Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական տիկին Քերըն Դոնֆրիդի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նախ հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել է Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Էդիտա Գզոյանը հյուրերին ծանոթացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Քերըն Դոնֆրիդը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
21:26 - 18 հունիսի, 2022
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:   Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:   Եվրոպայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:     Նրանք Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
17:16 - 16 հունիսի, 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում |factor.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած Թուրքիայի վերաբերյալ 2021 թվականի զեկույցը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ զեկույցը հիմնված է «մակերեսային ու անհեռատես մոտեցման վրա»։ «Թուրքիան չի ընդունում և մերժում է  մակերեսային և անհեռատես մոտեցման վրա հիմնված Եվրախորհրդարանի զեկույցում պարունակվող կողմնակալ և անիրատեսական գնահատականները, որոնք անտեսում են մեր երկրի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ակնհայտ անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Նաև նշվում է, որ Թուրքիայի հիմնական ակնկալիքը Եվրախորհրդարանից նրանում չէ, որ այն դառնա «նեղմիտ» շրջանակների օրակարգային գործիք, այլ նրանում, որ այդ կառույցը դրսևորի դիրքորոշում, որը կխթանի դրական վերաբերմունք ԵՄ կառույցների նկատմամբ՝ Թուրքիայի՝ միությանն անդամակցելու բանակցությունները վերակենդանացնելու նպատակով։ «Այդպիսով, Եվրախորհրդարանը թուրք հասարակության աչքում կորցրել է իր վստահությունն ու հեղինակությունը։ Այդ պատճատով զեկույցում տեղ գտած անհիմն հայացքները, որոնք արտացոլում են մեր երկրի նկատմամբ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ պնդումները, ինչպես նաև ԵՄ մեկ կամ երկու անդամների անհեռատես ջանքերը Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի վերաբերյալ, մեզ համար որևէ նշանակություն չունեն»,- ասվում է հայտարարության մեջ։Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ բոլոր ինստիտուտները կկատարեն իենց պարտավորությունները Անկարայի նկատմամբ։ ԱԳՆ-ն նշում է, որ առաջին հերթին խոսքը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի ակտիվացման, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության արագացման, Մաքսային միության թարմացման շուրջ բանակցություններ սկսելու, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ընդլայնման մասին է։
13:25 - 08 հունիսի, 2022
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել հայկական ժառանգությունը պաշտպանելու հանձնառությունը |armenpress.am|

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել հայկական ժառանգությունը պաշտպանելու հանձնառությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում հորդորել է այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը: Զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին: Մասնավորապես, նշվել է, որ Եվրախորհրդարանը «ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև  վերջին մերձեցման գործընթացը՝ կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ: «Եվրախորհրդարանն այս փորձը համարում է խիստ դրական զարգացում, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության ու անվտանգության վրա, Եվրախորհրդարանը հորդորում է կողմերին առաջ տանել այս ջանքերը՝ հանուն իրենց հարաբերությունների լիակատար կարգավորման ու կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է զեկույցում: Եվրապատգամավորները հորդորել են Թուրքիային «ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հարցի կարգավորումը, և լիարժեքորեն հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»: Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ դա կարող է դառնալ ուղի՝ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար: Եվրախորհրդարանը, հղում անելով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ 2015 թվականի ապրիլի 15-ին կառույցի կողմից ընդունված բանաձևին, հերթական անգամ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Զեկույցում նշվել է նաև, որ թեպետ Թուրքիան բազմիցս հայտարարել է ԵՄ անդամ դառնալու նպատակի մասին, այդուհանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում երկիրը հետևողականորեն հետ է կանգնել անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից: Զեկույցում ընդգծվել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների փաստը: Եվրախորհրդարանը պատգամավորները նաև հորդորել են պաշտոնական Անկարային բարԵվրախորհրդարանըղճորեն մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին՝ կոչ անելով զերծ մնալ այս գործընթացում անհարկի ճնշում գործադրելուց:
10:52 - 08 հունիսի, 2022
Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Հունաստանում Հայաստանի դեսպան

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Հունաստանում Հայաստանի դեսպան

 Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Դեսպանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Մայիսի 19-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական ու ամոթալի էջերից մեկը՝ 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը: Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից և իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն: Պոնտոսի հույների ցեղասպանությանը, որը իրականացվել է 1916-1923 թթ-երին, ավելի քան 350 000 պոնտոսցի հույներ են զոհ դարձել։ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն է և զոհերի հիշատակի ոգեկոչումը: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Կայսրությունում Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն՝ վճռական ո´չ ասելով թուրքական ժխտողականությանը և ցեղասպանությանը և վճռական այո´՝ այդ ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը: Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչման պայքարի վերջնական նպատակն է արդարության վերականգնումը, ինչպես նաև՝ նմանատիպ հանցագործությունների կանխարգելումը: Ցավոք, աշխարհի տարբեր անկյուններում չեն դադարում էթնիկ զտումները: Ընդամենը երկու տարի առաջ Արցախում բնակվող հայությունը կրկին ենթարկվեց էթնիկ զտման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում։ «Այլևս երբե´ք»-ի կարգախոսը պրակտիկ իրականացնելու համար անհրաժեշտ է համախմբել հայության և հայ ժողովրդի բոլոր բարեկամների ներուժը, ինչպես նաև՝ վճռականորեն և աներկբայորեն դատապարտել ատելություն սերմանող և ցեղասպան միջավայր ձևավորող հռետորաբանությունը: Հիշում ենք և խոնարհվում»:  
15:27 - 19 մայիսի, 2022
Իտալացի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իտալացի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի ուղեկցությամբ:   Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:   Իտալացի պատգամավորները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին նրանք գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
15:08 - 18 մայիսի, 2022
ՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը: Խոսքը Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մասին է: Այն տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Դեսպանությունը նշում է, որ տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։ «Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա  ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։ ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում։
17:48 - 07 մայիսի, 2022
Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին
 |factor.am|

Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ապրիլի 24-ի նախօրեին Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչներին «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստը ցուցադրելուն։Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուրուգվայի հետ Անկարան որևէ խնդիր չունի։ Նա ասել է, որ պետք է ծաղկեպսակ դնեին հուշարձանին, սակայն Ուրուգվայի իշխանությունները հորդորել են դա չանել։ «Ուրուգվայի իշխանություններն ասել են՝ մենք երախտապարտ կլինենք, եթե հնարավոր ցույցի դեպքում չեղարկեք ծաղկեպսակ դնելու փուլը, մենք էլ չեղարկել ենք։ Մեր շենքի բացման ժամանակ նրանք վստահեցրել են մեր դեսպանին, որ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ։ Սխալ էր խմբին այնտեղ բերելը, թեև նրանք խոստացել էին։ Ցուցարարները տգեղ վերաբերմունք դրսևորեցին։ Այդ տգեղ վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»,- ասել է Չավուշօղլուն։
14:30 - 02 մայիսի, 2022
Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում կոնգրեսականների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ամերիկահայ համայնքի մասնակցությամբ անցկացվել է միջոցառում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միջոցառմանը ներկա Կոնգրեսի անդամները, մարդու իրավունքների, կրոնական և էթնիկ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հարգել են 1915-1923 թթ Թուրքիայում հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառման հատուկ հյուրերից են եղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր գրող Փիթեր Բալաքյանը, ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզան և այլք: «Մենք հավաքվել ենք այստեղ՝ հիշելու պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, դա իսկապես այն հնարավորությունն է՝ ասելու «այլևս երբեք»…», - ասել է սենատոր Վան Հոլենը՝ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման գործում: Կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ շեշտել է. «Այժմ բոլորիս պարտականությունն է ապահովել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունը լինի այնքան խորը, լայն և ազդեցիկ, որքան հնարավոր է»: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Ոգեկոչման հանդիսավոր արարողությունը հովանավորվել է ամերիկահայ կազմակերպությունների և Հայաստանի դեսպանության կողմից՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հետ համագործակցությամբ։
11:22 - 28 ապրիլի, 2022
Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող խաչքարը պղծել են թուրքական «Ազգայնական շարժման» խորհրդանիշով. դեսպանություն

Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող խաչքարը պղծել են թուրքական «Ազգայնական շարժման» խորհրդանիշով. դեսպանություն

Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն: Այս մասին տեղեկացնում է Բելգիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։ «Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»: Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ։ Նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
08:36 - 27 ապրիլի, 2022
Ինչպե՞ս Հանրայինի բազմանդամ, բայց բազմազբաղ անձնակազմը չհասցրեց պատշաճ լուսաբանել այս տարվա ջահերով երթը |fip.am|

Ինչպե՞ս Հանրայինի բազմանդամ, բայց բազմազբաղ անձնակազմը չհասցրեց պատշաճ լուսաբանել այս տարվա ջահերով երթը |fip.am|

fip.am: Վերջին տասնամյակներին ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին Երևանում ջահերով երթ է կազմակերպվում դեպի Ծիծեռնակաբերդ։ Երթին մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Այս տարվա ջահերով երթը, սակայն, մի քանի առանձնահատկություն ուներ։ Նախ, ներկայիս ընդդիմությունը այն ներկայացրեց ներքաղաքական գործընթացի համատեքստում, անգամ երթի ավարտին Ծիծեռնակաբերդում ներքաղաքական բովանդակությամբ ելույթ ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Մեկ այլ առանձնահատկություն էլ այն էր, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի»  թողարկումներում այդպես էլ անդրադարձ չեղավ այս մասշտաբային միջոցառմանը՝ ո՛չ այդ օրը՝ ապրիլի 23-ին, ո՛չ դրա հաջորդ օրը։  Հաշվի առնելով այն փաստը, որ միջոցառումն իրապես մասշտաբային էր, ինչպես նաև այն, որ Հանրայինը լուսաբանել էր նախորդ տարիների ջահերով երթերը, փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ այս տարի այդպես էլ անդրադարձ չեղավ միջոցառմանը։  Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ Հանրային հեռուստաընկերությունից հայտնեցին, որ ջահերով երթը չի լուսաբանվել լրագրողների սակավության պատճառով։ «Ձեր կողմից հիշատակված երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածությամբ»,- ասված է մեզ տրամադրված պատասխանում։ Շաբաթներ առաջ մեկ այլ հարցմամբ ստացված տեղեկատվության համաձայն, Հանրայինի լրատվական ծառայությունում աշխատում է 24 լրագրող։ Ապրիլի 23-ին «Լուրերի» գլխավոր թողարկմանը պատրաստվել էր 11 ռեպորտաժ և/կամ հաղորդում, որոնցից երկուսի հեղինակը նույն լրագրողն էր։ Այսինքն, 24 լրագրողից միայն 10 լրագրողի աշխատանքն է տեղ գտել «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ։  2019 թվականին Հանայինն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել էր ջահերով երթը։ 2020-ին, համավարակով պայմանավորված, Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները սահմանափակվել էին։ Արդեն անցյալ տարի՝ 2021-ին, ապրիլի 23-ի «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ ջահերով երթի վերաբերյալ առանձին ռեպորտաժ չկար, սակայն մեկնաբանը նախ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում հնչելու է Մոցարտի «Ռեքվիեմը», այնուհետև տեսաշարի ուղեկցությամբ տեղեկացրեց, որ Երևանում անցկացվում է ամենամյա ջահերով երթը։   Առավել մանրամասն՝ Fip.am-ում  
19:44 - 26 ապրիլի, 2022