ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով

Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետություն: Գործնական քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարությունում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի ու Առաջադեմ բժշկություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում առաջիկայում Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով: ԱՀ առողջապահության նախարարության կողմից կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մասնագետների կամ սարքավորումների բացակայության պատճառով արցախցին ստիպված չլինի բուժում ստանալու կամ բուժհետազոտություն անցնելու նպատակով մեկնելու Հայաստանի Հանրապետություն կամ այլ արտերկիր:Որակյալ և հնարավորինս բովանդակ առողջապահությունը նախարարության անելիքների առաջնահերթություններից է, որի իրագործման համար ձևավորվելու են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:  
10:11 - 17 հունվարի, 2021
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքի բացման արարողությանը:  Բաժանմունքում ծավալվել է վերակենդանացման 40 մահճակալ և նախկինների հետ հանրագումարով` ընդհանուր թիվը կազմում է 120: Փաստացի, սա ամենամեծ վերակենդանացման ծառայությունն է Հայաստանում: Արսեն Թորոսյանն այցի ընթացքում շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:  Բացման արարողության ընթացքում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին և շնորհակալություն հայտնել նրանց, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար:«Ուզում եմ վստահ լինեք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մշտապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Վստահ եմ, որ այն դրական համբավը, որ ձեռք եք բերել այս ժամանակաշրջանում, նույն կերպ կշարունակվի կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո»,-ասել է նախարարը: Շարունակելով միտքը, Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ բժշկական կենտրոնը պետական բազմապրոֆիլ եզակի կառույցներից է, որն ունի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` երրորդ մակարդակի ծննդօգնությունը, պոլիկլինիկական ծառայությունը, հեմոդիալիզի բաժանմունքը և այլն: Եվ, չնայած կորոնավիրուսային հիվանդության մարտահրավերին, կենտրոնը շարունակում է պետության ջանքերով վերանորոգվել և վերազինվել: Այս ընթացքում ներդրվել են նաև նոր ծառայություններ, օրինակ` արյան բանկի ծառայությունը, նախորդ տարի հագեցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար: Նախարարը եզրափակելով հանդիպումը, հաջողություն է մաղթել բժշկական կենտրոնի անձնակազմին:
16:30 - 15 հունվարի, 2021
Հայաստանում արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունու

Հայաստանում արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունու

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը տեղեկացնում է, որ Հայաստանում՝ իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում և ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո՝ օգտվել արտահիվանդանոցային բոլոր ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: «Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն ընդգրկում են նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները, սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայությունների թվում են՝ ինչպես վիրահատական, այնպես էլ՝ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի բուժօգնությունը»,- գրառումը հրապարակվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
22:58 - 14 հունվարի, 2021
Հայաստանը ձեռք է բերել և արդեն գործարկել ԴՆԹ նույնականացման հետազոտությունների երկրորդ սարքը

Հայաստանը ձեռք է բերել և արդեն գործարկել ԴՆԹ նույնականացման հետազոտությունների երկրորդ սարքը

 ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ սարք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նախարարությունից տեղեկացնում են, որ դա հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը: Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ: Մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով:
18:02 - 14 հունվարի, 2021
Գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագծում չեն կատարվել փոփոխություններ |armenpress.am|

Գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագծում չեն կատարվել փոփոխություններ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Հարցը հանձնաժողովի նիստում զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: «Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ընձեռվում գիտահետազոտական, փորձագիտական, լաբորատոր հետազոտությունների ընթացքում թմրամիջոցների օգտագործումն իրականացնել միայն լիցենզավորման պարագայում: Նախաձեռնությունն ապահովվում է  թմրամիջոցների շրջանառության խիստ վերահսկողություն և լիցենզավորված գործունեություն: Գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման հնարավորությունը կխթանի հայրենական և համաշխարհային դեղագործության զարգացումը՝ բարձրացնելով հայրենի գիտության համաշխարհային համբավը»,- ասել է Ավանեսյանը: Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումից հետո փոփոխությունների չի ենթարկվել:
17:10 - 13 հունվարի, 2021
Հայաստանի բուժհաստատություններում տեղահանված արցախցիներն օգտվում են անվճար բուժծառայություններից |armenpress.am|

Հայաստանի բուժհաստատություններում տեղահանված արցախցիներն օգտվում են անվճար բուժծառայություններից |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում  օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի որոշման լրացումների համաձայն՝  անվճար բուժծառայությունները  ներառում են նաև  արտահիվանդանոցային  ծառայություններ: Հայաստանում՝    իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել  նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում և ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո՝  օգտվել  արտահիվանդանոցային բոլոր  ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն  ընդգրկում են նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները,  սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայությունների թվում  են՝  ինչպես վիրահատական,  այնպես էլ՝ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի   բուժօգնությունը: ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝  հաստատված է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների կարգը, որտեղ թվարկվում է  մատուցվող ծառայությունների ցանկը: Այդ շրջանակից դուրս մյուս ծառայությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով: Տեղահանված արցախցիններն անվճար բուժծառայություններից օգտվելու համար կարող են դիմել ցանկացած բուժհաստատություն, որտեղ կա համապատասխան պետական պատվեր»,- մանրամասնեց ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուն:
10:48 - 13 հունվարի, 2021
Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը

 |armenpress.am|

Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը |armenpress.am|

armenpress.am: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը տեղեկացրեց, որ Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը: Հետազոտության համար համապատասխան միջոցներ ներդնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում: «Թե ինչ ժամկետներում միջոցները կներդրվեն, կդժվարանամ ասել, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են: Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ ավելի շուտ այդ հետազոտությունը երկրում ներդնելու համար: Այդ համապատասխան միջոցները հնարավորություն կտան մեր երկրի ներսում ինքներս հետազոտություն կատարելու: Միևնույն ժամանակ ասեմ, որ մենք ունենք հնարավորություն ցանկացած դեպքում նմուշ փոխանցել ԱՀԿ-ի կողմից ճանաչված  լաբորատորիաներ մեր երկրի համար հետազոտություն անելու նպատակով»,-  ասաց Նունե Բակունցը: Կորոնավիրուսի նոր շտամերի հետ կապված դեռ չկա որևէ տվյալ այն մասին, թե արդյոք վարակվածներն ավելի ծանր են տանում կամ մահացությունը բարձր է: Թեպետ, նշվում է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի արագ է տարածվում՝ մոտ 70 տոկոսով: Մասնագետն ընդգծեց, որ նոր շտամի դեպքում նույնպես պայքարի միջոցները նույնն են՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել, ձեռքերն ախտահանել, ջերմաչափվել:
17:31 - 12 հունվարի, 2021
«Սպուտնիկ V»-ով պատվաստվածների մոտ բարդություն չի եղել. Գայանե Սահակյանը ներկայացրել է իր փորձը |armenpress.am|

«Սպուտնիկ V»-ով պատվաստվածների մոտ բարդություն չի եղել. Գայանե Սահակյանը ներկայացրել է իր փորձը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մոտ որևէ բարդություն չի գրանցվել: Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով նույնպես պատվաստվողների թվում է եղել: «Մենք ստացել ենք օգնություն 15 հոգու համար, այո, առողջապահության նախարարից բացի, այլ անձինք ևս պատվաստվել են, այդ թվում՝ նաև ես: Որևէ մեկի մոտ հետպատվաստումային անբարեհաջող դեպք չի գրանցվել: Նույնիսկ հաճախ խոսվող ռեակցիան, այն է՝ ներարկվող հատվածում կարող է առաջանալ կարմրություն, տեղային ցավ, չի նկատվել»,- ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ իրենց ձեռքի տակ է «Սպուտնիկ V»-ի կլինիկական փորձարկումների գործը, ըստ որի, առաջին դեղաչափից հետո արդյունավետությունը գնահատվել է 91.4 տոկոս, երկրորդ դեղաչափից հետո այն հասնում է 94 տոկոսի: «Մեկ եզրույթ էլ կա, պատվաստանյութը հիմնականում կանխում է մահացությունը և ծանր կլինիկական դրսևորումը: Կարող է մարդը վարակվել, թեթև կլինիկական ընթացք ունենալ, բայց դա չի նշանակում, որ պատվաստանյութն արդյունավետ չէ»,- նշեց Գայանե Սահակյանը:
14:01 - 12 հունվարի, 2021