Լարս

Հայաստանը Վրաստանին խնդրել է կարգավորել լաստանավային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ |hetq.am|

Հայաստանը Վրաստանին խնդրել է կարգավորել լաստանավային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ |hetq.am|

hetq.am: Հայաստանը դիմել է վրացական կողմին Վերին Լարսի անցակետում մեծ ծանրաբեռնվածության պատճառով Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցության բացման խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը։ Վերին Լարսը ռուս-վրացական ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է։ Հենց այդ անցակետով է Հայաստանն իր բեռները փոխադրում դեպի Ռուսաստան և հակառակը։ Ինչպես նշում է գործակալությունը, ծանրաբեռնվածության պատճառով Վերին Լարսում տարանցիկ բեռների բացթողումը ձգձգվում է մի քանի շաբաթ։ «Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով դիտարկել ծովային տրանսպորտը որպես «Լարս» սահմանային-անցագրային կետին այլընտրանք, որը կփոխադրի Հայաստանի տարանցիկ բեռները՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև սննդամթերքի և արագ փչացող ապրանքների մասով»,- հայտնել են գործակալությունում։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
15:14 - 13 օգոստոսի, 2022
Վերին Լարսով բեռնափոխադրող ավտոմեքենաների թողունակությունն աճել է 10 տոկոսով, բայց խնդիրը լուծված չէ․ Քերոբյան

 |armenpress.am|

Վերին Լարսով բեռնափոխադրող ավտոմեքենաների թողունակությունն աճել է 10 տոկոսով, բայց խնդիրը լուծված չէ․ Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի հուլիսին հայկական բեռնափոխադրող ավտոմեքենաների ընդհանուր ծավալը հունիսի նկատմամբ 10 տոկոսով աճել է Վերին Լարսի անցակետում բացված մաքսազերծման երկրորդ ուղու հաշվին, բայց դեռ հերթերի խնդիրը լուծված չէ։ Լագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  վստահեցնելով, որ արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան, այդպիսի ապրանքներ փոխադրող բեռնատարներն անցնում են առանց հերթի։ «Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը թե՛ պրոցեսների, թե՛ ենթակառուցվածքների առումով»,– ասաց Քերոբյանը։ Հարցին՝ Հայաստանն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց՝ հարկավոր է խնդրի մասին շատ խոսել։ «Մենք ուղղակի պետք է շատ խոսենք և ընկերներին պատմենք, թե ինչով է դա կարևոր մեզ համար», - ասաց նա՝ նշելով նաև, որ հայկական ընկերությունները տրանզիտի համար գումար են վճարում, իսկ դա եկամուտ է ապահովում։
13:37 - 11 օգոստոսի, 2022
Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան |armenpress.am|

Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Լարսի թողունակությունը վերջին 1.5 ամսվա ընթացքում էապես մեծացել է: ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը: Եթե երկու ամիս առաջ Լարսով անցնող  հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր,  հիմա մոտավորապես 250 է»,-ասաց նա: Քերոբյանի խոսքով` արագ փչացող ապրանքների արագ անցումը էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել է ռիսկերը: «Կարծում ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի, հերթերը կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակային պայմանների վատանալը»,-ասաց նա: Անդրադառնալով լաստանավային փոխադրումների տարբերակներին՝ նախարարն ասաց, որ ակնկալվում է` հարցը լուծում կստանա մոտակա օրերին: «Եթե ոչ, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրն այն է, որ Հոլանդական ընկերությունը միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին և սանկցիաների պատճառով թույլտվության ստացումն ուշանում է: Բաթումիի ընկերությունը ղեկավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որտեղից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Կարծում ենք, որ լավ տարբերակը Փոթիի նավահանգիստն է, բայց եթե դա չլինի, կանենք երկրորդ տարբերակը»,-ասաց Քերոբյանը: Անդրադառնալով գնաճին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ կենտրոնական բանկն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ:
13:54 - 07 հուլիսի, 2022
Ճանապարհը, որի վնասվելու պատճառով փակ է Լարսը, կարող է վերականգնվել 7-10 օրից |armenpress.am|

Ճանապարհը, որի վնասվելու պատճառով փակ է Լարսը, կարող է վերականգնվել 7-10 օրից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող է մոտավորապես 7-10 օր պահանջվել: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում: Նախօրյակին Թերեք գետը հորդառատ անձրեւների պատճառով դուրս էր եկել ափերից եւ ողողել մայրուղին, որը տանում էր վրաց-ռուսական սահման: Վնասվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վրա գտնվող հատվածը (չեզոք գոտի): Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ընդամենը վնասվել է ճանապարհի մինչեւ 80 մետր հատվածը: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն արդեն ձեռնամուխ է եղել վերականգնողական աշխատանքներին: «Վայրում գտնվում են ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները եւ ստուգում անհրաժեշտ բոլոր միջոցառումները կարճ ժամանակում երթեւեկությունը վերականգնելու համար, նշում են գերատեսչությունում: Ներկայում նշված տեղամասում արգելված է երթեւեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Բացի այդ, աշխատանքն է դադարեցրել «Կազբեգի» հսկիչ անցակետը: Համապատասխանաբար, «Կազբեգի» հսկիչ անցակետում դադարեցվել են բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ ապրանքների ներկրումը կամ արտահանումը, ինչպես նաեւ սահմանի հատումը ֆիզիկական անձանց կողմից: Անվտանգության նպատակներով «Կազբեգի» հսկիչ անցակետի բոլոր աշխատակիցները եւ այցելուները տեղափոխվել են այլ վայր: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը:-
15:48 - 27 հունիսի, 2022
Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է. Քերոբյան

 |armenpress.am|

Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում մեզ համար իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: Կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսավարողներ վնասներ են կրել և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն: «Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի ծաղիկները և թարմ ձուկը ևս մտցնենք հատուկ կատեգորիայի մեջ, որ այդ ապրանքներով բեռնված բեռնատարները ևս կարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և մոտենալ Վերին Լարսի անցակետին»,- ասաց նա: Նախարարի խոսքով`  բազմաթիվ բեռնատարներ առաջ ուղիղ Եվրոպայից մտնում էին Ռուսաստան, այժմ պետք է շրջանցեն այդ ամբողջ տարածաշրջանը, իսկ ամենամոտ անցակետը Լարսի անցակետն է: «Ես հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել եմ ռուս գործընկերոջս, որպեսզի խնդրին լուծում տանք:  Մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որը, ըստ մեր գնահատականի, պետք է 30 տոկոսով ավելացնի թողունակությունը: Դա այսօրվա 400-450 մեքենաների փոխարեն 650-700 մեքենան է օրական»,-պարզաբանեց Քերոբյանը:
15:22 - 23 հունիսի, 2022
Վերին Լարսի անցակետի մոտակայքում կհատկացվի մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք

Վերին Լարսի անցակետի մոտակայքում կհատկացվի մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք

Հայաստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 20-ին ՌԴ կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։ Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։
18:04 - 21 հունիսի, 2022
Լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա․ Սանոսյանն անդրադարձավ Վերին Լարսի իրավիճակին

Լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա․ Սանոսյանն անդրադարձավ Վերին Լարսի իրավիճակին

Ազգային ժողովում՝ 2021 թ․-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախաիրար Գնել Սանոսյանին, ասաց՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վերին Լարսի մաքսակետում հազարավոր հայկական մեքենաներ են կուտակված։ Պատգամավորը նախարարից խնդրեց մեկնաբանել այս լուրերը և տեղեկացնել, թե որքան կտևի իրավիճակը։ Գնել Սանոսյանն էլ ասաց՝ բոլորովին վերջերս էկոնոմիկայի նախարարը, ՏԿԵ նախարարի տեղակալը և ՊԵԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են ռուսական և վրացական կողմի գործընկերների հետ և քննարկումներ են ունեցել իրավիճակը բարելավելու ուղղությամբ․ «Կարծես հետևյալ պայմանավորվածությունն ունեն։ Մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որը օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, նաև որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար։ Ընդ որում, արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես մեզ համար, բայց այնտեղ մեկ հերթի որոշակի խնդիր կա։ Մեքենաների քանակը հիմա բավական մեղմվել է։ Մենք խնդիր ունենք ժամանակի, նաև Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելու ուղղությամբ, որտեղ գրեթե խնդիր չկա։ Լավագույն դեպքում մեկ օր են մեքենաները այնտեղ մնում, իսկ այս ուղղությամբ մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է, այսինքն՝ այնքան մեծ չի։ Կարծում եմ՝ նշված հազարավոր  մեքենաները ամբողջ Վրաստանում բոլոր երկրների մեքենաների մասին է, ոչ թե մեր»,-ասաց Սանոսյանը։
12:57 - 15 հունիսի, 2022