REconstitution (Սահմանադրական փոփոխություններ)

«Ոչ»-ի քարոզչություն գուցե չլինի, բայց փոխարենը կլինի «հակաայո»-ի քարոզչություն |armtimes.com|

«Ոչ»-ի քարոզչություն գուցե չլինի, բայց փոխարենը կլինի «հակաայո»-ի քարոզչություն |armtimes.com|

armtimes.com: Հանրաքվեից առաջ քաղհասարակության կառույցների մոտեցումները դիտարկելու համար բանավեճ-քննարկում էր հրավիրել «Հոդված 3» ակումբը: «Լինելու է գուցե ոչ «ոչ»-ի, բայց «հակաայո»-ի քարոզչություն»,- նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա կարծիքով՝ ոմանք պաշտոնապես չեն մտնի ոչ-ի քարոզչության դաշտ՝ ինքնակամ հրաժարվելով քարոզչության համար տրվող արտոնություններից, բայցեւ փաստորեն չստանձնելով քարոզչության համար սահմանված պարտականությունները: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիների շրջանում իրենց կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքների համաձայն՝ ամենակոռումպացված համակարգերից մեկը մեր համաքաղաքացիները համար դատական համակարգն է. «Ուստի, ակնկալում ենք, որ իշխանությունները արագ քայլեր պետք է իրականացնեն այդ կառույցում փոփոխությունների համար»: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝  քարոզչության պատրաստվողները պիտի զգույշ լինեն, որ իրենց խոսքը անձի դեմ պայքար չընկալվի: «Ստեղծվում է նախադեպ, երբ նոր իշխանությունները փոխում են Սահմանադրական դատարանի դատավորներին: Մենք պետք է չմտածենք, թե ուղղակի մարդկանց հետեւից ենք ընկած: Ես չեմ ուզում, որ «այո» եւ «ոչ» ասողները անձնավորեն այդ փոփոխությունները, քանի որ այդ փոփոխություններն իրականում անձերին չի վերաբերում»,- ասաց նա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հավաստեց, որ քարոզչություն են ինչպես «այո-ոչ» քվեարկելու կոչերը, այնպես էլ՝ հանրաքվեին մասնակցելու-չմասնակցելու կոչերը։ «Հանրաքվեն շատ հարցերի վերջնական լուծման լավագույն մեխանիզմն է, եւ կարեւոր է, որ հանրաքվեի դրվեն հարցեր, որոնց հետ կապված իշխանության ու քաղաքացիների կարծիքը կարող է տարբերվել»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ հանրաքվեի ժամանակ պետք է ընտրողների ընդհանուր ցուցակի մեկ քառորդը (մասնակիցների կեսից ավելին) կողմ քվեարկի: Իոաննիսյանի կարծիքով՝ հանրաքվեն լավ մեխանիզմ է որոշ հարցերին լուծում տալու համար, սակայն հարկ է զգույշ լինել, որ իշխանության եւ հանրության տարակարծությունների պարագայում այն չվերածվի հայտնի անեկդոտին. «Մեր ընտանիքում ժողովրդավարություն է: Երբ ես ու կինս համակարծիք ենք, անում ենք այն, ինչ կինս է ասում, երբ տարակարծիք ենք, անում ենք այն, ինչ ես եմ ասում»: Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։
16:02 - 13 փետրվարի, 2020
«Ապրիլի 5-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն ենք իրականացնելու»․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

«Ապրիլի 5-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն ենք իրականացնելու»․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: Շատ հարցերին վերջնական լուծում տալու համար հանրաքվեն լավ մեխանիզմ է, բայց շատ կարևոր է, որ հանրաքվեի հանվեն նաև այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ իշխանությունն ու հանրության մեծամասնությունը տարակարծիք են։ Այս մասին այսճր «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Հարցը հանրաքվեի հանելը չի կարող դիտվել Սահմանադրության տրամաբանությանը դեմ։ Թեև բոլորի համար հստակ է, որ Սահմանադրության որոշ կարգավորումներ ենթադրում էին, թե հարցը, նախքան հանրաքվեի հանելը, պետք է ուղարկվեր Սահմանդրական դատարան, բայց Սահմանադրության տրամաբանությունը ենթադրում է, որ կան լեգիտիմ հիմքեր՝ նման քայլի չդիմելու։ Նախքան 2015 թվականի փոփոխությունները, Սահմանադրությունը ենթադրում էր, որ սահմանադրական որևիցե փոփոխություն չպետք է անցներ ՍԴ-ով, ՍԴ-ն նման լիազորություն չուներ։ Դեռևս չեմ տեսել մի երկիր, որտեղ հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՍԴ-ն եզրակացություն տա, նման երկիր ինձ հայտնի չէ»,- ընդգծեց Իոաննիսյանը։
13:58 - 13 փետրվարի, 2020
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն․ ՀՅԴ

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն․ ՀՅԴ

Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ:Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը: Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը: Ըստ այդմ.  Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պուպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը: Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ ակտիվ գործողություններ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին  
13:51 - 13 փետրվարի, 2020
Վենետիկի հանձնաժողովի հետ սկզբում էլ, հիմա էլ, հետո էլ շատ ինտենսիվ աշխատում ենք |lragir.am|

Վենետիկի հանձնաժողովի հետ սկզբում էլ, հիմա էլ, հետո էլ շատ ինտենսիվ աշխատում ենք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում բավականին կոշտ գնահատականներ է տվել հանրաքվեի գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետության դեմ, որ այսօր դրված է մեկ խնդիր՝ ունենալ իշխանությանը հլու հնազանդ ՍԴ։ Ես չեմ մեկնաբանում Դավիթ Հարությունյանին, ինքն իր կարծիքը ունի, ես այդ կարծիքը չեմ կիսում։ Ամեն դեպքում այս գնահատականները իշխանության մոտ իր առաջնահերթությունները վերանայելու տեղ թողնո՞ւմ են։ Եթե վերանայումներ ասելով նկատի ունեք հետնահանջը, իհարկե, նման մտադրություն իշխանությունը չունի։ Իշխանությունն իր վճռական խոսքն ասել է բոլոր քննարկումների ժամանակ, նահանջի որևէ հնարավորություն ես բացառում եմ, հնարավոր չէ։ Ո՞ր դեպքում է  հնարավոր, որ հանրաքվե տեղի չունենա։ Օրինակ՝ եթե ՍԴ դատավորները հրաժարական տան, ի՞նչ է լինելու։ Այս պահին ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Ամեն ինչ գնում է իր բնականոն հունով։ Պետք չի գուշակություններով զբաղվել. եթե ՍԴ դատավորները հրաժարական տան, կգա այդ օրը, այդ ժամանակ էլ կարող ենք դրա մասին խոսել։ Այս պահին ես հանրաքվեի չեղարկման հնարավորություն չեմ տեսնում։ Ընդդիմությունը նշում է, որ 2000 տեղամասերում օրենքի պահանջով պետք է փակցված լինի ՍԴ եզրակացությունը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը չկա։ Նրանք ձեզ մեղադրում են հակասահմանադրական գործողությունների մեջ։ Որն է ձեր պատասխանն այս քննադատություններին։ Ես և իմ գործընկերները բազմիցս անդրադարձել ենք այս հարցին և թեման հիմնավոր փակել ենք, որ որևէ հակասահմանադրական գործողություն, քայլ մեր կողմից չկա։ Ընթացակարգերի մասով էլ շատ անդրադառնում են, որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը չկա։ ԱԺ կանոնակարգը շատ հստակ սահմանում է, որ եթե արտահերթ ռեժիմով քննարկման է գնում հարցը, հանձնաժողովն ունի երկօրյա ժամկետ գրավոր առաջարկների ընդունման համար և հանձնաժողովը դա չի խախտել։ Խմբակցությունն էլ իր միջնորդությամբ և հիմնավորմամբ ներկայացրել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ Սա ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետն է։ Էստեղ որևէ ընթացակարգային խախտում չկա, ամեն ինչ իր հունով գնացել է։ Չե՞ք կարծում, որ իշխանությունը շատ ուշացրեց ՍԴ խնդրի լուծումը։ Եթե կար հանրաքվեի տարբերակը, ինչո՞ւ գնացիք պլան A, պլան B-ի տարբերակներով։ Մենք ամեն դեպքում ձեռք ենք մեկնել և փորձել ենք հնարավորինս լուծումներ առաջարկել, բայց ինչպես տեսնում եք, դրանք արդյունք չեն տվել։ Սա գործընթացի ընդամենը շարունակությունն է։ Շարունակությունը՝ lragir.am-ում
11:51 - 13 փետրվարի, 2020
Այս անգամ մենք պետք է ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում․ Սուրեն Սահակյան

Այս անգամ մենք պետք է ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ ա հարց առաջանում, թե ինչու «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱՅՈ կամ ՈՉ-ի կողմնակից լինելու մասին միանշանակ չի հայտարարում։ - Որովհետև հեղափոխության ժամանակ, դրանից հետո, շատ հաճախ մարդիկ դուրս են եկել փողոց, գնացել ընտրատեղամասեր, իրականցրել ակցիաներ ու փոխարենը ստացել են բաներ, որոնք փողոց դուրս գալիս, ընտրատեղամաս գնալիս և ակցիաներ իրականացնելիս չէին էլ կարող ենթադրել։ Օրինակ՝ որ էդ ընթացքում իրենց իրավունքները ոտնահարող պաշտոնյան կարող ա էդ գործողությունների արդյունքում մարզպետ դառնալ։ Նման օրինակները բազաթիվ են։ Էս մի անգամ մենք պետք ա ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում։ - Որովհետև որպես հիմնավորում, թե ինչի՞ մարդիկ պետք ա գնան ու ԱՅՈ քվեարկեն, բերվում ա ոչ թե իրավաքաղաքական գնահատական, այլ բանաստեղծություն։ Իսկ բանաստեղծության մեջ ասվում ա․ «ԱՅՈ, որովհետև հպարտ ու միացյալ ժողովուրդը ճանապարհ չունի դեպի անցյալ», «ԱՅՈ, որովհետև ժողովրդից խլված արժեքը ինքն իր ձեռքերով ա նվաճել», «ԱՅՈ, որովհետև համաձայն ես Նոր Հայաստանին»։ Դուք հասկացա՞ք՝ ինչ հարց ա դրված քվեարկության։ Մարդկանց կեսը, եթե ոչ ավելին, նույնիսկ չգիտեն, թե ինչ հարց ա դրված քվեարկության։ Սա՝ ինչ ասում ա վարչապետի էջը։ Մյուս դեպքերն ավելի տխուր են՝ «ԱՅՈ, որովհետև ՀՀԿ …(տարբեր վարիացիաներ)», «ԱՅՈ, եթե ուզում ես հեղափոխությունը հաղթի», «ԱՅՈ, եթե մեզ հետ ես»։ Ես դեռ մեղմում եմ էն պահերը, որտեղ «եթե մեր հետ չես, ապա մեր դեմ ես»։ Մինդեռ հանրաքվեի դրած մի շատ կոնկրետ հարց՝ ՍԴ 9 անդամներից 7-ը պետք ա դադարեն պաշտոնավարել շատ կոնկրետ պատճառներով։ Կառավարող ուժը պետք ա նենց բացատրի, թե ինչու են ուզում հեռացնել էդ 7 հոգուն, որ քվեարկության գնացողը որոշումը գիտակցված կայացնի, ոչ թե բանաստեղծությունից ոգևորված։ - Որովհետև եթե մենք հանրությանը դրդում ենք ուղիղ ժողովրդավարության, ապա պետք ա էդ հանրությունը սովոր լինի գիտակցված որոշումներ կայացնել, ոչ թե էմոցիոնալ։ Որովհետև սենց ոչ մի պատասխանատվություն չկա․ «լավ բաների համար ու վատ բաների դեմ»։ Իսկ թե վաղը ինչ կլինի՝ «մենք պատասխանատու չենք, ժողովուրդն ա տենց ուզել»։ Որովհետև եթե ամեն ինչ հենց սենց էլ մնա, վաղը բանաստեղծական ավելի մեծ ձիրքով օժտված մեկը կարող ա ուղիղ հակառակում համոզել և էս մտահոգությունն ա նաև պատճառը, որ աշխարհում սարսափում են ուղիղ ժողովրդավարությունից։ - Ի վերջո, որովհետև էդ հարցին պատասխանից հետո փակվում են շատ այլ հարցեր։ Շատ հաճախ էդ հարցի պատասխանը պետք ա ընդամենը պարզելու՝ այս կամ այն քաղաքական միավորը դավաճա՞ն ա, թե՞ նվիրյալ՝ պետք ա հայհոյե՞լ, թե՞ փաղաքշել։ Որովհետև շատ հաճախ հետաքրքիր չի, թե էդ պատասխանի հիմքում ինչ փաստարկներ կան։ Շատ կարճ ա պետք՝ այո՞, թե՞ ոչ / սև՞, թե՞ սպիտակ / կո՞ղմ, թե՞ դեմ / դավաճա՞ն, թե՞ նվիրյալ / սրիկա՞, թե՞ հերոս։ Այ սենց պարզունակացվել ա քաղաքականությունը։ Ես ներկայացրեցի մտահոգություններից ընդամենը մի քանիսը։ Դրանք տասնյակ են։ Այնուամենայնիվ, ամենաուշը երկուշաբթի օրը մեր դիրքորոշման մասին հայտարարությամբ հանդես կգանք»։
09:05 - 13 փետրվարի, 2020
Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից մեծ լիազորություններ ունի․ Գարեգին Միսկարյան |factor.am|

Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից մեծ լիազորություններ ունի․ Գարեգին Միսկարյան |factor.am|

factor.am: «Ակնհայտ է, որ այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ ու ընդունելի չէ հանրության կողմից և այն գրվել է նախորդ իշխանության համար»,-ասում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը։ Նա որպես իր ասածի ապացույց բերում է վարչապետի ու ՍԴ նախագահի լիազորությունների միջև եղած տարբերությունը․ «Դրա վառ ապացույցն է այն, որ Հրայր Թովմասյանը, հանդիսանալով Սահմանադրական դատարանի նախագահ, ավելի մեծ լիազորություններ ունի, հնարավորություններ ունի որոշումների վրա ազդելու, քան նույնիսկ վարչապետը։ Այնպես են գրել Սահմանադրությունը, որ ամեն ձևով պահեն իշխանությունը՝ թե՛ դատական, թե՛ գործադիր։ Ֆորսմաժոր էր նախկինների համար կառավարությունն ու Ազգային ժողովը կորցնելը, բայց Սահմանադրական դատարանն այնպիսի լծակներ ունի, որ իրավական ճանապարհով հնարավոր չէ ազատվել նրանցից, ովքեր այդ ամբողջը իրականացրել են»,- պարզաբանեց Գարեգին Միսկարյանը։Մանրամասները՝ տեսանյությում
21:18 - 12 փետրվարի, 2020
Պետք է ապահովենք ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը. Փաշինյանը՝ հանրաքվեի մասին |armenpress.am|

Պետք է ապահովենք ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը. Փաշինյանը՝ հանրաքվեի մասին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության իշխանությունը հոգ է տանելու, որպեսզի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը։Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի հարցին: «Մենք պետք է հոգ տանենք, որպեսզի մրցակցային դաշտում տեղի ունենա քարոզարշավը և ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ֆեյք նյուզն ու ատելության քարոզը տեղ չունենա մեր հասարակության մեջ: Եթե ուզում ենք բռնությունից զերծ հանրություն ունենալ, ատելության քարոզը բռնությանը նախորդող գործողություն է»,- ասաց Փաշինյանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:
20:20 - 12 փետրվարի, 2020
Հանրաքվեի քարոզարշավի ընթացում ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա. Փաշինյան |tert.am|

Հանրաքվեի քարոզարշավի ընթացում ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա. Փաշինյան |tert.am|

tert.am: Ապրիլի հինգին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ որոշ կարծիքներ են հնչում, որ շուրջ երկու ամիս տևող քարոզարշավը կարող է բացասական ազդեցություն թողնել օրինակ՝ տնտեսական ակտիվության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը ունի մտահոգություններ, թե ինչպիսի ազդեցություն կարող է լինել և կա՞ փորձ Հայաստանում, թե ընտրական պրոցեսներն ինչպիսի ազդեցություն են ունեցել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ասաց, որ 2019թ. փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործողը ապագայի  նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: «Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսության վրա, ավելին՝ կունենա աշխուժացնող ազդեցություն: «Ինչպես երևում է, արտերում ապրող բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան, որպեսզի քվեարկեն և մենք, կարծես՝ ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ, որը կոչվում է «ընտրական տուրիզմ»»,-ասաց վարչապետը, իսկ դահլիճից հայտնեցին, որ արդեն կա այդպիսի տեսակ: «Ափսոս, մեզ թվում է մենք ենք հորինել, ամեն դեպքում կլինի «ընտրական տուրիզմ»»,-ասաց նա: Այսպիսով՝ նա կոչ արեց արտերկրում բնակվող քաղաքացիներին, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, այս ընթացքն օգտագործեն և գալ: «Մանավանդ հիմա, եվրոպական մի շարք երկրներից աներևակայելի ցածր գներով տոմսեր կարելի է գնել, իսկ նրանք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, կարող են «ընտրական տուրիզմից» զերծ չմնալ և գալ ու դիտարկել, թե ինչպես են ժողովրդավարական պրոցեսներն այստեղ զարգանում: Հաճելին օգտակարի հետ կհամատեղենք և նոր խթան կտանք տնտեսությանը»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քարոզարշավը չի կանգնեցնելու աննախադեպ չափի կապիտալ ծախսերը, որը կառավարությունը պլանավորել է, և դա լուրջ խթան է լինելու տնտեսական ակտիվացման համար: Անշարժ գույքի շուկայում տիրող ակտիվությունը նոր խթան է լինելու տնտեսության համար: «Մենք այս ողջ պրոցեսը պետք է տանենք բարձր տնտեսական, քաղաքական և հանրային տրամադրությամբ»,-հավելեց վարչապետը:
18:20 - 12 փետրվարի, 2020
«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը․ հայտարարություն

«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը․ հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՒՆ Ելնելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունից, երբ գործադիր և օրենսդիր իշխանությունները փոխվել են օրինական ընտրությունների արդյունքում, իսկ դատական իշխանության հանդեպ կա տոտալ անվստահություն և ՍԴ-ն համարվում է այդ իշխանության բարձրագույն մարմինը՝ հանրային ընկալման մեջ ունենալով նախկին իշխանության սպասարկուի անբեկանելի համբավ, իրավիճակ, որ չունի հանգուցալուծման քաղաքակիրթ այլ տարբերակ, քան հանրաքվեն, «Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը։Միևնույն ժամանակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը հիշեցնում է, որ Աժ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է նոր ՍԴ ընտրել՝ հիմնավորելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որն էլ մնացել է անպատասխան: «Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե դեմ էր և ակտիվ Ոչ-ի կողմնակից է եղել 2015-ի Սահմանադրության փոփոխություններին ու խորհրդարանական կառավարման մոդելին: Մենք գտնում ենք, որ Հայաստանում հիմնական, չփոփոխվող և արագ որոշումների հնարավորություն տվող մոդել կարող է լինել միայն լրիվ նախագահական կառավարում ապահովող համակարգը։Մենք համոզված ենք, որ 2015-ի Սահմանադրությունը անկատար է, լի մեծ ու փոքր հակասություններով, և վաղ թե ուշ ամբողջությամբ պիտի փոխվի: «Հանրապետույթուն» կուսակցություն
20:03 - 11 փետրվարի, 2020
Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան
 |tert.am|

Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունվել իրավական հիմնավորմամբ, այլապես կունենային ինչպես իրավական, այնպես էլ բարոյական խնդիրներ: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Ես չեմ ուզում իրավական մանրուքների մեջ մտնել, այն, ինչ մենք արել ենք, ամբողջապես օրենքի տառին համապատասխան է: Ես ուզում եմ խոսել այն տրամաբանության մասին, որի շուրջ մարդիկ ելույթներ են ունենում: ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, սահմանադիրը կարող է որոշել, որ ուզում է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, և 7 կամ 9 հոգի ասում են՝ ոչ, դու պետք է ապրես այն Սահմանադրությամբ, ինչը մենք արդեն որոշել ենք ձեզ համար: Ես կարծում եմ, որ այդպես չի կարող լինել: Իշխանության իրական կրողը` ժողովուրդը, որը նաև սահմանադիրն է, ցանկացած ժամանակ իր որոշմամբ կարող է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, կարող է նույնիսկ որոշել, որ իրեն նոր Սահմանադրություն է պետք: Որևէ 7 կամ  9 հոգի չի կարող ժողովրդի այդ կամքին ընդդիմանալ»,-ասաց Պապոյանը: Գևորգ Պապոյանը մեջբերեց վարչապետի խոսքերը. «Ժողովուրդը չէ Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունն է ժողովրդի համար»,- ապա հավելեց. «Մենք այստեղ խնդիր իրավական առումով խնդիր չունենք: Հակառակ պարագայում խնդիր կունենայինք՝ իրավական, տրամաբանական, ժողովրդավարական և բարոյական առումով, եթե այս կերպ չշարունակեինք և լիներ հակառակ գործընթացը»,-նշեց պատգամավորը:
19:00 - 11 փետրվարի, 2020
Բաբաջանյանը հանրաքվեն համարում է հեղափոխությանը չհավատացածների համար մեղքերը քավելու հնարավորություն

 |armenpress.am|

Բաբաջանյանը հանրաքվեն համարում է հեղափոխությանը չհավատացածների համար մեղքերը քավելու հնարավորություն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների սպասվող հանրաքվեն մեղքերը քավելու հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ժամանակին չեն հավատացել հեղափոխությանը, դրա անարյուն ընթացքին:Ինչպես Բաբաջանյանն ասաց ԱԺ ելույթների ժամանակ` ինքը ևս օգտվելու է այդ հնարավորությունից: Նա նախ նշեց` 2018-ի հեղափոխությանը չի հավատացել, որ կարելի է առանց արյուն հեղելու հաղթել: «Առաջիկա հանրաքվեն բոլոր չհավատացողների համար պարտքերը մարելու, մեղքերը քավելու հնարավորություն է: Ես օգտվելու եմ այդ հնարավորությունից: Եվ առաջարկում եմ, որ բոլոր նրանք, որոնք չհավատացին 2 տարի առաջ, օգտվեն այս բացառիկ հնարավորությունից»,-ասաց Բաբաջանյանը: Նա նշեց` ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն չափազանց կարևոր հանգրվան է  մեր պետության ու հասարակության համար: «Շատերը սահմանադրական հանրաքվեով որոշել են պայքարել անցյալի դեմ: Ես սակայն առաջարկում եմ առաջիկա հանրաքվեն դարձնել ապագային համար մղվող պայքարի կարևոր փուլ, կարևոր հանգրվան: «Այո»-ն թող դառնա մեր բոլորի թերացումներն ու ձախողումները նախկիններով պայմանավորելու վերջին կետն ու վերջին պատճառաբանությունը»,-ասաց պատգամավորն ու նշեց` առաջիկայում երկրում կարևոր միջոցառում է նախատեսված, և այդ միջոցառմանը մասնակցությամբ երկիրը թևակոխելու է պայքարի մի նոր հանգրվան, որը երաշխավորելու է այդ բոլոր պայքարների անարյուն ընթացքը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:
18:09 - 11 փետրվարի, 2020
ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան

ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հրայր Թամրազյանի հետ խոսել են Սահմանադրական դատարանի ճգնաժամին առնչվող որոշ հարցերի մասին. – Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքի՝ Սահմանադրության 213 հոդվածի, որպես օրվա քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի անդամների միջև «կնքված» գործարքի մասին, որպես հակաժողովրդավարական և հակաիրավական թեզերի հիմքով սահմանադրական լայնածավալ փոփոխությունների կապակցությամբ դատարանի անդամների լռությունը նրանց ցմահ պաշտոնավարման դիմաց. – Եթե դատարանի ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ, ապա հանրաքվեի միջոցով նման լուծումը նոր Սահմանադրական դատարանին ժողովրդավարական բարձր լեգիտիմություն հաղորդող լիցք է. – Սահմանադրական դատարանն այսօր 24 տարեկան է, որից շուրջ 2 տասնամյակ Հայաստանի քաղաքացին Սահմանադրական դատարանի դռները բախել է իր քաղաքական առաջնային՝ ազատ ընտրության, ինչպես և մի շարք այլ սահմանադրական իրավունքների պաշտպանության խնդրանքով: Խորհրդանշորեն, այս հանրաքվեում Հայաստանի քաղաքացին է լինելու իր նախկին բողոքների հանգուցալուծման իշխանությունն ունեցող դատական կազմի պաշտոնավարման մասին որոշում կայացնողը. – Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և որոշ բարձրաստիճան միջազգային պաշտոնյաների մեկնաբանությունների մասին. ի՞նչ կշիռ և հեղինակություն պետք է ունենա Հայաստանի ինքնիշխանության պահապան ատյանի՝ Սահմանադրական դատարանի անդամը, որն իր պաշտոնի պաշտպանությունը «աղերսում» է միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների պաշտոնյաներից.       – Սահմանադրական դատարանն իր ներկա կազմով (եթե պայմանականորեն համարենք, որ Սահմանադրական դատարանի անդամներն ունեն դատավորի կարգավիճակ) Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումն իրականացնել չի կարող, քանի որ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերաբերում է նույն կազմի 9-ից 7-ին. դատավորն իրավունք չունի լուծելու իրեն վերաբերող գործ: Ապաև, նույնիսկ վերաբերելի այլ փաստարկների բացառմամբ, ՍԴ-ն այս հարցով չունի սահմանադրական քվորում: Մի՞թե կվստահեիք որևէ բժշկի բանականությանը, որը կոմայում գտնվող հիվանդին բուժօգնություն ցուցաբերելուց առաջ հարցներ նրա ինքնազգացողության մասին այն պատճառով, որ դա էր պահանջում բժշկական ստանդարտն այդ բուժհաստատությունում. – Սահմանադրական դատարանի ճգնաժամն անձերով չի կարող պայմանավորվել. այս ճգնաժամի լուծման կարևորությունը, իսկ շարունակվելու դեպքում՝ վտանգները վեր են անձերից, կուսակցություններից, իշխանության և ընդդիմության տարաձայնություններից.   – Հակառակ հետևողական պնդումներին, ես շարունակում եմ աշխատել, սակայն չեմ մասնակցում այն միջոցառումներին, որոնց «նիստ» են անվանում: Հետևողականորեն ներկայացրել եմ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հիմնավորումները, և  դրանք արդեն ճանաչված են նաև Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության և Հանրապետության նախագահի մոտեցումներով: Ես ինձ թույլ չեմ տվել դատավորի լիազորությունների իրականացման նմանակմամբ զբաղվել՝ ամեն ինչ թղթի վրա ճիշտ լինելու տպավորություն ստեղծելով: Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդիրն իր ողջ խորությամբ և սրությամբ եմ ներկայացրել, իսկ իմ՝ որպես դատավորի գործունեությունը չի կարող այդ ճգնաժամին համարժեք վերաբերմունքով չարտահայտվել. Հայաստանը դեռ չունի սահմանադրական և դեմոկրատական լեգիտիմության չափանիշներին համապատասխան Սահմանադրական դատարան, և իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի, վերաբերմունքն այս ճգնաժամին լիովին համարժեք է դրա չլուծման վտանգների և Հայաստանի համար ունենալիք հետևանքների համար: Բացառությամբ դատավորի աշխատավարձից և աշխատասենյակից, այլ արտոնությունից կամ նյութական երաշխիքից չեմ օգտվում (ավտոմեքենա, վարորդ, օգնական, պարգևավճար և այլն). – Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ՝ հակառակ այս հարցում կենցաղային ստախոսության աստիճանի շարունակական պնդումների: Ես իրականում ավելի բարձր եմ համարում իմ ներկայիս ունեցած կոչումն ու կարգավիճակը, քան կիսավարչական կամ կիսաներկայացուցչական գործառույթներով, թեպետ՝ շատ պատասխանատու պաշտոնը:   «Բազմաթիվ հարցեր հնարավոր չեղավ քննարկել ժամանակի սղության պատճառով, ինչը, հուսով եմ, ուղղել հետագայում՝ ժամանակային առաջին իսկ պատուհանի դեպքում: Շնորհակալ եմ Սահմանադրական դատարանի և դրա ճգնաժամի լուծման հարցում ուշադրության և դրա կարևորությունը, իսկ շարունակականության դեպքում՝ վտանգները գիտակցելու և ճանաչելու համար»,- գրել է նա:
20:42 - 10 փետրվարի, 2020