ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը. ԱԽ քարտուղար
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ:
Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրիստի Նարինենի հետ:
Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ:
Այս համատեքստում Ա.Գրիգորյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը:
Դեսպան Կիրիստի Նարինենին բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ընթացքը և իր երկրի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ հետագա շարունակական համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
18:37 - 21 փետրվարի, 2022