ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից դուրս զինծառայողների բուժման կարգը

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից դուրս զինծառայողների բուժման կարգը

Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողի և փրկարարական ծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը սահմանվում է Կառավարության N 410-Ն որոշման համաձայն։ Մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը առողջապահության նախարարություն է ներկայացնում` 1) զինծառայողի կամ նրա ծնողի, կամ ամուսնու, կամ զավակի դիմումը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, 2) զինծառայողի հիվանդության բուժման (հետազոտության) ընթացքի, զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, 3) Պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանումից ստացված գրավոր տեղեկատվություն այն փաստի մասին, որ զինծառայողը վնասվածքը (հիվանդությունը) ստացել է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս, և այն զինծառայողի կողմից դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք չէ, 4) օտարերկրյա պետության բժշկական կազմակերպությունից էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը զինծառայողի բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին: Այնուհետև ստեղծվում է հանձնաժողով, որի աշխատանքները կազմակերպում է առողջապահության նախարարության աշխատակազմը: Անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրությունից և նեղ մասնագետների հետ խորհրդակցությունից հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում պատասխանում է դիմումատուին։
19:29 - 05 հունվարի, 2021
ԱՆ պարզաբանումը ԴՆԹ հետազոտությունների վերաբերյալ

ԱՆ պարզաբանումը ԴՆԹ հետազոտությունների վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել ԴՆԹ հետազոտությունների վերաբերյալ պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը հայտարարություն է արել, մասնավորապես նշելով հետևյալը. «Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»։ Պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ այդ հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի։ Չի եղել նման դեպք, երբ հուղարկավորությունից հետո պարզվի, որ ԴՆԹ արդյունքը սխալ է։   Սարքը, որն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:   Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 468 մարմին, որոնք առանց այդ հետազոտության այլ ճանապարհով հնարավոր չէր լինի նույնականացնել: Հաշվի առնելով, թե թեման որքան զգայուն է, այնուամենայնիվ խնդրում ենք սխալ տեղեկություններ չտարածել և իրենց որդիներին ԴՆԹ-ով գտած ծնողներին չապակողմնորոշել։   Մեկ ուրիշ պնդում էլ արվել է, թե իբր հիվանդանոցներից զինծառայողներ են «կորել»։ Սա ևս իրականությանը չի համապատասխանում։ Առողջապահության նախարարությունը ծնողների հետ ուղիղ և իրավապահ մարմինների աջակցությամբ աշխատում է բոլոր առանձին դեպքերով։ Հավելենք նաև, որ անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող պետական գերատեսչությունը հանդիսանում է պաշտպանության նախարարությունը, իսկ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» կրկին իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է ԴՆԹ հետազոտությունները»:
16:35 - 05 հունվարի, 2021
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից դուրս զինծառայողների բուժման կարգը

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից դուրս զինծառայողների բուժման կարգը

Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողի և փրկարարական ծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը սահմանվում է Կառավարության N 410-Ն որոշման համաձայն։   Մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը առողջապահության նախարարություն է ներկայացնում`   1) զինծառայողի կամ նրա ծնողի, կամ ամուսնու, կամ զավակի դիմումը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, 2) զինծառայողի հիվանդության բուժման (հետազոտության) ընթացքի, զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, 3) Պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանումից ստացված գրավոր տեղեկատվություն այն փաստի մասին, որ զինծառայողը վնասվածքը (հիվանդությունը) ստացել է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս, և այն զինծառայողի կողմից դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք չէ, 4) օտարերկրյա պետության բժշկական կազմակերպությունից էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը զինծառայողի բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին:   Այնուհետև ստեղծվում է հանձնաժողով, որի աշխատանքները կազմակերպում է առողջապահության նախարարության աշխատակազմը: Անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրությունից և նեղ մասնագետների հետ խորհրդակցությունից հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում պատասխանում է դիմումատուին։
16:14 - 05 հունվարի, 2021
Մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունն իրականացվում է անվճար. առողջապահության փոխնախարար

Մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունն իրականացվում է անվճար. առողջապահության փոխնախարար

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկանում եմ, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների արտերկիր տեղափոխման և արտերկրում բուժօգնությունը շարունակելու նպատակով սոցիալական ցանցերում դրամահավաքներ են կազմակերպվում: Հարկ եմ համարում նշել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը իրականացվել, իրականացվում և իրականացվելու են բացառապես ԱՆՎՃԱՐ` պետական պատվերի շրջանակում: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) օբյեկտիվ անհնարինության դեպքում զինծառայողների օտարերկրյա պետություններ բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ևս կծածկվեն պետության կողմից (21 ապրիլի 2016 թվականի N 410-Ն Կառավարության որոշում): Այսպիսով, կոչ եմ անում դրամահավաքներին մասնակից լինելուց առաջ խորապես ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները»:
10:54 - 05 հունվարի, 2021
Դուք` բժիշկներ, համաճարակաբաններ, բուժքույրեր, մայրապետեր, վարորդներ, կամավորներ, արել եք անհնարինը` հնարավոր դարձնելու ճանապարհին․ Ա․ Թորոսյանի ամանորյա ուղերձը

Դուք` բժիշկներ, համաճարակաբաններ, բուժքույրեր, մայրապետեր, վարորդներ, կամավորներ, արել եք անհնարինը` հնարավոր դարձնելու ճանապարհին․ Ա․ Թորոսյանի ամանորյա ուղերձը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս տարվա ամանորյա ուղերձը էապես կտարբերվի նախորդներից: Տարին ծանր էր բոլորիս համար ամեն տեսանկյունից: Տեսանք թե՛ արտակարգ և թե՛ ռազմական դրություն:  Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն էր, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ:  Հաջորդիվ պատերազմն էր, որը ցնցեց բոլորիս, և բուժաշխատողները սկսեցին պայքարել երկու ճակատով` կյանքեր փրկելու և մեր հայրենակիցների առողջությունը պահպանելու համար: Երրորդ ուղղությունն էլ շարունակում էր մնալ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը, որոնք անկախ ամեն ինչից  սպասարկման կարիք ունեին: 365 օր արվել է հնարավոր ամենը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները կարողանան ստանալ իրենց հասանելի բուժումը: Վերազինվել, վերապրոֆիլավորվել են բժշկական կենտրոններ: Ֆորս մաժորային իրավիճակներում արագ գնահատվել են կարիքները, որոնց տրվել են հրատապ լուծումներ: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի իրագործել և արժեք չէր ունենա, եթե բժշկական համայնքը մեկ բռունցք չդառնար:  Շնորհակալ եմ բոլոր-բոլորից: Հետհայացք նետելով 2020-ին` կրկին գիտակցում եմ, որ դուք` բժիշկներ, համաճարակաբաններ, բուժքույրեր, մայրապետեր, վարորդներ, կամավորներ, արել եք անհնարինը` հնարավոր դարձնելու ճանապարհին:  Շնորհակալ եմ նաև առողջապահության նախարարության, ենթակա մարմինների աշխատակազմին` այդ ծանր օրերին անխոնջ աշխատելու և անձնական նվիրումի համար:  Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, մեր կյանք մտնի հանգստությունը և ներդաշնակությունը: Իսկ բուժաշխատողներին մաղթում եմ ուժ ու եռանդ` մասնագիտական առաքելությունը շարունակաբար պատվով կատարելու համար»:
10:08 - 31 դեկտեմբերի, 2020
Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 100 հազար COVID-ի ախտորոշման թեստ

Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 100 հազար COVID-ի ախտորոշման թեստ

Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստ, 200 հազար նմուշառման ձողիկ, ինչպես նաև պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, որը ծառայելու է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ «Նշենք, որ թթվածին արտադրող 8 կայանից 2-ը հնարավոր է դարձել “UCLA’s operation Armenia”-ի ֆինանսավորմամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության օժանդակությամբ: Սա Հայաստան-Սփյուռք ամուր կապերի և սերտ համագործակցության վառ օրինակներից մեկն է: Հիշեցնենք, որ միայն այս տարի հանրապետության բժշկական կենտրոններում տեղադրվել է թթվածին արտադրող 8 կայան: Ընդհանուր առմամբ այս պահին ունենք 16 կայան, ինչը մեծապես կնպաստի COVID-19-ի դեմ պայքարում անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։
17:48 - 30 դեկտեմբերի, 2020