Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման կապակցությամբ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի հայտարարության կապակցությամբ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտնել է, որ «չի հասկանում Լաչինի ճանապարհին խաղաղ ցույցերի նկատմամբ նման վերաբերմունքը», և հայտարարել, որ բողոքի ցույցերի անցկացումն Ադրբեջանի քաղաքացիների իրավունքն է և պետք է հարգանքով ընկալվի: Ավելի վաղ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես էր եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությամբ: Նա կոչ էր արել օպերատիվ կերպով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը:
19:38 - 19 հունվարի, 2023
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը երեք բանաձև է ընդունել Բրազիլիայում, Մարոկկոյում և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում ասվում է․ «Խորհրդարանը ցավում է ծանր հումանիտար ճգնաժամի համար, որն առաջացել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով։ Քանի որ միջանցքը պատերազմից տուժած տարածաշրջանը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացելու այն՝ ապահովելու հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը առավել խոցելի խմբերի համար»։ Բանաձևն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բանաձևով կոչ է արվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: «Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածքում ներկա ռուս «խաղաղապահների» անգործությունը և գտնում են, որ դրանք պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։ Նրանք նաև կոչ են անում ԵՄ-ին ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի գործողությունների, Ռուսաստանի ապակառուցողական դերի կամ Մինսկի խմբի անգործության պատճառով»,- ասվում է բանաձևի մեջ։   Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
16:23 - 19 հունվարի, 2023
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացելու Լաչինի միջանցքը

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացելու Լաչինի միջանցքը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը անդրադարձել է Լաչինի միջանցքի ճգնաժամին։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ավելի ու ավելի անկայուն մարդասիրական իրավիճակը։ «Կոչ եմ անում պատկան մարմիններին արագ վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծելու իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և շարունակելու ջահնքեր գործադրել այս ուղղությամբ»,- նշել է նա։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Միայն հունվարի 17-ին 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:  
15:08 - 19 հունվարի, 2023
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և պահանջում անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը |armenpress.am|

Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և պահանջում անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։ Զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր: CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը: Զեկույցում. Խստորեն դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան, որը զինադադարի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղության գործընթացի համար: Վերահաստատվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից: Համոզմունք է արտահայտվում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ներառյալ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009թ. հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին: Աջակցություն է արտահայտվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությանը:Ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները՝ ներառյալ ԼՂ-ում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը: Ողջունվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը և կոչ է արվում ԵՄ խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում: Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է լինի պայմանական՝ կախված երկրի կողմից մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների հարգման ուղղությամբ էական առաջընթացի ապահովումից: CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին:   ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվեց նաև զեկույցին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում, որում նշվում է. Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը:
22:49 - 18 հունվարի, 2023
Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կոչը՝ ԼՂ-ի շրջափակման վերաբերյալ
 |armenpress.am|

Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կոչը՝ ԼՂ-ի շրջափակման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը Twitter-ում կիսվել է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ BBC-ի հոդվածով և գրել․ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛»,- գրել է պատգամավորը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հիշատակել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
14:17 - 07 հունվարի, 2023
Դունյա Միյատովիչը նորից ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը

Դունյա Միյատովիչը նորից ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տարածել է դեկտեմբերի 22-ին արված իր հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է հրատապ վերականգնվի։ Դունյա Միյատովիչը մեջբերել է նաև հայտարարությունից մի հատված․ «Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար»։   Those responsible for maintaining public order&security of the Corridor should take all the necessary steps to restore movement along that road as a matter of urgency and prevent a deterioration of the humanitarian situation. #LachinCorridor https://t.co/x1LMa83EgO — Dunja Mijatovic (@Dunja_Mijatovic) December 25, 2022
18:49 - 25 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է հրատապ վերականգնվի․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար |factor.am|

Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է հրատապ վերականգնվի․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար |factor.am|

factor.am: Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է հրատապ վերականգնվի՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։ Նա նշել է, որ Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն։ «Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, ինչի պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տներ, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ՝ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը»,- ասել է նա: Միյատովիչը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ճանապարհով տեղաշարժը վերականգնելու համար։ «Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ընդ որում, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության աճից»,- ասել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը։ Շարունակությունը՝ factor.am-ում
17:01 - 22 դեկտեմբերի, 2022
Հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները. Մարինա Կալյուրանդ

Հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները. Մարինա Կալյուրանդ

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարությունը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ: «Չափազանց մտահոգված եմ դեկտեմբերի 3-ին և կրկին դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքում Ադրբեջանի պետական իշխանությունների և ենթադրյալ բնապահպանական ցուցարարների գործողություններից, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը, որը մատակարարման կենսական ուղի է հանդիսանում շրջանի հայ բնակչության համար։   Բացի այդ, խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող խողովակաշարով Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խաթարումը, ինչը մեծացնում է հումանիտար լուրջ հետևանքների վտանգը:   Հիշեցնեմ, որ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:   Ես հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ հռետորաբանության առումով:   Մեկ անգամ ևս ընդգծում եմ խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է ամուր երաշխիքներ տա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության համար: Կոչ եմ անում ԵՄ միջնորդությամբ ամենաբարձր մակարդակով հրատապ վերսկսել բանակցությունները և ապաէսկալացնել իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։  
15:14 - 15 դեկտեմբերի, 2022
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել  Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։Այդ համատեքստում կոչ է արվում․ - կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը, - Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները, - կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով: Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
18:54 - 13 դեկտեմբերի, 2022
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից |armenpress.am|

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում, եթե նրանց ստիպեն անել դա. այս առումով նա առաջնային քայլ է համարում, որպեսզի ԵՄ-ն հրաժարվի  Ադրբեջանի հետ գազային գործարքից: Պատգամավորը նման համոզմունք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակելու միջադեպին: «Այս մշտական սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ես կոչ եմ անում եվրոպական կառույցներին և միջազգային հանրությանը՝ հայտնել իրենց խոր մտահոգությունն այս վերջին միջադեպի առնչությամբ, որը վնաս է հասցնում շարունակական խաղաղության և հաշտեցման ջանքերին»,- ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը: Ի հիշեցում՝ այսօր կեսօրն անց Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ Միայն ժամեր անց բանակցությունները դրական արդյունք տվեցին, ու ճանապարհը բացվեց։
17:04 - 03 դեկտեմբերի, 2022
Գլխավոր դատախազի տեղակալը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ընդունել է ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանին և ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեին: Ինչպես հայտնում են Դատախազությունից, հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների և իրավունքի գերակայության երաշխավորման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի գործունեությունը։ Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումները՝ միտված հանրային վստահության ամրապնդմանը։ Հանդիպմանը կարևորվել են համատեղ միջոցառումները՝ ուղղված դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։ Հատուկ կարևորվել է մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը: Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է նաև Դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը և  այդ հարցում շեշտել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը: ԵԽ ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը Դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Գլխավոր դատախազի տեղակալը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները և փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
09:45 - 30 նոյեմբերի, 2022
Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ:
17:41 - 19 նոյեմբերի, 2022
Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ |armenpress.am|

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն վստահ է, որ առաքելության ժամանակ հավաքագրած արժեքավոր տեղեկատվությունը թույլ կտա վեր հանել օբյեկտիվ իրականությունն առ այն, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:  Կաստալդոն լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք մեծապես մտահոգված են և դատապարտում են Ադրբեջանի  ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և այն վայրագությունները, որոնք թույլ են տրվել հայ ռազմագերիների նկատմամբ: «Մենք հուսով ենք, որ մեղավորները կկանչվեն պատասխանատվության: Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել այն աշխատանքները, որոնք սկսվել են մեր հանձնառությունների ներքո: Մենք դատապարտում ենք 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների չվերադարձնելու փաստը, ինչպես նաև կողմ ենք քվեարկել այն բանաձևին, որով դատապարտվում էին հայկական մշակութային հաստատությունների հանդեպ ոտնձգությունները»,-ասաց նա: Կաստալդոն նշեց, որ իրենք եղել են Սյունիքում և տեսել ադրբեջանական զինուժի  հրետակոծության հետևանքները: «Քաղաքացիական բնակչությունը չի կարող ապրել այդպիսի սպառնալիքների ներքո»,-ասաց պատգամավորը՝ կոչ  անելով շարունակել դիվանագիտական ջանքերը և ապահովել ցանկացած հակամարտության կարգավորում միայն դիվանագիտական ճանապարհով:   ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022 թվականի  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանել է Հայաստան: Պատվիրակության կազմում են Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։  
16:21 - 03 նոյեմբերի, 2022
ԵԽ պատգամավորները հայտնել են արցախահայությանը սատարելու պատրաստակամություն. նրանց ընդունել է Արցախի ԱԺ նախագահը

ԵԽ պատգամավորները հայտնել են արցախահայությանը սատարելու պատրաստակամություն. նրանց ընդունել է Արցախի ԱԺ նախագահը

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի խորհրդարանականներ, Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդցի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոնիին, գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին։   Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին։   Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։ Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը' սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին։
22:51 - 01 նոյեմբերի, 2022
Հույս ունեմ, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպայի Խորհուրդը, քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների զսպման ուղղությամբ. կաթողիկոսն ընդունել է ԵԽ պատգամավորներին

Հույս ունեմ, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպայի Խորհուրդը, քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների զսպման ուղղությամբ. կաթողիկոսն ընդունել է ԵԽ պատգամավորներին

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրա­գույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։   Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ԵԽ պատգամավորների այցը Հայաստան տեղի է ունենում հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ և անվտանգային հարցեր։ Նորին Սրբությունը կարևորեց նման այցելությունները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու ու զորացնելու փոխգործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ միտված առկա մարտահրավերների հաղթահարմանը։Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Հայոց Հայրապետը ցավով արձանագրեց, որ հայկական կողմն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ։ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դատապարտման և կանխման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջազգային հանրության աջակցությունը՝ հույս հայտնելով, որ բարեկամ երկրները, միջազգային կառույցները, այդ թվում նաև Եվրոպայի Խորհուրդը, հստակ կեցվածք կարտահայտեն ու քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների զսպման, Արցախի ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքի ապահովման, առ այսօր Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման ուղղությամբ։     ԵԽ պատգամավորներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին զորակցելու հիշյալ խնդիրների բարձրաձայնման և հաղթահարման գործում։   Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության  ոչնչացման ու յուրացման փաստերին։
19:02 - 01 նոյեմբերի, 2022