Արաբական Միացյալ Էմիրություններ - ԱՄԷ

ԱՄԷ, պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին |armenpress.am|

ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է միջամտի արաբական երկրների գործերին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նախարարն այս հայտարարությամբ արձագանքել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարի հնչեցրած մեկնաբանություններին: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ թուրք նախարարը քննադատություն է հնչեցրել Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ: Արաբական Միացյալ Էմիրությունները Եգիպտոսի և Ռուսաստանի հետ միասին աջակցում է լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարին, որի մարտիկները մարտնչում են Տրիպոլիում կառավարական ուժերի դեմ: Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը։ «Հարաբերությունները չեն կառավարվում սպառնալիքներով, և մեր օրերում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գարգաշը:
18:08 - 01 օգոստոսի, 2020
ԱՄԷ-ն գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը |armenpress.am|

ԱՄԷ-ն գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանի՝ «Բարաքա»-ի գործարկման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր մենք հրապարակայնորեն հայտարարում ենք ԱՄԷ-ի՝ արաբական աշխարհում առաջին խաղաղ միջուկային ռեակտորը հաջողությամբ գործարկելու մասին՝ Աբու Դաբիի «Բարաքա»-ում: Մասնագետներին հաջողվել է բեռնել միջուկային վառելիքը, իրականացնել համապարփակ փորձարկումներ և հաջողությամբ ավարտել գործարկման գործողությունները»,- վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր էջում: Նա նշել է, որ ԱՄԷ-ն մտադիր է գործարկել չորս ատոմակայան, որոնք կապահովեն պետության էլեկտրաէներգիայի կարիքների քառորդ մասը՝ անվտանգ, հուսալի և էկոլոգիապես մաքուր եղանակով:  «Բարաքա» ատոմակայանը բաղկացած կլինի չորս էներգաբլոկներից՝ ընդհանուր  5,6 մեգավատ հզորությամբ:
15:14 - 01 օգոստոսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել  ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ

Հուլիսի 27-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։ Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ կարևորելով առևտրատնտեսական և առողջապահական ոլորտները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և համագործակցության զարգացման դինամիկայի առնչությամբ:  Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ազգային և միջազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին։ Նախարարները շոշափեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի առնչությամբ ՀՀ մոտեցումները:
12:31 - 28 հուլիսի, 2020
Էմիրաթական «Հույսի զոնդը» մեկնարկում է Մարսն ուսումնասիրելու իր պատմական ճանապարհորդությունը |armenpress.am|

Էմիրաթական «Հույսի զոնդը» մեկնարկում է Մարսն ուսումնասիրելու իր պատմական ճանապարհորդությունը |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի «Տանեգաշիմա»  տիեզերական կենտրոնից «H2A»  արձակման հրթիռի միջոցով ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակն հուլիսի 20-ին մեկնարկել է Մարսն ուսումնասիրելու իր պատմական ճանապարհորդությունը։ Տեղեկացրեցին Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանությունից, նախատեսվում է, որ մեկնարկից մեկ ժամ անց արբանյակը կառանձնանա հրթիռից, որից րոպեներ հետո կսկսեն գործել արեգակնային վահանակները, այնուհետև մոտավորապես 15-20 րոպե անց, տեղի կունենա առաջին կապի հաստատումը Մուհամմադ բին Ռաշիդ տիեզերական կենտրոնում գտնվող ցամաքային կառավարման կենտրոնի հետ, իսկ կենտրոնի տեխնիկական թիմը կսկսի վերլուծել արբանյակից ստացված տվյալները: Ակնկալվում է, որ արձակումից 28 օր անց կսկսեն գործել զոնդի շարժիչն ու ուղորդման համակարգը՝  այն Մարսի ուղեծիր ուղարկելու համար։ «Հույսի զոնդը», որը համարվում է կարմիր մոլորակն ուսումնասիրելու առաջին արաբաիսլամական առաքելությունը, Մարս կհասնի 2021 թ․-ի փետրվարին՝ ԱՄԷ-ի կազմավորման հիսուներորդ տարեդարձի տոնակատարությունների ժամանակ՝  7 ամսվա ընթացքում անցնելով 493 մլն կմ տարածություն։ Հատկանշական է, որ Էմիրությունների տիեզերական գործակալությունը և «Մուհամմադ բին Ռաշիդ» տիեզերական կենտրոնը հայտարարել են, որ Դուբայի «ալ Խավանեժ»  ցամաքային հսկիչ կայանն ընդունել է զոնդից ստացված առաջին հեռարձակման ազդանշանը տեղական ժամանակով 03:10-ին: Կենտրոնում աշխատանքային թիմը ներկայումս անցկացնում է ստացված տվյալների նախնական վերլուծություն՝ համոզվելու, որ  զոնդի վիճակը և արևային վահանակների դիրքը համապատասխանում են նախատեսվածին։ «Ալ Խավանեժ»  ցամաքային հսկիչ կայանի աշխատանքային թիմը հետևում է նաև զոնդի վիճակի վերաբերյալ բոլոր թարմացումներին, տվյալներին և կոորդինատներին՝ համոզվելու, որ դրա  բոլոր գլխավոր և երկրորդական համակարգերն անվնաս են։ Հարկ է նշել, որ զոնդի արձակման նախապատրաստական վերջին փուլում առաջացել են մի շարք դժվարություններ և խոչընդոտներ՝ կապված նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի տարածման հետ։ Ծրագրի աշխատանքային թիմը ստիպված է եղել օրական 24  ժամ աշխատել՝ ավարտելու ծրագրի բոլոր տեխնիկական պատրաստությունները և ապահովելու  զոնդի անվնաս փոխադրումը Ճապոնիայի տիեզերական գործարկման կայան։ Ցամաքով, ծովով և օդով 83 ժամ տևած ճանապարհորդությունից հետո հասնելով Ճապոնիայի «Տանեգաշիմա»  տիեզերական կենտրոն՝ «Հույսի զոնդը» ենթարկվել է բարձր ճշգրտության գործարկման փորձարկումների և նախապատրաստական աշխատանքների, որոնք ներառում էին շարժիչի փորձարկումից և վառելիքի լիցքավորումից մինչև էլեկտրահաղորդման, կապի, կառավարման, ջերմային և ծրագրային համակարգերի ստուգում: Զոնդի առանձնանալը հրթիռից  որակական կարևոր քայլ էր, որի նախապատրաստմանը մասնակցել է ավելի քան 200 էմիրաթցի ինժեներ։ Զոնդը Մարսի ուղեծրում կմնա մեկ մարսական տարի (687 օր) և կիրականացնի իր տեսակի մեջ առաջին գիտական առաքելությունն աշխարհում՝ ներկայացնելով ողջ տարվա ընթացքում Մարսի կլիմայական պայմանների առաջին համապարփակ պատկերը, ինչպես նաև ուսումնասիրելով մթնոլորտի վերին շերտի անհետացման պատճառները և դիտարկելով Մարսի մակերևույթի եղանակային երևույթները՝ ներառյալ փոշու փոթորիկների դիտարկումը, ջերմաստիճանի փոփոխությունները և  դրանց պատճառների հայտնաբերումը: Ստացված գիտական տվյալները կհավաքվեն Արաբական Միացյալ Էմիրությունների գիտական տվյալների կենտրոնում, իսկ ԱՄԷ-ի գիտական թիմը դրանք ինդեքսավորելուց և վերլուծելուց հետո անվճար հիմունքներով կփոխանցի աշխարհի տարբեր մասերում գտնվող գիտնականներին և մասնագիտացված հետազոտողներին:  «Հույսի զոնդի» ճամփորդության մեկնարկը հետաձգվել էր երկու անգամ Ճապոնիայում անկայուն եղանակային պայմանների պատճառով։   
14:08 - 20 հուլիսի, 2020
ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը: Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ պատվաստանյութը հասանելի կլինի 18-60 տարեկան կամավորների համար: Փորձարկումներն անցկացվել են էմիրաթական G42 ընկերության և «Sinopharm China National Biotec Group»- ի միջև համագործակցության արդյունքում: Պատվաստանյութի փորձարկման հաջող ավարտի դեպքում այն կարող է շուկա մտնել 2020 թ․-ի վերջին։ ԱՄԷ-ն իրականացրել է կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 4 միլիոն թեստավորում և գրանցել է աշխարհում ամենաբարձր ցուցանիշը՝ թեստավորելով երկրում յուրաքանչյուր 2.5 մարդուց մեկին։ Այժմ շվաբրային թեստերի արդյունքները հայտնի են դառնում մի քանի ժամվա ընթացքում, իսկ ԱՄԷ-ի կողմից մշակված լազերային փորձարկման տեխնոլոգիան, որն ակնթարթային արդյունքներ է տալիս, կիրառվում է Դուբայ-Աբու Դաբի սահմանին։ ԱՄԷ-ում ավելի քան երեք ամսվա ընթացքում առաջին անգամ 48 ժամ շարունակ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան նոր դեպքեր չեն գրանցվել։ Էմիրությունների մայրաքաղաքում հյուրանոցների զբաղվածության մակարդակը հուլիսի 1-ից բարձրացել է 3% -ով և ակնկալվում է, որ այն կշարունակի ավելանալ՝  երկրում այս ոլորտի խթանմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների մեկնարկի արդյունքում։ Արաբական Միացյալ Էմիրությունները COVID-19-ի  դեմ պայքարի համար օգնություն է ուղարկել Ղազախստան, Մեքսիկա և Բուրկինա Ֆասո: Ընդհանուր առմամբ  73 երկիր ԱՄԷ-ից ստացել է ավելի քան 1000 տոննա օգնություն: Նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի ընթացքում ԱՄԷ-ի մեկնարկած հայրենադարձության չվերթներով ավելի քան 320,000 մարդ վերադարձել է հայրենիք։ Էմիրաթական ‹‹Etihad›› ավիաընկերությունը գործարկել է ուղևորների համար տնային թեստավորման ծառայությունը, որի շրջանակներում բուժաշխատողները կայցելեն բոլոր ցանկացող ուղևորների տուն՝ նրանց տեղում նրանց թեստավորելու։ ԱՄԷ Կառավարության նոր կազմը խոստացել է երկիրն ավելի լավ պատրաստել հետհամաճարակային շրջանին։   ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը հայտարարել է. «Իմ եղբոր՝ Ն․Գ․ շեյխ Մուհամեդ բեն Զայդի աջակցությամբ ԱՄԷ կառավարությունն արագորեն արձագանքեց գլոբալ նոր փոփոխություններին: Շրջապատող մարտահրավերներին արձագանքելու, պատշաճ որոշումներ ընդունելու և մեր գերակայությունները վերափոխելու առումով մենք աշխարհի լավագույն պետությունների շարքում ենք»։  Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը նշել է․ «Այսօր մենք հայտարարում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում  ԱՄԷ-ում COVID-19- ի հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել: Խորին երախտագիտություն ենք հայտնում մեր առաջնագծի հերոսներին և հասարակությանը` նախազգուշական միջոցառումներին հավատարիմ մնալու իրենց հանձնառության համար: Մենք պետք է շարունակենք մեր հավաքական ջանքերն այս մարտահրավերը լուծելու համար»: Հատկանշական է, որ նախորդ օրվա ընթացքում ԱՄԷ-ում  գրանցվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1036-ով, այսպիսով երկրում ընդհանուր վարակվածների թիվը հասել է 56 հազար 422-ի,  բուժվածներինը՝ 48 հազար 448-ի, իսկ մահացածներինը՝ 335-ի։
12:39 - 18 հուլիսի, 2020