Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոյի խոսքով` Բելառուսում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել |azatutyun.am|

Լուկաշենկոյի խոսքով` Բելառուսում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է երկրի տարածքում «լայնածավալ հակաահաբեկչական գործողության ավարտի մասին»։ Բելառուսի նախագահը այս հայտարարությամբ հանդես է եկել այսօր Մինսկում՝ պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ։ «Թվում էր, թե մեզ տնտեսապես են խեղդելու, բայց ոչ։ Երկրի ներսում՝ մարդկանց և տարատեսակ օբյեկտների դեմ ահաբեկչությունը շարունակվում է շատ ավելի մեծ ծավալով։ Այդ մասին մենք կտեղեկացնենք շատ շուտով», - հայտարարել է Բելառուսի նախագահը` ակնարկելով, որ երկրի տարածքում նկատվող «ահաբեկչական ակտիվության» հետ առնչություն ունի պաշտոնական Բեռլինը։ «Մեր հակահետախուզության մոտ հարցեր են ծագել Գերմանիայի կառավարությանը։ Այս միջոցառման ավարտին մենք մեր դժգոհությունները կներկայացնենք ոչ թե ինչ-որ [արտգործնախարար] Հեյկո Մաասին, այլ անձամբ կանցլերին և էլի ոմանց՝ Գերմանիայի ղեկավարությունից», - հայտարարել է Լուկաշենկոն։
14:53 - 02 հուլիսի, 2021
Լուկաշենկոն ՌԴ ԱԽ-ի քարտուղարի հետ քննարկել Է համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում |armenpress.am|

Լուկաշենկոն ՌԴ ԱԽ-ի քարտուղարի հետ քննարկել Է համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում Է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Նարիշկինի հետ: Այդ մասին հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալությունը: «Միշտ խոսելու բան կա, հատկապես այս դժվարին ժամանակներում: Ուշադիր հետեւել եմ ձեր հայտարարություններին, ելույթներին. բացարձակապես համընկնում են ոչ միայն իմ, այլեւ մեր մասնագետների տեսակետների հետ: Ուստի, իսկապես, քննարկելու բան կա, եւ ես շատ ուրախ եմ, որ դուք իրազեկ եք թեմային, խորը կերպով ներքաշված եք այդ խնդրի մեջ»,-ասել Է Ալեքսանդր Լուկաշենկոն: Պետության ղեկավարն ընդունել Է, որ կցանկանար Նիկոլայ Պատրուշեւի հետ միայնակ քննարկել հարցեր, «որոնք ենթակա չեն հանրային հրապարակման»: Բայց ես կցանկանայի, որպեսզի դուք դրանց մասին իմանաք, քանի որ հաստատապես պետք Է միասին աշխատենք, հականերգործենք առանձին ուղղությունների»,-պարզաբանել Է նախագահը: Հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել Է քննարկել ոչ միայն փոխգործակցության թեմատիկան անվտանգության ոլորտում, այլեւ պաշտպանական արդյունաբերությունը, համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: Նիկոլայ Պատրուշեւն իր հերթին նշել Է, որ ուրախ Է գտնվել Մինսկում եւ տեսնել դրական փոփոխությունները: «Յուրաքանչյուր անդամ, երբ ժամանում եմ, աչքերիս ուրախություն Է բերում այն, թե ինչ Է տեղի ունենում այստեղ»,-ասել Է նա: Այսօր Բելառուսի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդներն անցկացնում են պլանային կոնսուլտացիաներ: Դրանցում քննարկվելու Է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը, հիբրիդային պատերազմների պրոբլեմատիկան, Բելառուսի եւ Ռուսաստանի շուրջ ստեղծված իրադրությունը:
16:10 - 29 հունիսի, 2021
Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը |tert.am|

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ, Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ առաջիկայում Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, որը «բելառուս գործընկերների հետ կմշակի Լեռնային Ղարաբաղում «ազատագրված տարածքներում» (չակերտները՝ խմբ.) շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը»։
14:32 - 22 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նիկոլ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա: Նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:
17:22 - 17 մայիսի, 2021
Մեծ հաղթանակը հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ․ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Լուկաշենկոն

Մեծ հաղթանակը հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ․ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Լուկաշենկոն

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բելառուսի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է․ «Մեզնից յուրաքանչյուրի համար այս սուրբ օրն անքակտելիորեն կապված է ընդհանուր պատմությամբ միավորված Բելառուսի և Հայաստանի ժողովուրդների մեծ սխրանքով: Անցնում են տասնամյակներ, փոխվում են սերունդներ, բայց Մեծ հաղթանակը, որպես զինվորական խիզախության, քաջության և փառքի խորհրդանիշ, հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ: Անցյալի հանդեպ սրբազան հիշողությունը, որպես հարգանքի տուրք մեր նախնիների հերոսությանը, ամուր հիմք է համագործակցության ամրապնդման համար, որը մեզ հնարավորություն է տալիս կայուն զարգանալ և համատեղ դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ու սպառնալիքներին»: 
13:30 - 09 մայիսի, 2021
Գերմանիայում հայց է ներկայացվել Լուկաշենկոյի դեմ՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով |azatutyun.am|

Գերմանիայում հայց է ներկայացվել Լուկաշենկոյի դեմ՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանացի չորս փաստաբաններ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ հայց են ներկայացրել դաշնային դատախազություն՝ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Դիմումը տրվել է խաղաղ հավաքների ժամանակ բռնության ու կտտանքների ենթարկված մի խումբ բելառուսցիների անունից։ Փաստաբանները կոչ են անում Գերմանիայի Դաշնությանը անկախ հետաքննություն անցկացնել՝ օգտվելով օրենքի այն կետից, որը հնարավորություն է տալիս քրեական պատասխանատվության կանչել այլ պետության տարածքում կատարված գործողությունների համար, եթե դրանք արգելված են միջազգային իրավունքով։ Ընդդիմախոսների դեմ ճնշումները Բելառուսում սաստկացել են անցած տարվա օգոստոսից՝ վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան վեցերորդ անգամ անընդմեջ հաղթող ճանաչված Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։ Արևմտյան տասնյակ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Լուկաշենկոյի հաղթանակը չեն ճանաչել։
16:11 - 05 մայիսի, 2021
Լուկաշենկոն ԵՄ-ին խնդիրներով է սպառնացել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով |tert.am|

Լուկաշենկոն ԵՄ-ին խնդիրներով է սպառնացել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը խնդիրներ է ցանկանում Մինսկի դեմ պատժամիջոցների պատճառով, ապա նա դրանք կստանա, միևնույն ժամանակ նա վարչապետ Ռոման Գոլովչենկոյին հանձնարարել է իր համար տեղեկատվություն պատրաստել հանրապետությունում Եվրամիության խոշոր նախագծերի և ձեռնարկությունների մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Երեքշաբթի Լուկաշենկոն զեկույցով ընդունել է Գոլովչենկոյին. հանդիպման տեսանյութը տեղադրել է նախագահի մամուլի ծառայությանն առնչվող «Пул первого» տելեգրամյան ալիքը: «Ես պարզապես կասեմ, որ հասկանաք. եթե եվրոպացիները ցանկանում են խնդիրներ ունենալ այս պատժամիջոցների հետ կապված, նրանք կստանան դրանք: Ես Ձեզ խնդրում եմ` տեղեկացրեք ինձ մեր երկրի ամենամեծ եվրոպական նախագծերի և Բելառուսի տարածքում հիմնադրված ձեռնարկությունների մասին:  Կնայենք նրանց աշխատանքին: Բայց գլխավորն այն է, որ ոչինչ անպատասխան չմնա»,-ասել է Լուկաշենկոն:
15:52 - 04 մայիսի, 2021
Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված․ Լուկաշենկո |tert.am|

Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված․ Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված, և Մինսկի համաձայնագրերի պահպանման դեպքում Կիևը միջնաժամկետ հեռանկարում կհաղթի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։Ըստ Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի՝ Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոյի հետ:Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է․«Ես ձեզ բացարձակ անկեղծ կասեմ, որ Ուկրաինայի խնդրահարույց շրջաններում և հատկապես Դոնբասում իրավիճակի կարգավորումը կախված է բացարձակապես  Ուկրաինայից։ Հավատացեք, որ Միսնկի համաձայնագրերի պահպանման դեպքում, Ուկրաինան միջնաժամկետ հեռանկարում կհաղթի»։Բելառուսի նախագահը հավելել է, որ հասկանում է, որ թե՛ Ուկրաինան,  թե՛ Ռուսաստանը փորձում են պահել իրենց դիմագիծը, սակայն Ռուսաստանը մեծ երկիր է և շատ հարցերում կարող է օգնել Ուկրաինային՝ Դոնբասը վերականգնելու համար։
16:21 - 20 ապրիլի, 2021
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյան
 |a1plus.am|

«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյան |a1plus.am|

a1plus.am: v class="o9v6fnle cxmmr5t8 oygrvhab hcukyx3x c1et5uql ii04i59q"> Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից:   NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը Բելառուսի նախագահի այս հայտարարության վերաբերյալ: «Մեծագույն հարգանք տածելով բելառուս ժողովրդի հանդեպ՝ ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ՝ որպես այդպիսին, չի էլ եղել, ուստի ալիևյան «պատմական արդարությունը» այդ տարածքում պետք է վերականգնվի՝ բոլոր հետևանքներով հանդերձ:   Ճշմարտությունը պարզել ցանկացողները կարող են ընդամենը համացանցից հանել «խաղաղասեր» Ալիևի տարիներ շարունակ հրապարակավ հնչեցրած հայատյաց, ռազմատենչ հայտարարությունները և հետևություններ անել, ստացված հաստափոր փաթեթն էլ ուղարկել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ խաղաղասիրության մասին համամարդկային պատկերացումների հետ իր և իր լավ բարեկամ Իլհամի պատկերացումները համադրելու նպատակով»:    
21:18 - 15 ապրիլի, 2021