Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների խնդիրը

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների խնդիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան` բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները քննարկելու և կարգավորելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին: «Այս պահի դրությամբ բեռնափոխադրումների հետ կապված ունենք խնդիր և Լարսում, և Բագրատաշենում: Բագրատաշենի անցակետում խնդիրը հիմնականում կապված է Մարնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Եվ նույն թողունակության խնդիրն ունենք նաև Լարսի անցակետում: Այնուամենայնիվ, այսօր նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքն ապահովել»,-ասաց Ավինյանը: Նա նկատեց` կուտակումները և Հայաստան-Վրաստան սահմանին են, և Վրաստանի ներսում, և Լարսի անցակետում: Ավինյանի խոսքով` մոտական ժամաակներս հստակ կարգավորումներ պետք է մշակեն ու պայմանավորվեն, խաղի կանոններ սահմանեն, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Նա նկատեց` բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը, և Հայաստանը տարբեր օղակներով աշխատում է իր ռուս և վրացի գործընկերների հետ` հարցերը օպերատիվ կերպով լուծելու համար:  
18:30 - 25 մարտի, 2020
Դեսպանատունն ուղարկում է Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին |aliq.ge|

Դեսպանատունն ուղարկում է Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում դեռևս ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ, սակայն չունեն դրա հանարավորությունը, չնայած, որ վրաց-հայկական Սադախլոյի սահմանային անցակետը պաշտոնապես բաց է:  Մառնեուլին կարանտինային գոտի հայտարարելուց հետո  մարդատար մեքենաներին արգելվեց մուտքը Մառնեուլի, որը Հայաստանի հետ սահման տանող թերևս միակ ճանապարհն է: Վրաստանում «պատանդ» հայաստանցիների մի մասը գիշերակացի խնդիր ուներ, քանի որ այս պայմաններում երկրի հյուրանոցներն ու հյուրատները վաղուց չեն գործում: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հատուկ հայտարարության միջոցով հավաքագրել է ՀՀ վերադառնալ ցանկացողների  ցուցակներն ու այս պահին Հավլաբար թղամասից 20 տեղանոց միկրոավտոբուսով ու երկու մարդատար մեքենայով շարժվեցին դեպի վրաց-հայկական սահման: Մինչև Սադախլո տեղափոխման ծախսերը հոգացել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
14:57 - 25 մարտի, 2020
Ընտրությունները հետաձգելու պատճառ չկա. Թալակվաձե |aliq.ge|

Ընտրությունները հետաձգելու պատճառ չկա. Թալակվաձե |aliq.ge|

aliq.ge: «Այս պահի դրությամբ ես ոչ մի հիմք չեմ տեսնում ընտրությունները հետաձգելու համար», - ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում: Ըստ նրա, կառավարությունը մոբիլիզացված է՝ գարնանային նստաշրջանին սահմանադրական փոփոխություններ կատարելու և համաձայնեցված համակարգով ընտրություններ անցկացնելու համար. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների և օրենսդրության վերաբերյալ: Մենք խորհրդակցություններ ենք ունեցել ընդդիմության հետ, ես անձամբ հրավիրել եմ խորհրդարանական բոլոր քաղաքական խմբերին և քննարկումներ ունեցել նրանց հետ: Այնպես որ, այս պահի դրությամբ պարզապես որևէ սպառնալիք չկա, որ մենք ի վիճակի չենք լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Մենք փորձում ենք վերադասավորել օրացույցը, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան գարնանային նստաշրջանի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում մենք կաշխատենք մինչև հունիսի վերջ և ընտրությունները կանցկացվեն համաձայնեցված համակարգով», - ասել է Թալակվաձեն:
11:22 - 25 մարտի, 2020
Դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժն այս պահին փակ է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժն այս պահին փակ է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, ըստ որի՝ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։ «Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ Խնդրում ենք հետևել դեսպանության ֆեյսբուքյան էջին»,-ասված է դեսպանության հայտարարության մեջ:
23:33 - 23 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիները Մառնեուլիում` անորոշության մեջ
 |aliq.ge|

ՀՀ քաղաքացիները Մառնեուլիում` անորոշության մեջ |aliq.ge|

aliq.ge: Վրաց-հայկական սահման տանող Մառնեուլիի մունիցիպալիտետում երեկ կեսգիշերին հայտարարված կարանտինային ռեժիմը, երբ փակվեց մունիցիպալիտետի ելումուտը, հանկարծակիի է բերել ՀՀ մի շարք քաղաքացիների, որոնք պլանավորել էին այսօր վերադառնալ հայրենիք։ Խնդիրն այն է, որ դեռևս երեկ` մարտի 22-ին, Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդեց, թե Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Վրաստան մուտք գործել, իսկ Հայաստանի քաղաքացիները Հայաստան մեկնել միայն Սադախլոյի անցակետով՝ այն էլ միայն որոշակի ժամերի՝ 10:00-18:00-ը, իսկ բեռնափոխադրողների համար բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների: Իրավիճակը փոխվեց արդեն երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Մառնեուլիում կորոնավիրուսի վարակակիր կա, ավելին՝ նա մասնակցել էր բազմամարդ սգո արարողության, և երեկոյան կառավարության հրավիրած արտակարգ բրիֆինգի ժամանակ հաղորդվեց, որ Մառնեուլիում ու Բոլնիսիում խիստ կարանտինային ռեժիմի անցման մասին, փակվեցին երկու մունիցիպալիտետների ելումուտը։ Այսօր առավոտից «Ալիք մեդիայի» նկարահանող խումբը վրաց-հայկական սահման տանող Մառնեուլիի մունիցիպալիտետի մուտքի մոտ է, որտեղ մեկ գիշերվա ընթացքում սահմանակետ է կառուցվել ու հատուկ զինտեխնիկա մոբիլիզացրել։ Օրվա ընթացքում ՀՀ մի քանի քաղաքացիներ են փորձել անցնել Մառնեուլիով՝ վրաց-հայկական սահմանին հասնելու համար։ Ըստ Վրաստանում Հայաստանի դեսպանության՝ այսօր ՀՀ չորս քաղաքացու թույլ է տրվել հատել սահմանը՝ այդ թվում՝ ՀՀ քաղաքացի մի տարեց կնոջ։ «Ամբողջ օրվա ընթացքում թույլ չէր տրվում մոտենալ Մառնեուլիում տեղակայված անցակետին՝ վրաց-հայկական սահմանը հատելու նպատակով։ Ոստիկանները պատճառաբանում էին, թե միևնույնն է սահմանը փակ է ու հատել հնարավոր չէ, իսկ արդեն հետ վերադառնալ` չի թույլատրվի»,- «Ալիք մեդիային» ասում է Մառնեուլիի անցակետի մոտ հավաքված մեքենաներից մեկի վարորդը։Մեր թղթակիցները տեղից հայտնում են, որ երեկոյան 20։30-ի տվյալներով Մառնեուլիի անցակետի մոտ հանդիպել են ՀՀ 4 քաղաքացու, որոնք դեռևս շարունակում են սպասել սահմանի բացմանը։ Բեռնատարներ սահմանին չկան։
21:46 - 23 մարտի, 2020
Մարտի 24-ից Վրաստանում արգելվում է երկրի քաղաքների միջեւ ուղեւորների հաղորդակցությունը
 |news.am|

Մարտի 24-ից Վրաստանում արգելվում է երկրի քաղաքների միջեւ ուղեւորների հաղորդակցությունը |news.am|

news.am: Վրաստանի կառավարությունը երկրի ներսում կորոնավիրուսի փոխանցման դեպքի հետ կապված նոր սահմանափակումներ է մտցնում՝ կապված քաղաքների միջեւ ուղեւորների բոլոր տեսակի հաղորդակցությունների հետ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին: Սահմանափակումները սկսելու են գործել մարտի 24-ից եւ տարածվելու են միայն ուղեւորների, եւ ոչ բեռների փոխադրումների վրա, փոխանցում «Նովոստի-Գրուզիան»: «Նոր կարգադրությունը, որը վերաբերում է քաղաքների միջեւ ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությանը, ուժի մեջ է մտնում այսօր կեսգիշերին: Այդպիսի միջոցառումներն անհրաժեշտ են երկրի տարածքում համաճարակի տարածման արագությունը կասեցնելու համար»,- ասել է Չիկովանին: «Վրաստանի կառավարության անունից եւս մեկ անգամ Վրաստանի բնակիչներին կոչ եմ անում տանը մնալ եւ փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Մենք այսպիսի գործողություններով կպաշտպանենք ինչպես մեզ, այնպես էլ մեր շուրջը եղած բոլորին»,- ընդգծել է կառավարության մամուլի խոսնակը: Մարտի 21-ին Վրաստանում մեկ ամսով՝ մինչեւ ապրիլի 21-ը արտակարգ դրություն էր հայտարարվել: Մարտի 23-ից խիստ կարանտին է հայտարարվել երկրի 2 շրջաններում՝ Մառնեուլիի եւ Բոլնիսի, քանի որ այնտեղ հայտնաբերել են կորոնավիրուսով վարակված կնոջ, որի վարակման աղբյուրը պարզել չի հաջողվել: Մառնեուլիում բացվել է դաշտային հիվանդանոց: Կարանտինային շրջանների բոլոր բնակիչներին առաջիկայում կստուգեն կորոնավիրուսի ախտանիշների առկայությունը պարզելու համար: Կառավարությունը խոստանում է անցկացնել զանգվածային թեստավորման ծրագիր: Փետրվարից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 54 մարդ, որոնցից 8-ն առողջացել է, 5-ն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, 3-ին նախատեսում են դուրս գրել այսօր երեկոյան: Կարանտինում է 3 254 մարդ, ստացիոնարում՝ 233:      
18:28 - 23 մարտի, 2020
Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է

Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է

Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է

Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք արդեն թույլատրվում է: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ թեև Վրաստանից խոստացել էին անցակետը բացել 21:00-ին, սակայն այն 17:00-ի դրությամբ արդեն բաց է: Մուտքը Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։ Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)»։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է նաև վրացական կողմից դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ։  
18:09 - 23 մարտի, 2020
Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար

Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար

Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար. մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է: «Հայտնում ենք, որ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։ Վրացական կողմի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)»։
15:49 - 23 մարտի, 2020
Մառնեուլիի մուտքի մոտ ռազմական տեխնիկա ու ոստիկաններ են մոբիլիզացված |aliq.ge|

Մառնեուլիի մուտքի մոտ ռազմական տեխնիկա ու ոստիկաններ են մոբիլիզացված |aliq.ge|

aliq.ge: Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերի մոտ ՆԳՆ ներկայացուցիչներ են մոբիլիզացված: Գիշերվա ընթացքում տարածք է բերվել նաև հատուկ ռազմական տեխնիկա: Այս ամենն արվել է շրջանները խիստ կարանտինային գոտի վերածելու միջոցառումների շրջանակներում: Տարածքում արտակարգ դրությունը կապահովի ՆԳՆ-ն: Միջոցառումներին միացել է նաև Պաշտպանության նախարարությունը` շրջանների մուքերի մոտ ստեղծել է անցակետեր, որոնք հսկվում են: Հիշեցնենք, նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի: Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները: Արգելվում է նաև բնակիչների տեղաշարժը, բացառություն են կազմում դեպքերը, երբ շտապ անհրաժեշտություն կա: Բացառություն է կազմում նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը: Նշենք, կփակվի նաև հիվանդանոցը, որտեղ բուժվում էր կինը, ում մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Վերջինս մասնակցել էր սգո արարողության և հիմա կոնտակտների թիվը հասնում է 490-ի: Մեկ գիշերվա ընթացքում Մառնեուլիում բացվել է նաև մոբիլ հիվանդանոց:
11:05 - 23 մարտի, 2020
Ucom-ի հայտարարությունը՝ ինտերնետ կապի վատթարացման վերաբերյալ

Ucom-ի հայտարարությունը՝ ինտերնետ կապի վատթարացման վերաբերյալ

Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել` Հայաստանի տարածքում ինտերնետ կապի վատթարացման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։ Հարգելի բաժանորդներ, Այսօր ժամը 13:00 սահմաններում Վրաստանում` Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, տեղի է ունեցել կապուղիների վթար, որի հետևանքով վնասվել է Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին: Վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի է ունեցել նույն պահուստային ինտերնետ կապուղու վթար, որի պատճառով, փաստորեն, Հայաստանի ինտերնետ հասանելիությունը Վրաստանի վրայով մեծ մասով ընդհատվել է: Շուրջ մեկ ժամվա համատեղ աշխատանքից հետո հայ և վրացի մասնագետներին հաջողվել է վերականգնել ռեզերվային կապուղին և Հայաստանը այժմ սնվում է ինտերնետի այս ռեզերվային աղբյուրից: Վրաստանի մասնագետները հայտնում են, որ մայր կապուղին կվերականգնվի 23:00 սահմաններում: Ինչպես նշեցինք, այժմ ընկերության ցանցը սնվում է ռեզերվային կապուղիներից, որոնց թողունակությունը թույլ է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից սովորական ռեժիմով: Իհարկե, վթարի ազդեցությունը այսքան նկատելի չէր լինի, եթե վերջին օրերին, արտակարգ դրության հետ պայմանավորված, չգրանցվեր ինտերնետի օգտագործման շեշտակի աճ: Արտակարգ դրության այս պայմաններում Ucom ընկերությունը քաջ գիտակցում է` ինչ կարևոր դեր ունի ինտերնետը, և հավաստիացնում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ ինտերնետ հասանելիությունը անխափան պահելու համար: Նոր տեղեկատվություն ունենալու դեպքում ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ:
20:53 - 22 մարտի, 2020
Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերում կրոնական ծիսակարգերին․ պարզաբանում
 |news.am|

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերում կրոնական ծիսակարգերին․ պարզաբանում |news.am|

news.am: Վրաստանի նախագահի որոշումը երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին չի սահմանափակում կրոնական ազատությունը, որի մասն է կրոնական ծիսակարգերին մասնակցությունը։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Արչիլ Թալաքվաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ գործողություններ կիրականացնի ոստիկանությունը, եթե ուղղափառ եկեղեցիներում հավաքվի ավելի քան 10 մարդ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։ Թալաքվաձեն նշել է, որ նախագահի որոշման մեջ ասվում է հավաքները սահմանափակելու մասին, սակայն չի սահմանվում ինչ-որ հստակ թիվ՝ 10, 15 կամ 20 մարդ։ «Համաձայն նախագահի որոշման՝ կրոնական ազատությունը չի սահմանափակվում։ Համապատասխանաբար, այս շրջանում կրոնական ծիսակարգերում մասնակցությունը նրանց իրավունքների մասն է»,-ասել է Թալաքվաձեն։ Ընդ որում՝ խորհրդարանի խոսնակի խոսքով՝ նա հույս ունի, որ Վրացական ուղղափառ եկեղեցին եւ այլ կրոնական կազմակերպությունները կօգնեն իշխանություններին միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ առաջիկայում բնակչության առողջությունը պաշտպանելու համար կպահանջվի սահմանափակել մյուս քաղաքացիների իրավունքները, որը կիրականացվի լրացուցիչ որոշմամբ։ Այսօրվանից Վրաստանում մեկամսյա ժամկետով՝ մինչեւ ապրիլի 21-ը, սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ։ Վարչապետ Գեորգի Գախարիան պարզաբանել է, որ, չնայած դեռեւս չի սահմանվում համընդհանուր կարանտին, կարգելվեն ավելի քան 10 մարդու ներկայությամբ հավաքները։ Նա նաեւ պատասխանել է լրագրողների հարցերին երեղեցիներում ծառայություն անցկացնելու մասին եւ նշել, որ սահմանափակումները վերաբերում են բոլորին։ Մինչդեռ հայտնի է դարձել, որ կիրակի բազմաթիվ եկեղեցիներում պլանավորվում է անցկացնել կիրակնօրյա ծառայություն։ Վրացական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ կանցկացնեն պատարագ հավատացյալների միջեւ սոցիալական տարածությունն ապահովելու պայմանով։
12:30 - 22 մարտի, 2020
Վրաստանի մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը

Վրաստանի մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է  տարածել Վրաստանի տարածք բեռնատարների մուտքի կանոնների վերաբերյալ։  «Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա): Մասնավորապես, բեռնատարի՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող վարորդը, ով նախքան Վրաստանի սահման ժամանելը եղել է ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրում, համաձայն «Կառավարության № 164 որոշման», անցնում է հետևյալ ընթացակարգերով․ Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։ Ինչ վերաբերում է Վրաստանի տարածք բեռների ներմուծմանը (ոչ տարանցիկ), ապա իրականացվում են հետևյալ ընթացակարգերը. այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներներում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված) և ապրանքներ են ներմուծում Վրաստան, ապա Վրաստան մուտք գործելու պահին․ 1․ բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ (ներառյալ կորոնավիրուսի փոխանցման տարածքներից), և այդ ընթացակարգը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին. Ա) մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատար մեքենայի համապատասխան ախտահանում, Բ) բեռնատար մեքենայի վարորդը (այն անձը, ով մեքենան վարել է մինչև Վրաստանի մաքսային սահման հասնելը) պետք է ետ վերադարձվի (այլ պետության քաղաքացին) կամ, կլինիկական վիճակից ելնելով, ենթարկվի կարանտինի/բժշկական հաստատություն տեղափոխման, Գ) կամ տեղի է ունենում բեռնատար մեքենայի քարշակի (тягач) փոխարինում։ Փոխարինվում է այնպիսի քարշակով, որը չի եղել ռիսկային գոտում: Միևնույն ժամանակ, մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատարի կցորդիչի (прицеп) համապատասխան ախտահանում, իսկ մյուս քարշակը ետ կուղարկվի (քարշակը, որն օգտագործվել է մինչև Վրաստանի մաքսային տարածք բեռի տեղափոխման համար): 2. Եթե վարորդը չի կարող փոխարինվել մեկ այլ վարորդով, ապա տրանսպորտային միջոցը տեղափոխվում է մոտակա մաքսային հսկողության գոտի, և ապրանքը բեռնվում է մեկ այլ մեքենայի մեջ։  Ինչ վերաբերում է այլ երկրներից ժամանած վարորդներին (վերջին 14 օրը ռիսկային գոտում չեղած), ապա մաքսային հսկողության կետում նրանք անցնում են սանիտարա-կարանտինային հսկողության ընթացակարգեր (բժշկական պատմության մանրամասն հավաքագրում, միջազգային առողջապահական կանոններին համապատասխան զննում, ներառյալ՝ ջերմազննում (Termoscreening) և այլն)։ Հիմնվելով համաճարակաբանի կողմից իրականացված ստուգման արդյունքների վրա՝ եթե վարորդն ունի բարձր ջերմություն և/կամ այլ կասկածելի ախտանշաններ, ապա այս դեպքում վարորդը ետ է վերադառնում (բացառությամբ Վրաստանի քաղաքացիների), իսկ բեռի հետ կապված կարող են իրականացվել վերոնշյալ ընթացակարգերը։ Վրաստանի քաղաքացիների մոտ ախտանշանների առկայության պարագայում, վարորդը հետագա զննություն անցնելու նպատակով պետք է տեղափոխվի համապատասխան բժշկական հաստատություն։ Այն վարորդները, որոնց առողջական վիճակը գոհացուցիչ է, անխոչընդոտ կերթևեկեն։ Մաքսային անցակետերում, կորոնավիրուսի տարածման հետ կապված, իրականացվում է խիստ հսկողություն՝ 24-ժամյա ռեժիմով: Տեղում ստեղծվել են նաև կարանտինային գոտիներ: Վերոնշյալ տեղեկատվությունը Եկամուտների ծառայության կողմից տրամադրվում է նաև բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին»:  
20:47 - 21 մարտի, 2020