Մինսկի խումբ

Մինսկի խումբը (ՄԽ) ձևավորվել է 1992 թվականին։  ՄԽ-ի գործունեության նպատակը Արցախյան հակամարտության խաղաղ կարգարումն է:

Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտի), Ռուսաստանի Դաշնությունը (Իգոր Խովաև) և Ամերիկայի Միացյալ Նահանգները (Էնդրյու Շոֆեր):

Կայացել է Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը |tert.am|

Կայացել է Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Խովաևը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը։ Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»։ Շարունակությունը՝ tert.am կայքում
10:31 - 25 սեպտեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է․ Ռուդենկո |azatutyun.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է․ Ռուդենկո |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է, TACC գործակալությանը տված հարցազրույցում այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային բնույթ չեն կրում», - նշել է դիվանագետը։ Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ։ «Եթե [այդ բանակցությունները] կայանան, ապա դա լավ ցուցիչ կդառնա առ այն, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը գործնական տեսք է ստանում։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբը ընկալել որպես խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու կարևոր մի գործիք», - նշել է Ռուդենկոն։
09:38 - 23 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. Բլինկենը շնորհավորել է ՀՀ անկախության օրը |armnepress.am|

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. Բլինկենը շնորհավորել է ՀՀ անկախության օրը |armnepress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ անցնող 30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա: «Մենք գնահատում ենք Հայաստանի նվիրվածությունն ինչպես այս ընդհանուր արժեքներին, այնպես էլ՝ միջազգային հանձնառություններին, ինչը կենսական դերակատարում ունի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման հարցում»,- նշել է Բլինկենը: Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ում բնակվող հայերի ներդրումը այդ երկրի կենսունակության ապահովման հարցում՝ արձանագրելով, որ այդ մշակութային առնչությունները, ինչպես նաև կապերը մարդկանց միջև, ամրապնդում են կապը երկու ժողովուրդների միջև: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններում, ինչպես նաև ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու հարցում, այդ թվում և բոլոր գերիների ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրերի պարզումը և աճյունների ամբողջական ու արագ փոխանակումը։ Այս կարևոր օրվա առթիվ մենք շնորհավորում ենք Հայաստանին և ակնկալում ամրապնդել մեր երկկողմ սերտ հարաբերությունները»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:
11:19 - 21 սեպտեմբերի, 2021
Փաշինյանը Սլովակիայի ԱԳՆ-ի հետ հանդիպմանը ներկայացրել է միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքները

Փաշինյանը Սլովակիայի ԱԳՆ-ի հետ հանդիպմանը ներկայացրել է միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավարությունը: Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել  Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում։ Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը: Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը, մասնավորապես, Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը, նաև փոխանցել Սլովակիայի ղեկավարության բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։ Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի։ Պարոն Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
14:36 - 14 սեպտեմբերի, 2021