Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, հիվանդությունից մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Մինչ մի քանի երկրներ շարժվում են Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նամակ է հղել ԱՀԿ անդամ բոլոր պետությունների կառավարություններին՝ կոչ անելով ապագա պատվաստանյութով ապահովել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, այլ ոչ միայն սեփական բնակչությանը: «Մենք պետք է կանխենք «պատվաստանյութային ազգայնականությունը»: Ոչ ոք չի կարող անվտանգ լինել, քանի դեռ բոլորն ապահով չեն», - ընդգծել է նա: Ֆրանսիայում սեպտեմբերի 1-ից սկսած դիմակ կրելն աշխատավայրում պարտադիր կլինի՝ խոսքը վերաբերում է փակ տարածքներին, որտեղ աշխատում է մեկից ավելի մարդ: Կառավարությունն այդ որոշումը կայացրել է արհմիությունների հետ խորհրդակցելուց հետո, ասել է աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը: Հարավային Կորեան էլ կրկին սահմանափակում է զանգվածային միջոցառումների անցկացումը: Սեուլում և մերձակա Ինչհոն մեծ նավահանգստում կրկին արգելվել են 50-ից ավելի մարդու մասնակցությամբ միջոցառումները փակ տարածքներում, փակվում են բարերն ու կարաոկե ակումբները: Երկրում, որը համարվում էր, թե հաղթել է կորոնավիրուսին, հինգերորդ օրն անընդմեջ նոր դեպքերի քանակը եռանիշ թվերով է արտահայտվում: Երեքշաբթի օրը վարակվել է 246 մարդ: Մասնավորապես կրոնական հավաքույթներն են դարձել վարակի տարածման վայրեր:
12:29 - 19 օգոստոսի, 2020
ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է անում միանալ պատվաստանյութերի գործընկերային ծրագրին |factor.am|

ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է անում միանալ պատվաստանյութերի գործընկերային ծրագրին |factor.am|

factor.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ է արել միանալ COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է կորոնավիրուսային պատվաստանյութի ի հայտ գալուց հետո բոլոր երկրներին արդար կերպով պատվաստանյութով ապահովելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:Երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ այդ խնդրանքով նամակ է ուղարկել բոլոր երկրներին:«COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարևոր է պատվաստանյութով ապահովման և ռիսկերի հակազդման տեսակետից: Այդ պատճառով էլ այսօր նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- ասել է նա: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը խոսել է նաև արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո ակնկալվող համատեղ գործողությունների ռազմավարությունից: «Առաջին փուլում չափաբաժինները կտրամադրվեն համամասնորեն, միաժամանակ բոլոր մասնակից երկրներին՝ համընդհանուր ռիսկը նվազեցնելու համար: Երկրորդ փուլում հաշվի կառնվի պետություններում համաճարակաբանական իրավիճակը՝ կախված սպառնալիքից և խոցելիությունից»,- ընդգծել է նա:
22:47 - 18 օգոստոսի, 2020
ԱՀԿ-ի ղեկավարը բոլոր պետություններին կոչ Է արել միանալու պատվաստանյութերի գործընկերային ծրագրին |armenpress.am|

ԱՀԿ-ի ղեկավարը բոլոր պետություններին կոչ Է արել միանալու պատվաստանյութերի գործընկերային ծրագրին |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ է արել միանալու COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է արդարացի հիման վրա բոլոր երկրների ապահովումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, երբ այն հայտնվի: Օգոստոսի 18-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտնել է, որ նամակ է հղել բոլոր երկրներին, որը բովանդակում է այս խնդրանքը:«COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարեւոր է (պատվաստանյութերով) համատեղ ապահովման եւ ռիսկերի հակազդման համար: (…) Ահա թե ինչու այսօր ես նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- ասել է նա:Գլխավոր տնօրենը շարադրել է համատեղ գործողությունների ենթադրյալ ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո: «Առաջին փուլում դոզաները կտրամադրվեն համամասնորեն եւ միաժամանակ (COVAX-ի մեխանիզմի) բոլոր մասնակից երկրներին՝ համընդհանուր ռիսկը նվազեցնելու համար»,- ասել է նա: Երկրորդ փուլում հաշվի կառնվեն համաճարակաբանական իրավիճակը պետություններում՝ կախված «սպառնալիքից եւ խոցելիությունից»:ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ աշխարհը համերաշխության կարիք ունի «COVID-19-ի համավարակի համատեղ լուծման համար: Նա հիշեցրել է, որ կպանջվի «արագորեն արտադրել միլիարդավոր դոզաներ եւ այն հասցնել բոլորին, ով պատվաստանյութի կարիք ունի»: Խոսքը վերաբերում է պատվաստանյութի «հարյուր միլիոնավոր սրվակներին», ինչպես նաեւ դրանց փոխադրման միջոցներին: Այդ առնչությամբ Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը համաշխարհային հանրակցությանը կոչ է արել իրեն զգալու «նվագախումբ, որը երաժշտություն է կատարում ներդաշնակությամբ, որպեսզի դրանից հաճույք վայելեն բոլորը», այլ ոչ թե գործել միայնակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:53 - 18 օգոստոսի, 2020
ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|

ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հինգշաբթի օրը փարատել է սննդի փաթեթավորման արդյունքում կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին մտահոգությունները: Օրերս Չինաստանի երկու քաղաքներից տեղեկություն ստացվեց, որ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել ներմուծված սառեցված սննդամթերքի և փաթեթների մեջ: Դա առաջացրել է նոր բռնկման մտահոգություն: ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը կոչ է արել չվախենալ սնունդից, սննդի փաթեթավորումից կամ սննդի վերամշակումից ուառաքումից, քանի որ չկա որևէ ապացույց, որ սնունդը կամ սննդի ցանցերը կարող են փոխանցել վիրուսը: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհը պետք է առնվազն 100 միլիարդ դոլար ծախսի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նոր միջոցների համար: Անդրադառնալով պատվաստանյութի հարցին ԱՀԿ խորհրդական Բրյուս Աիլվարդը նշել է, որ այսօր ԱՀԿ-ն դեռևս չունի բավարար տեղեկատվություն ռուսական նոր պատվաստանյութի զանգվածային օգտագործման մասին՝ եզրակացություններ անելու համար: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանը հայտարարեց, որ աշխարհում առաջին երկիրն է, որը ստեղծել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ՝ այնանվանելով «Sputnik V» ի պատիվ խորհրդային առաջին արբանյակի: Դեռևս չկա որևէ ապացույց այս պատվաստանյութի արդյունավետության ևանվտանգության մասին: Բացի այդ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Կանադան մեղադրել եմն Մոսկվային հաքերային հարձակումների մեջ, որի միջոցով գողացվում էր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություն:
10:34 - 15 օգոստոսի, 2020
ԱՀԿ-ն հայտարարում է՝ մինչ օրս ՌԴ-ից բավարար տեղեկատվություն չի ստացել Covid-19-ի դեմ պատվաստանյութի մասին
 |azatutyun.am|

ԱՀԿ-ն հայտարարում է՝ մինչ օրս ՌԴ-ից բավարար տեղեկատվություն չի ստացել Covid-19-ի դեմ պատվաստանյութի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, թե մինչ օրս Ռուսաստանից բավարար տեղեկատվություն չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ, որը գրանցվել էր այս շաբաթասկզբին՝ առանց կլինիկական փորձարկումների բոլոր երեք փուլերն անցնելու։ «Այս պահի դրությամբ, մենք բավարար տեղեկություններ չունենք՝ գնահատական տալու համար», - այսօր Ժնևում հայտարարել է միջազգային առողջապահական կազմակերպության գլխավոր խորհրդական Բրյուս Այլվարդը։ Մոսկվան հայտարարում է, թե պատվաստանյութի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի մի քանի շաբաթից, և առաջինը այն կստանան առողջապահական համակարգի աշխատակիցները։ Բժիշկների կեսից ավելին, մինչդեռ, անկախ հետազոտության համաձայն, չի վստահում նորամուծությանը։ «Բժշկի տեղեկատու» ծառայության անցկացրած հարցումների համաձայն, ավելի քան 3000 բժիշկների միայն 24 տոկոսն է համաձայնել պատվաստվել։
19:24 - 14 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի ծիլեր են նշմարվում․ ԱՀԿ ղեկավար |tert.am|

Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի ծիլեր են նշմարվում․ ԱՀԿ ղեկավար |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չնայած աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման մոտ 20 միլիոն դեպք է հաստատվել, և այդ հիվանդությունից մահացել է մոտ 750 000 մարդ՝ Covid-19-ի դեմ պայքարում հույսի նշույլ է նկատվում․ ԱՀԿ ղեկավարի հայտարարությունը տեղ է գտել կազմակերպության պաշտոնական կայքում։  «Ձեզնից շատերն այժմ սգի մեջ են։ Սա աշխարհի համար բարդ ժամանակաշրջան է, սակայն ցանկանում եմ հստակություն մտցնել․ հույսի ծիլեր են նշմարվում, և անկախ այն հանգամանքից, թե որտեղ է երկիրը, շրջանը, քաղաքը կամ գյուղը գտնվում՝ երբեք ուշ չէ կանխել Covid-19-ի բռնկումը»,- նշել է Գեբրեյեսուսը։ Նա նաև կոչ է արել օրինակ վերցնել Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում գտնվող մի շարք կղզային պետություններից, որոնց հաջողվել է համաճարակը վաղ փուլերում կանգնեցնել։ 
14:44 - 11 օգոստոսի, 2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 18.7 միլիոնը |azatutyun.am|

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 18.7 միլիոնը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհը շարունակում է պայքարել նոր կորոնավիրուսի դեմ: Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է մոլորակի ավելի քան 18.7 միլիոն բնակիչ: Վիրուսից առաջացած բարդությունների հետևանքով ավելի քան 706 հազար է մարդ մահացել: Իրավիճակն առավել լարված է շարունակում մնալ ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում: Բայց պաշտոնական թվերը և իրականությունը կարող են տարբերվել. Աֆղանստանում, օրինակ, Առողջապահության համաշխարային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ իրականացված հակամարմինների առկայության զանգվածային թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ երկրի բնակչության մեկ երրորդը, հնարավոր է, վարակվել է կորոնավիրուսով: Ղրղզստանը բժշկական անձնակազմի շրջանում վարակվածների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի. օգոստոսի սկզբի տվյալներով` վարակվել է ավելի քան 2 հազար 700 բուժաշխատող: Մոսկվայի քաղաքապետը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ քաղաքում դիմակներ կրելը պարտադիր կմնա ևս մի քանի ամիս: Կուզբասի հինգ քաղաքներում վերադարձվել են որոշ սահմանափակումներ` ֆիթնես կենտրոնները, մանկական խմբակները կրկին փակ են, արգելվում են բազմամարդ միջոցառումները, ռեստորանները այցելուներին կարող են սպասարկել միայն բաց տարածքներում: Covid-19 վարակը հայտնաբերվել է Կալմիկիայի ղեկավար Բատու Խասիկովի մոտ: Սակայն այս ամենի ֆոնին իր ծրագիրն է հայտարարել «Կինոտավր» կինոփառատոնը, որը նախատեսվում է անցկացնել Սոչիում սեպտեմբերի կեսերին:
09:27 - 06 օգոստոսի, 2020
Լիբանանն օգնության համար դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին |tert.am|

Լիբանանն օգնության համար դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին |tert.am|

tert.am: Լիբանանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին բժշկական օգնություն հասցնելու խնդրանքով: Այդ մասին լիբանանյան MTV հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը, հաղորդում է РИА Новости-ն: «Մենք կապ ենք հաստատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ օգնությամբ բեռնված օդանավ ուղարկելու համար, իսկ Քաթարին խնդրել ենք ապահովել դաշտային հիվանդանոցների աշխատանքը»,-հայտնել է նախարարը: Ավելի վաղ Քաթարի էմիրի աշխատակազմը տեղեկացրել է, որ Թամիմ բեն Համադ Ալ Թանին իր ցավակցությունն է հայտնել լիբանանյան ղեկավարությանը և Լիբանանին, ինչպես նաև՝ հրահանգել  «շտապ օգնություն» ցուցաբերել պայթյունից տուժածներին: Հիշեցնենք, որ երեկ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 78 մարդ զոհվել է, մոտ 4000 մարդ՝ վիրավորվել։ Լիբանանի վարչապետը, խոսելով պայթյունի հնարավոր պատճառների մասին, նշել է, որ Բեյրութի նավահանգստում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, արդեն 6 տարի է՝ պահվում է մոտ 2750 տոննա նիտրատի ամոնիում, որն օգտագործվում է պայթուցիկների պատրաստման համար։
09:29 - 05 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 10,1 միլիոնին, մահացել է շուրջ 689 հազար, ապաքինվել՝ 10,7 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 10,1 միլիոնին, մահացել է շուրջ 689 հազար, ապաքինվել՝ 10,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 18,1 միլիոնին, մահացության ցուցանիշը գերազանցել է 689 հազարը, հիվանդությունից ապաքինվել է մոտ 10,7 միլիոն մարդ, հաղորդում են ԱՄՆ-ում գործող Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետները։ Ռուսաստանը հայտարարել է արդեն երկու ամսից COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումներ սկսելու մասին: Երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է Մոսկվայի «Գամալեյա» գիտական կենտրոնում մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի և հոկտեմբերից զանգվածային պատվաստումների մեկնարկի մասին: Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնում ասում են, որ իրենց պատվաստանյութը կարող են զանգվածային արտադրության դնել նոյեմբերին: Օգոստոսի 15-ից Ռուսաստանը վերսկսում է չվերթները Շվեյցարիայի հետ: Կիրակի օրը Ռուսաստանի 80 քաղաքներում կիսամարաթոն է անցկացվել, մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ կրկին սկսել են տուգանել դիմակ չկրելու համար, իսկ հավաքներն արգելված են, միջոցառումը 17 հազար մասնակից է հավաքել: Ռուսաստանի սպորտի նախարարը կարծում է, որ համավարակը հաղթահարված է: Դե իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարն այլ կարծիք ունի՝ Թեդրոս Գեբրեյեսուսը հորդորել է պատրաստվել «երկարատև համաճարակի»: Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հիվանդացության աճի ֆոնին աղետի ռեժիմ է հայտարարվել, Մելբուռնում բնակիչներին թույլատրվում է դուրս գալ տներից միայն սնունդ գնելու և սպորտով զբաղվելու համար: Եվրոպայում ավելի դժվար կլինի վերականգնել խիստ սահմանափակումները: Շաբաթ օրը Բեռլինում հակահամաճարակային միջոցառումների դեմ ուղղված ակցիան մոտ 20 հազար մարդ էր հավաքվել, բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ, ձերբակալվեց 133 մարդ: Իսպանիայում այս ամառը ամենավատն են համարում տուրիզմի տեսանկյունից, նշվում է, որ ոլորտն այս մի քանի ամիսների ընթացքում կկորցնի 80 միլիարդ եվրո՝ սա կրկնակի ավելի է, քան կանխատեսվում էր գարնանը: ԱՄՆ-ը մտել է կորոնավիրուսային համաճարակի նոր փուլ՝ վարակը «շատ տարածված» է դառնում ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրերում: Այս մասին երեկ հայտարարել են կորոնավիրուսի հարցերով Սպիտակ տան փորձագետները: Նրանք գյուղաբնակներին կոչ են անում հետևել հակահամաճարակային կանոններին և շեշտում են դիմակ կրելու կարևորությունը:
12:16 - 03 օգոստոսի, 2020
ԱՀԿ-ն Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկումների համար մեղադրում է երիտասարդությանը, իսկ ԵՄ-ում քննարկում են սահմանների փակման հարցը |hetq.am|

ԱՀԿ-ն Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկումների համար մեղադրում է երիտասարդությանը, իսկ ԵՄ-ում քննարկում են սահմանների փակման հարցը |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկումները համար մեղավոր են երիտասարդները, որոնք չեն հետևել սոցիալական հեռավորության պահպանմանը և ձգտում են ապրել նախկին կենսաձևով։ ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն «BBC»-ի ռադիոեթերի ընթացքում հայտարարել է, որ աշխարհի երկրների իշխանությունները պարտավոր են հաճախ հայտարարել առողջապահական խորհուրդների մասին։ «Ավելի մեծ թվով երկրներում սկսվել են լոկալ բռնկումներ և հիվանդության աճ։ Մեզ հայտնի է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մարդիկ փոխում են իրենց վարքագիծը։ Տարբեր երկրների առողջապահական մարմինները մեզ հայտնում են, որ վարակման աճը հատկապես մեծ է երիտասարդների շրջանում։ Այնպես որ, իմ կարծիքով, միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է ևս մեկ անգամ մտածենք, թե ինչպես առավել ճիշտ աշխատենք երիտասարդության հետ»,- նշել է Կլյուգեն։ Նա հավելել է, որ, որպես երկու դուստրերի հայր, հասկանում է, որ երիտասարդները «չեն ցանկանում մնալ առանց ամռան», սակայն հավելել է, որ նրանք պետք է պատասխանատվություն ունենան իրենց անձի, ծնողների, տատիկների ու պապիկների և ընդհանրապես մարդկանց առջև, որոնց շրջանում բնակվում են։ Եվրոպական երկրների մեծ մասում հիվանդության տարածման աճն ստիպել է եվրոպական իշխանություններին կրկին մտածել Եվրամիության արտաքին և ներքին սահմանների փակման հնարավորության մասին։ Սակայն Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերան նախազգուշացրել է, որ դրանից հնարավորինս պետք է խուսափել։ Նա նաև հայտարարել է, որ կցանկանար խուսափել երկրում հերթական սահմանափակումներից, սակայն վիրուսի դեմ պայքարի ավարտը դեռ շատ հեռու է։ Գերմանացի գիտնականներն էլ կարծում են, որ կորոնավիրուսի պատվաստանյութը ի հայտ չի գա մինչև հաջորդ տարվա կեսերը։ Այս երկիրը համարվում է կորոնավիրուսի համավարակի դեմ ամենաարդյունավետ պայքարած երկրներից մեկը։ Սակայն առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ խիստ մտահոգ է վերջին օրերին առկա իրավիճակով, երբ վարակվածության վիճակագրությունը նորից աճել է։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է գրեթե 208 հազար մարդ, մահացել է շուրջ 9100-ը։ Ավելին՝ hetq.am-ում
09:31 - 30 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19 համավարակն անվանել է ամենածանր միջազգային արտակարգ իրավիճակը առողջապահության ոլորտում, քանի որ, ըստ նրա, նոր վարակակիրների թիվն ավելի ու ավելի արագ է աճում: Գեբրեյեսուսը կորոնավիրուսային պանդեմիան անվանել է կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերը և խոստացել մինչև շաբաթավերջ ԱՀԿ արտակարգ նիստ գումարել: Աշխարհում վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ ավելի քան 4,2 միլիոն մարդ է հիվանդացել COVID-19-ով: Վարակվել է նաև նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ավելի քան 2,4 միլիոն վարակված կա, երրորդում ՝ Հնդկաստանը՝ ավելի քան 1,4 միլիոն վարակվածներով: Չինաստանի իշխանությունները հայտնել են նոր դեպքերի ռեկորդային թվի մասին մարտի սկզբից ի վեր՝ մեկ օրում 105 նոր դեպք: Վիետնամի Դանանգ առողջարանային քաղաքից տարհանվում է 80 հազար զբոսաշրջիկ. իշխանությունները պնդում են, որ այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի հեշտ փոխանցվող տեսակ:
10:13 - 28 հուլիսի, 2020
Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրն է: Ամեն տարի այս օրը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 2020 թվականի հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդանիշն է. «Ապագան առանց հեպատիտի»: ԱՀԿ-ն հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների մասին առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու կոչ է հղում աշխարհին:    ԱՀԿ-ի տվյալներով` ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է համապատասխանաբար 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև հեպատիտ Բ-ի դեպքում` պատվաստման օգնությամբ: Հայաստանում հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներդրվել են 1999 թվականին, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը` և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես՝ մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: 2019 թվականին 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն է: Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որի շրջանակներում բժշկական կազմակերպություններում կիրարկվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական դիտարկման համակարգի, լաբորատոր կատարելագործման, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝  Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.8 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 2.1 անգամ:    Առողջապահության նախարարությունը,  «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկայնի անվան  առողջապահության ազգային ինստիտուտը» Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային պահպանման օղակում շարունակաբար իրականացնելու հեպատիտ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի անվճար  թեստավորում, որը կիրականացվի անանուն, անվճար, հասանելի և արագ: Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում առողջության առաջնային պահպանման ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող  (ընտանեկան բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման դասընթացներ: Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդով այսօր մեկնարկում է «#Մի՛ գուշակիր, հետազոտվի՛ր» արշավը` նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար:
10:06 - 28 հուլիսի, 2020
Առաջընթաց՝ «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման առումով

Առաջընթաց՝ «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման առումով

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։ Այս գնահատականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ, գնահատումն իրականացվել է ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովի կողմից՝ ԱՀԿ մշակած չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ դիտարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱԱՏՄ անցման կետի պատրաստվածությունը Covid-19 համավարակին արձագանքման համատեքստում: Արձանագրվել է, որ փետրվարի վերջի համեմատ, երբ ԱԱՏՄ-ն սահմանին դեռ նոր էր անցել ուժեղացված վերահսկողական աշխատանքների ռեժիմի, հուլիսի վերջին արձանագրվել է պատրաստվածության մակարդակի զգալի բարձրացում։ Աշխատանքի բարելավումը մի շարք հիմնական ուղղություններով է, մասնավորապես,• օդանավակայանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման մասին իրազեկման, պրոֆիլակտիկ միջոցառումների,• երկիր մուտք գործող անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների զննման՝ այսպես կոչված «ոչ դեղորայքային» միջոցառումների, հեռավար ջերմաչափման,• վերջիններիս վերաբերյալ տվյալների հավաքագրման եւ այլ գործընթացների մասով։ ԱՀԿ-ն արձանագրել է, որ ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից միջոցառումների իրականացման հսկողությունը շատ բարձր է։Նշված անցման կետերում համապատասխան պայմանների ապահովումը միջազգային առողջապահական կարգավորումների հիմնական ուղղություններից է։
17:47 - 27 հուլիսի, 2020
ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է |armenpress.am|

ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է |armenpress.am|

armenpress.am: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համավարակն աշխարհում սաստկանում Է. վերջին վեց շաբաթում հիվանդացածների թիվը գործնականում կրկնապատկվել Է՝ մոտենալով 16 միլիոնիին, մահացածների թիվը գերազանցել Է 640 հազարը: Այդ մասին հուլիսի 27-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընթացիկ շաբաթում կգումարի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ, նոր կորոնավիրուսի համավարակի գնահատման համար: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ COVID-19 հիվանդության համավարակը «փոխեց աշխարհը»: Այն միաժամանակ միավորեց մարդկանց եւ հասարակությունները եւ բաժանեց նրանց՝ ցույց տալով, որ «մարդիկ ունակ են արձագանքելու ինչպես դրականորեն, այնպես Էլ բացասականորեն»: «Մենք շատ բան սովորեցինք եւ տակավին շատ բան ենք սովորում»,- արձանագրել Է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Նա հիշեցրել Է, որ, «թեեւ աշխարհը եւ փոխվել Է», կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախկինի պես անհրաժեշտ են այնպիսի հանգուցային գործոններ, ինչպիսիք են «քաղաքական առաջատարությունն, ինչպես նաեւ համայնքների իրազեկումն ու մասնակցությունը (համավարկի դեմ պայքարին) եւ նրանց լսելու ունակությունը»: ԱՀԿ-ի ղեկավարը նշել Է, որ ներկայիս համավրակն ամենալուրջն Է այն գլոբալ արտակարգ իրավիճակներից, որոնք երբեւԷ հայտարարել Է ԱՀԿ-ն: Այն երկրների թվում, որոնց հաջողվել Է խուսափել հիվանդության խոշոր բռնկումից կամ այն վերահսկողության տակ վերցնել ձեռնարկված միջոցների շնորհիվ, նա նշել Է Ավստրալիան, Վիետնամը, Գերմանիան, Կամբոջան, Կանադան եւ Չինաստանը: Նա հիշեցրել Է, որ վարակի տարածման դեմ պայքարի հանգուցային միջոցներ են մնում վարակման դեպքերի հայտնաբերումը, հիվանդացածների եւ նրանց հետ շփվածների մեկուսացումը, թեստավորումը եւ բուժումը: «Պահպանեք սոցիալական հեռավորությունը, լվացեք ձեռքերը, խուսափեք մարդկանց կուտակումների վայրերից եւ փակ շենքերից, կրեք դիմակ, որտեղ դա հանձնարարված Է»,- հավելել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:46 - 27 հուլիսի, 2020
ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ բուժաշխատողների համար առաքել են 28.000 պաշտպանիչ հանդերձանք և 20.000 N95 դիմակ

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ բուժաշխատողների համար առաքել են 28.000 պաշտպանիչ հանդերձանք և 20.000 N95 դիմակ

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, այս պարագաների շնորհիվ վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողները արդյունավետ և ավելի անվտանգ կպայքարեն «Քովիդ 19» համաճարակի դեմ:  Պարագաները ձեռք է բերել ԱՀԿ-ն՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ, համաճարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին շարունակաբար օժանդակելու նպատակով:    Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հարավային Կովկասում ԱՀԿ գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, նոր ստացված պաշտպանիչ պարագաները հուլիսի 22 հանձնել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին՝ դրանք հանրապետության ողջ տարածքում բաշխելու նպատակով: Հայաստան առաքված պաշտպանիչ բժշկական հանդերձանքն ու շնչառական դիմակները ձեռք են բերվել՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահական համակարգի կարիքները, և դրանք տրամադրվելու են բացառապես բուժաշխատողներին:    
19:03 - 22 հուլիսի, 2020