն դրանց ավարտական ակտը չկա․ Եթե այսօր քաղաքացին գնա որոշի ավարտական ակտը հանի և վաճառի, ստիպված է լինելու վճարել 20% եկամտային հարկ։ Կամ գյուղերում հազարավոր կիսակառույց տներ կան, մարդը 2 հարկանի տուն է կառուցել, առաջին հարկում ապրում է, երկրորդը չի կարողացել կառուցել, այսօր եթե փորձի վաճառել, ստացվելու է, որ 20% եկամտային հարկ պետք է վճարի։ Հիմա մենք առաջարկում ենք, որ բոլոր այս դեպքերում, երբ մարդը տունը կառուցել է, ուզում է վաճառի,  կիսակառույց վիճակում է գտնվում, ավարտական ակտը չունի, մարդկանց ազատենք 20% եկամտային հարկ վճարելու պարտավորությունից»։
14:08 - 12 սեպտեմբերի, 2022
Պատգամավորներն առաջարկում են նվազեցնել Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը

Պատգամավորներն առաջարկում են նվազեցնել Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանն առաջարկում են Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել:  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝  օրինագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: «Վիճակագրությունը և վերջին 3 տարիների դինամիկան ցույց են տալիս, որ 14 հազար դրամ տուրքը ժամանակին ճիշտ էր ընտրվել, որովհետև որքան էլ մեզ քննադատում էին, որ դրա հետևանքով տեղական ցեմենտ արտադրողները վնասներ կկրեն և կսնանկանան, իրականում տեղի ունեցավ հակառակը՝ հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին: Միայն այս տարվա 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ: Դա ավելին է, քան սրանից 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը: Այս ամբողջ արտադրության ծավալի մեջ տեղական արտադրողների կշիռը էականորեն մեծացել է: Խնդիրն այստեղ հետևյալն է, որ երբ մենք այդ ժամանակ առկա տվյալների հիման վրա որոշեցինք, որ տուրքի չափը պետք է սահմանենք 14 հազար դրամ, նպատակը ոչ թե տեղական արտադրողների համար արհեստական գերշահույթներ ապահովելն էր, այլ այնպես անելը, որ շուկան հավասարակշռվեր»: Ըստ Թունյանի՝ այսօր կա մի իրավիճակ, երբ ելակետային պայմանները փոխվել են, իրանական ցեմենտի գինը սահմանին էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերն էապես թանկացել են․ «Եթե մենք սրա վրա թողնում ենք 14 հազար դրամ տուրքը, ներմուծումն արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի են ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ»։
12:30 - 12 սեպտեմբերի, 2022
Ազգային ժողովը քննարկեց ազդարարման համակարգի կատարելագործմանը վերաբերող նախագիծ

Ազգային ժողովը քննարկեց ազդարարման համակարգի կատարելագործմանը վերաբերող նախագիծ

Ազգային ժողովն այսօր քննարկեց  «Ազդարարման համակարգի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Նախագծի նպատակը ազդարարման համակարգի կատարելագործումն ու ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է։  Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը նշեց, որ նախագծով առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների և համայնքային կազմակերպությունների վրա՝  ազդարարման համակարգի կիրառության ոլորտում ներառելով ոչ միայն պետական կազմակերպությունները, այլ նաև համայնքային, ինչպես նաև մասնավոր ոլորտի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները։  «Միաժամանակ նախագծերով առաջարկվել է նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագորոծություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը, միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին։ Առաջարկվում է ազդադարման միասնական  հարթակին հասանելիություն տրամադրել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի հարուցումը»։ Փոխնախարարի խոսքով՝ նախագծերով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանին սահմանել որպես իրավասու մարմին, որն իր տարեկան հաղորդման շրջանակում կամփոփի ազդարարման վերաբերյալ համապատասխան վիճակագրություն, ինչպես նաև ՄԻՊ-ին վերապահել ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու և այլ լիազորություններ։Բացի դրանից՝ նախագծով սահմանում է ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը, որի հիմնական նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ ապահովելով հասարակության իրազեկվածության բարձրացումը, հասարակական վերահսկողւթյան կառուցակարգերի և պետական կառավարման մարմինների նկատմամբ վստահության ամրապնդումը։ Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ Թումանյանցը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունում 2021 թվականին ստացվել է 75 ազդարարում, 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 75 ազդարարումից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներով 32-ի դեպքում վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել օպերատիվ հետախուզական մարմին ազդարարումը ստուգելու համար: Ազդարարումը ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է։  Իսկ ազդարարը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ վերոնշյալ խախտումների վերաբերյալ՝ կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար:
12:28 - 12 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

Ազգային ժողովն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց ՀՀ-ի և և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2022 թ․-ի մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է: Նրա խոսքով՝ այս ծրագրի նպատակն է աջակցել պետական կառավարման արդիականացմանը, քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը, ինչպես նաև մի շարք մի շարք էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով։  Նախորդ երեք ծրագրերի շրջանակում ՊԵԿ-ում կատարված բարեփոխումների, ինչպես նաև չորրորդ ծրագրի շրջանակում սպասվող փոփոխությունների վերաբերյալ Մուրադյանին հարց ուղղեց  ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։ «ՊԵԿ-ին հատկացվող գումարը ամենամեծն է, որովհետև մենք ամենամեծ ծավալի ծրագրերն ենք առաջարկել։ Հիմնական մի քանի ուղղություններ ունենք։ Ուղղություններից մեկը բջջային հավելածների զարգացումն է՝ հարկային և մաքսային ծառայությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման բնագավառում։ ՊԵԿ-ում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, իրականացվում են էլեկտրոնային հարթակում, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, որը որոշակի խնդիրներ է ստեղծում»,- ասաց Մուրադյանը։
11:27 - 12 սեպտեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան էջում անդրադարձել է Բաքվից հինգ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան։ Նա, տարածելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրառումը՝ գերիների վերադարձի վերաբրյալ, գրել է, որ սա իսկապես լավ նորություն է։ «Եվ կարևոր է, որ սա երկկողմ, առանց միջնորդների ջանքերի արդյունք էր: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, որոնք առանցքային են Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար»,- գրել է Կոլոմինան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի։ Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ընգծել էր, որ  հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների։
19:34 - 11 սեպտեմբերի, 2022