Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար |armenpress.am|

Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։   ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։ Հարց․ Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը։ Պատասխան․ Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։ Հարց․ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում նշել է, թե իրենք կցանկանային, որ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում: Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմն այս առումով: Պատասխան․ Կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպես գիտեք, դրանք արդյունքի չեն հանգեցրել: Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց։ Ավելին, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Հարց․ Նախարար Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսելիս նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան․ Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր: Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի:
09:10 - 15 ապրիլի, 2022
Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրը |factor.am|

Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրը |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու կրկին Վիեննայում, սակայն հանդիպման հստակ ժամկետ չի նշել։ «Մեր հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա կրկին Վիեննայում»,- ասել է Չավուշօղլուն թուրքական NTV հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Չավուշօղլուն, միաժամանակ, նշել է, որ հանդիպումներն ավելի նպատակային կլինի անցկացնել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում։ «Հարավային Կովկասում կայունության համար բոլորը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները բոլորի հետ։ Դա մեկ օրվա բան չէ։ Մեր ներկայացուցիչները կրկին հանդիպում են։ Ես հիմա ուզում եմ Հայաստանին ասել՝ դուք կարող եք ճնշման տակ լինել։ Եթե մենք նույնիսկ մոտ չենք մեր երկրներում հանդիպելուն, ինչպե՞ս ենք քայլեր ձեռնարկելու այլ հարցերում։ Ես սա որպես մեղադրանք չեմ ասում, բայց մի քիչ համարձակ եղեք։ Մենք ասել ենք՝ առաջինը Երևան գանք, ասացին՝ ոչ, հանդիպենք երրորդ երկրում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
14:33 - 14 ապրիլի, 2022
Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուն հայտնել է՝ ջանքեր են գործադրում Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար
 |tert.am|

Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուն հայտնել է՝ ջանքեր են գործադրում Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար |tert.am|

tert.am: Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք բանակցում ենք կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հանդիպման անցկացումը կախված է ՌԴ ղեկավարի համաձայնությունից։ Չավուշօղլուն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հեռավոր հեռանկար չէ։ «Բուչայի դեպքերից հետո կողմերը միմյանց դատապարտող բազմաթիվ հայտարարություններ արեցին: Դա ազդեց բանակցային գործընթացի վրա: Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ: Մենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում ենք ոչ լավատեսությամբ, ոչ հոռետեսությամբ»,- ասել է նա։  
14:04 - 14 ապրիլի, 2022
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են բրյուսելյան եռակողմ հանդիպումը

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են բրյուսելյան եռակողմ հանդիպումը

Այսօր՝ ապրիլի 8-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «APA» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ըստ հաղորդագրության՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման շուրջ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, բազմակողմ հարթակներում համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հիշեցնենք, որ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 7-ին Բրյուսելում։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ որոշվել է մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
21:50 - 08 ապրիլի, 2022
Չավուշօղլուն ցանկացել է Անթալիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում անցկացնել, բայց հնարավոր չի եղել

Չավուշօղլուն ցանկացել է Անթալիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում անցկացնել, բայց հնարավոր չի եղել

Կարեւոր է, որ Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Ալիեւը մեր խորհրդակցության ժամանակ վճռականորեն աջակցել է դրան։ Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու բացառվում է արմատական հարցերում մեր կողմից քայլեր ձեռնարկելը։ Սա հարցի բնույթն է»,- ասել է նա:Չավուշօղլուն ընդգծել է, որպ ատերազմն ավարտվել է, դրանից պետք է դասեր քաղել․ «Պետք է քայլեր ձեռնարկել Կովկասի կայունության համար. Ե՛վ մենք, և՛ Ադրբեջանը բացում ենք մեր սահմանները։ Բարելավում են նաև հարաբերությունները Հայաստանի հետ։ Բացի դրական մեսիջներից՝ մենք ընտրություններից հետո նշանակեցինք հատուկ ներկայացուցիչներ։ Նրանք երկու անգամ դեմ առ դեմ հանդիպել են, անընդհատ հեռախոսազրույց են ունենում»,- ասաց Չավուշօղլուն՝ նշելով, որ իրենք քայլեր են ձեռնարկել վստահությունը բարձրացնելու համար՝ մասնավորապես ընդգծելով թռիչքները վերսկսումը։Չավուշօղլուն անդրադարձել է նաև քաղաքական շփումների առկայությանը։«Հայաստանի արտգործնախարարը եկել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ես ուզում էի, որ մենք երեքով (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները- խմբ․) հանդիպում ունենայինք․ Անթալիայում դա հնարավոր չեղաց։ Հայաստանը մեր և Ադրբեջանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով մեկուսացել էր։ Հնարավոր չէ, որ մեկ օրում ամեն ինչ նորմալանա»,- ասել է Չավուշօղլուն։
13:28 - 31 մարտի, 2022
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում. Չավուշօղլու
 |tert.am|

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում բանակցությունների ժամանակ։ Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտջնում է ՏԱՍՍ-ը ։«Այս գործընթացում մինչ այժմ ամենանշանակալի առաջընթացն արձանագրվել է այսօր»,- ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան «շատ ուրախ է աջակցել դրան»։«Մենք տեսնում ենք, որ այսօրվա հանդիպմանը որոշակի առաջընթաց է արձանագրվել, որոշ հարցեր համաձայնեցվել են»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ խուսափելով մանրամասներից:Բացի այդ, Չավուշօղլուի խոսքով, ավելի բարդ հարցերը պետք է քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մակարդակով:
17:03 - 29 մարտի, 2022
ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա ոչ միայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, այլև Ուկրաինայում հրադադարի վրա․ Չավուշօղլու
 |factor.am|

ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա ոչ միայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, այլև Ուկրաինայում հրադադարի վրա․ Չավուշօղլու |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի ղեկավարները պետք է կենտրոնանան Ուկրաինայում հրադադարի ապահովման վրա, այլ ոչ թե միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և զսպման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Ահվալ գործակալությունը։ «Յուրաքանչյուրի առաջնային նպատակը պետք է լինի հրադադարը, պատերազմը դադարեցնելը։ Յուրաքանչյուրը պետք է գործի պատասխանատու ու կառուցողական»,-ասել է Չավուշօղլուն թուրք լրագրողներին Պակիստանում Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում։ «Իհարկե, մենք կարիք ունենք ՆԱՏՕ-ի շրջանակներում միասնության և համերաշխություն ու զսպվածություն պիտի ցուցաբերենք: Բայց ո՞վ է վճարում շարունակվող պատերազմի գինը»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում էր իր ջանքերը՝ որպես «միջնորդ և օժանդակող»՝ դադարեցնելու մարտերը։ 
21:17 - 23 մարտի, 2022
Մենք վստահ ենք, որ ՀՀ-ն և Թուրքիան կարող են, արժե և պետք է կարգավորեն հարաբերությունները․ Միրզոյան

Մենք վստահ ենք, որ ՀՀ-ն և Թուրքիան կարող են, արժե և պետք է կարգավորեն հարաբերությունները․ Միրզոյան

«Մենք վստահ ենք, որ ՀՀ-ն եւ Թուրքիան կարող են եւ արժե եւ պետք է նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները, այսինքն՝ հարաբերություններ հաստատեն եւ բացեն սահմանները»։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ասաց ՀՀ արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա կարծիքով՝ այդ գործընացի համատեքստում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը եւս դրական ազդեցություն ունեցավ։ Հիշեցնենք՝ մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Նրա խոսքով՝ այդ ֆորումին ԱԳՆ մակարդակով մասնակցելու որոշումը ճիշտ որոշում էր․ «Անշուշտ, շոշափելի, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմն էլ վերահաստատեց, որ շարունակում ենք երկխոսությունը, գործընթացը առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները»։ ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ տակտիկական, տեմպի առումով որոշակի տարբերություններ կան երկու կողմերի միջեւ, բայց ընդհանուր, առնվազն վերբալ մակարդակով երկու կողմն էլ հաստատել է, որ վերջարդյունքը սահմանների բացումն է․ «Ընթացիկ խնդիրներ էլ ենք քննարկել բացման այդ կոնտեքստում, այսինքն՝ սահմանային, առեւտրային եւ այլն, որպեսզի դյուրացնենք այդ ոլորտում գործող մեր հայրենակիցների կյանքը»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ եթե առաջիկայում շոշափելի արդյունքներ լինեն, կանդրադառնա դրանց։ Շարունակելով թեման՝ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հիշեցրեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդդիմադիր գործիչները, հետագայում նաեւ՝ որոշ շրջանակներ, անդրադառնալով Միրզոյանի այցին, բովանդակային քննարկման փոխարեն ավելի շատ անդրադարձան Արարատ Միրզոյանի ժպիտին կամ թուրք գործընկերոջ փողկապի բացակայությանը։ Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի փողկապ չկրելու հետ կապված քննարկումներին՝ Միրզոյանն ասաց, որ այդ ֆորումը առանց փողկապների էր, եւ տարբեր լուսանկարներից կարելի է տեսնել, որ նախարարների մի մասը փողկապ կրում էր, մյուս մասը՝ ոչ, եւ նույն նախարարը հաջորդ անգամ կարող էր հակառակ կերպ վարվել․ «Ինձ կարող եք Չավուշօղլուի հետ հանդիպմանը տեսնել փողկապով, իսկ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Շալեմբերգի հետ հանդիպման ընթացքից արված լուսանկարում հակառակն է, ես եմ առանց փողկապ, Շալեմբերգն է փողկապով»։ Խոսելով Չավուշօղլուի հետ ժպիտով լուսանկարվելու հանգամանքից՝ Միրզոյանն ասաց․ «Ողջ հարգանքով մեր բոլոր զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների զգացմունքների նկատմամբ, եթե ես իմանամ, որ իմ ժպիտը ապագայում կարող է գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի կժպտամ ու էլի կժպտամ ու էլի կժպտամ»։
18:00 - 23 մարտի, 2022
Չավուշօղլուի հետ հանդիպմանը պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ․ Արարատ Միրզոյան

Չավուշօղլուի հետ հանդիպմանը պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ․ Արարատ Միրզոյան

ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ունեցած հանդիպման ընթացքում պատրաստակամություն են հայտնել երկու երկների հարաբերությունների կարգավորման գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ ու սահմանների բացմամբ։  Այս մասին այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Որոշում կայացրինք ի վերջո մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ինքս այնտեղ հանդիպել եմ Ժոզեպ Բորելի հետ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը, և երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացը առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»,-ասաց նա։  
15:59 - 21 մարտի, 2022
Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումներում որոշ կարևոր հարցերի շուրջ մերձեցում է նկատվում

Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումներում որոշ կարևոր հարցերի շուրջ մերձեցում է նկատվում

Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցային գործընթացում համընկնում են մի շարք կարևոր հարցերի շուրջ, սակայն դրանցից մի քանիսը պետք է լուծվեն նախագահների մակարդակով։ Այս մասին կիրակի օրը «Hürriyet» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մի շարք կարևոր եւ կրիտիկական հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումներում մերձեցում է նկատվում: Մասնավորապես, տեսնում ենք, որ առաջին չորս կետերի շուրջ նրանք գրեթե համակարծիք են։ Որոշ հարցեր պետք է լուծվեն առաջնորդների մակարդակով»,- ասել է ԱԳ նախարարը։  Միաժամանակ Չավուշօղլուն չի հստակեցրել, թե ինչ կետերի շուրջ են Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները համընկնում։ Հարցին՝ արդյոք հնարավոր է հրադադարի հասնել, Չավուշօղլուն պատասխանել է, որ առաջնորդների միջև բաց ուղիներ կան, և եթե կողմերը հետ չկանգնեն իրենց դիրքորոշումներից, ապա հրադադարի հույս կա։  Չավուշօղլուն, պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր ղեկավարների հանդիպումը Թուրքիայում նշել է, որ Անկարայի համար կարևոր է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կայանա․ Թուրքիայում, թե այլ երկրում կապ չունի։ «Դեռ պատերազմի առաջին օրերին մենք արել ենք այդ առաջարկը: Այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ սկզբունքորեն ոչ մի կողմ դեմ չէ։ Այլ երկրներ նույնպես ունեն նախաձեռնություններ ու ջանքեր, բայց մենք ուրախ կլինենք նրանց հյուրընկալել Թուրքիայում։ Ի վերջո, կարևորն այն է, որ նրանք հանդիպեն․ դա կլինի Թուրքիայում, թե այլ տեղ էական չէ»։ Չավուշօղլուն նաև նշել է, որ եթե ​​որոշում կայացվի Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնել Թուրքիայում, ապա ցանկության դեպքում այն ​​կարող է կայանալ Էրդողանի մասնակցությամբ։
12:01 - 20 մարտի, 2022
Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը

Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաք այցի և  Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքները ամփոփելիս ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հույսերը մի փոքր ավելի մեծացել են ինչպես Ռուսաստան, այնպես էլ Ուկրաինա կատարած այցից հետո: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Չավուշօղլուն հայտնել է, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի առարկում։ Չավուշօղլուն ընդգծել է Թուրքիայի լիակատար աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, քանի որ «ամբողջ աշխարհը տեսնում է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի պայքարն այս պատերազմի դեմ»։ Դմիտրի Կուլեբան իր հերթին նշել է, որ Ուկրաինան և նրա ժողովուրդը գնահատում են այն «սկզբունքային դիրքորոշումը», որը Թուրքիան որդեգրել է պատերազմի բռնկումից ի վեր։ Չավուշօղլուն հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է, որ այսօր Էրդողանը հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
19:00 - 17 մարտի, 2022