«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Ստեփան Մաչյանը։  

Նախկնում «Ճանապարհային դեպարտամենտը» պետական ոչ առևտրային կազմակերպություն էր (ՊՈԱԿ)։ ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց որպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

 

Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան աննախադեպ առատ տեղումներ են, ինչն ուղեկցվում է ձնաբքով, ավտոճանապարհներին ցածր տեսանելիությամբ։ Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այս պահին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Որոտանի լեռնանցքը (Սարավան- Զանգեր), Գորայք-Սիսիան, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհները սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինտենսիվ երթևեկության պայմաններում ստեղծվում են խցանումներ և վթարավտանգ իրավիճակներ։ Որոշ դեպքերում ճանապարհը մաքրող տեխնիկան չի կարողանում ժամանակին տեղ հասնել և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից՝ Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և տեղեկացնում, որ ավտոճանապարհներին տիրող իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող  010 562533 հեռախոսահամարով։
12:59 - 20 մարտի, 2022
Սաստիկ բքի պատճառով ՀՀ տարածքում բազմաթիվ ճանապարհներ են փակվել, այդ թվում՝ միջպետական

Սաստիկ բքի պատճառով ՀՀ տարածքում բազմաթիվ ճանապարհներ են փակվել, այդ թվում՝ միջպետական

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի՝ Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Ալագյազ-Մանթաշ ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան (Սարավան-Զանգեր և Գորայք-Սիսիան) ավտոճանապարհը առատ ձյան և բքի պատճառով կցորդով տրանսպորտային միջոցների համար փակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ՝ անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
13:54 - 19 մարտի, 2022
Առատ ձյան, ձնաբքի պատճառով վարորդներին խորհուրդ է տրվում դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

Առատ ձյան, ձնաբքի պատճառով վարորդներին խորհուրդ է տրվում դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

«Ճանապարհային դեպարտամենտ»-ը հայտնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ծիլքար տանող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Առատ ձյան տեղումների, ձնաբքի պատճառով հորդորում ենք վարորդներին դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
18:16 - 14 մարտի, 2022
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Իջևանի, Նոյեմբերյանի, Վայքի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի,Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:47 - 10 մարտի, 2022
Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տավուշի, Իջևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Գորիս-Սիսիան և Տաթև-Աղվանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սպիտակի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:36 - 15 փետրվարի, 2022
Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է. եղանակային պայմանները ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է. եղանակային պայմանները ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Թումանյանի տարածաշրջանում, փետրվարի 14-ի ժամը 20։00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ինչպես տեղեկացնում են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Ճամբարակի, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։ «Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ»,- հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից և հավելում, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ըստ աղբյուրի՝ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
20:53 - 14 փետրվարի, 2022
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ բեռնատարների համար՝ դժվարանցանելի

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ բեռնատարների համար՝ դժվարանցանելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
09:30 - 07 փետրվարի, 2022
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սևանի (Մ-10 միջպետական ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին և Դիլիջանի թունելի սկզբնամասում), Գավառի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Սարավանի (Զանգեր կոչվող հատված) և Տիգրանաշենի (Զանգակատուն հատված) ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
10:25 - 06 փետրվարի, 2022
Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում |armenpress.am|

Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում |armenpress.am|

armenpress.am: Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում, քննարկվի և ըստ ավագանու անդամների որոշման` թեկնածուն հաստատվի կամ չհաստատվի այդ պաշտոնում: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: «Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում և քննարկվի և, ըստ ավագանու անդամների որոշման, հաստատվի կամ չհաստատվի թեկնածուն: Որոշումը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի կայքում: Ներկայումս որևէ անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ` մինչև Երևանի ավագանու նիստին չներկայացվի և չքննարկվի»,- ասացին քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
13:27 - 02 փետրվարի, 2022
Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համա փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհները (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:52 - 31 հունվարի, 2022
Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Հրազդանի (Հանքավանի ավտոճանապարհ՝ ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Անիի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար անցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:52 - 24 հունվարի, 2022
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են․ որոշ հատվածներում մերկասառույց է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են․ որոշ հատվածներում մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Արագածի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աբովյանի (Երևան-Սևան, Երևան-Գառնի ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Գավառի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ճամբարակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Մարտունիի (Մարտունի-Գավառ, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը բաց է), Վարդենիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թումանյանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թալինի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Անիի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արթիկի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Եղեգնաձորի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) ավտոճանապարհին, Տիգրանաշենի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սարավանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) և Ստեփանավանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:47 - 21 հունվարի, 2022