Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Բրյուսելում  քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր

Բրյուսելում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:
19:34 - 31 օգոստոսի, 2022
Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. վարչապետի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին

 |armenpress.am|

Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. վարչապետի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն: Այս մասին  ասացին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որում նա նշել է, որ Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպմանը նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը: «Հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որտեղ կտրվի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների շուրջ»,- ասացին վարչապետի աշխատակազմից: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ուղղությունները։  
15:10 - 27 օգոստոսի, 2022
Շարլ Միշելն ակտիվ քննարկումներ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
 |azatutyun.am|

Շարլ Միշելն ակտիվ քննարկումներ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցած մի քանի միջադեպերի հետևանքով կողմերը կորուստներ են կրել: Euronews հեռուստակայանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը:
18:43 - 04 օգոստոսի, 2022
Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը`ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը. Չեխիայի արտգործնախարար
 |armenpress.am|

Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը`ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը. Չեխիայի արտգործնախարար |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է միջազգային մարդասիրական իրավունքն ու Ժնևի կոնվենցիաները և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի Հանրապետության արտգործնախարար Յան Լիպավսկին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում Չեխիան, որպես մարդու իրավունքները և մարդասիրական արժեքները խրախուսող երկիր, մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը դյուրացնելու համար: Լիպավսկին նաև հավելեց, որ Չեխիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: «Ցանկացած բազմակողմ կամ երկկողմ հանդիպման ժամանակ մենք ընդգծում ենք, որ միջազգային մարդասիրական իրավունքը և Ժնևի կոնվենցիաները պետք է հարգվեն: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է դրանք և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Խոսելով մասնավորապես Ձեր նշած խնդրի մասին՝ Չեխիայի Հանրապետությունը աջակցում է [Եվրոպական խորհրդի նախագահ] Շառլ Միշելի միջնորդությանը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, և կարծում եմ՝ նա շատ կարևոր դեր է խաղում», - հայտնեց Չեխիայի ԱԳ նախարարը:
21:51 - 26 հուլիսի, 2022
ԵՄ-ն Հյուսիսային Մակեդոնիային կոչ է արել ընդունել Բուլղարիայի հետ տարաձայնությունները կարգավորող գործարքը |1lurer.am|

ԵՄ-ն Հյուսիսային Մակեդոնիային կոչ է արել ընդունել Բուլղարիայի հետ տարաձայնությունները կարգավորող գործարքը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հյուսիսային Մակեդոնիային հորդորել է աջակցել Ֆրանսիայի առաջարկած փոխզիջումային առաջարկին՝ հարևան Բուլղարիայի հետ վեճին վերջ տալու համար, որն արգելափակում է  Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցելու հայտը, գրում է AP-ն: Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Սթևո Պենդարովսկին և կառավարությունը աջակցել են առաջարկվող գործարքին, որը կոչ է անում երկրին իր սահմանադրությամբ ճանաչել էթնիկ բուլղարական փոքրամասնության գոյությունը: Դա կարող է նպաստել երկկողմ վեճի կարգավորմանը, որը խոչընդոտում է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության գործընթացը: Ընդդիմության և ցուցարարների կարծիքով՝ փաստաթղթում առաջարկվող զիջումները խախտում են մակեդոնացիների ազգային, մշակութային և պատմական իրավունքներն ու շահերը: Մի քանի հարյուր մարդ Սկոպիեում մասնակցել է ֆրանսիական առաջարկի դեմ բողոքի ցույցին։ Ակցիայի մասնակիցները փորձել են գրոհել կառավարական շենքերը, խորհրդարանի մոտ էլ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախման հետևանքով տուժել է 47 մարդ: 
12:20 - 06 հուլիսի, 2022