ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա
 |1lurer.am|

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 20-ին Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նիստի մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմ համագործակցությունը, կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա մտքերի խոր փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության մասին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի արտաքին կապերի զարգացման հետագա քայլերի վերաբերյալ»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ նիստի ավարտին կստորագրվեն արդյունքներն ամփոփող մի շարք փաստաթղթեր։
13:06 - 15 հունիսի, 2023
Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում

Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։  Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Գրիգորյանը նաև նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը՝ հիմնավոր չէ: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը։
16:05 - 08 հունիսի, 2023
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում |armenpress.am|

ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն հունիսի 8-ին Մինսկում կայանալիք նիստում կքննարկի իր պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։ Այս մասին հունիսի 5-ին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը»,-նշել է նա:   Զայնետդինովն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածաշրջանային հակաահաբեկչական «Վարձկան» գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկման մարմինների և ուժերի կազմավորման հետ կապված փաստաթղթերը և այլ հարցեր:
20:30 - 05 հունիսի, 2023
Դաշնակցի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Բաքվի պնդումները․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին |armeniasputnik.am|

Դաշնակցի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Բաքվի պնդումները․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">ՀԱՊԿ–ի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Ադրբեջանի հայտարարությունները։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը բազմիցս բացատրել է ՀԱՊԿ առաքելության հետ կապված իրավիճակը և պատրաստ է կրկին անել դա։ Դրա համար նախապայմաններ չկան, սակայն Հայաստանը սպասում է, որ ՀԱՊԿ հայտարարության տեքստում նշվի, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքը, նրա սահմանը խախտվել է, ուստի անհրաժեշտություն կա դիտորդական առաքելություն ուղարկելու։ «Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի մեջ մտնում ենք։ Մեր գործընկերների համար մինչ այժմ այդ պնդումն անհնար է եղել», - ասել է Միրզոյանը։ Ըստ նրա` չարձանագրելով, որ սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով խախտվել է Հայաստանի սահմանը, լեգիտիմացվում է Բաքվի պնդումը, թե այն սահմանազատված չէ, ուստի չի կարելի խոսել ներխուժման մասին: «Ավելի լավ է մեր դաշնակիցները որևէ հայտարարություն չանեն, քան հանդես գան այնպիսի հայտարարությամբ, որը լեգիտիմացնում է Ադրբեջանի խոսույթը, թե եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին կամ ֆիքսել, թե ով ում տարածք է մտել»,- ասաց Միրզոյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի՝ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետ։
13:29 - 05 հունիսի, 2023
Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ  ենք անում զենք գնելու մասով. ԱԽ քարտուղար |news.am|

Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ ենք անում զենք գնելու մասով. ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսների որոնման ճանապարհով, կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ ենք անում զենք գնելու մասով, մի մասով արդեն արդյունքներ էլ ունենք, մի մասով էլ դեռ բանակցությունները շարունակվում են: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով զինամթերքի գնման հնարավորություններից: «Այսինքն՝ Հայաստանը ոչ թե, եթե խնդիր է առաջացել, այլընտրանքներ չի որոնում, Հայաստանը եթե խնդիրներ է ունենում, այլընտրանքային լուծումներ է գտնում, մինչև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում գոյացած խնդիրը, զենքի մատակարարման մասով լուծվի»,- ասաց նա: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցին՝ նա նշեց, որ ՀԱՊԿ-ը նախկինում որոշակի սահմանափակումներ էր ստեղծում այլ գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցություն ունենալու:  «ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ: Վերջերս արևմտյան մի երկրի հետ անվտանգության ոլորտում աշխատելու քննարկումներ էինք ունենում, ու մեզ ոչ ռազմական տարբերակով աջակցության հարց էր քննարկվում։ Սկզբնական շրջանում, երբ մենք քննարկում էինք, նրանք ասում էի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց, երբ աշխատանքային խումբն այցելել է ու քննարկումներ ենք ունեցել, նրանց վերաբերմունքը բազմաթիվ հարցերում Հայաստանի նկատմամբ փոխվել է»,- ասել է նա: Գրիգորյանն ասել է, որ Արդբեջանի երեք հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն չի ցույց տվել, երբ ՀՀ-ն այլընտրանքներ է փնտրել և գտել, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսել է առաջարկել իր օգնությունը: «Մենք ինտենսիվ աշխատում ենք արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու համար ու շարունակելու ենք աշխատել»,- ասաց նա:
10:10 - 05 հունիսի, 2023
Հայաստանի արտաքին քաղաքական մանեւրի դաշտը նեղանում է, ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան
 |news.am|

Հայաստանի արտաքին քաղաքական մանեւրի դաշտը նեղանում է, ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Ես իմ խոսքում չասացի՝ Հայաստանում ժողովրդավարությունը մարտահրավերներ չունի, ասացի ներքին սպառնալիքներ չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ-ն շարունակում է լինել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ, որտեղ բոլոր մասնակիցները բացի Հայաստանից ոչ ժողովրդավարական պետություններ են, եւ արդյոք լինելով ավտորիտար երկրների ընտանիքում վտանգ ենք ստեղծում մեր ժողովրդավարության համար: «Այն առումով, որ ես Հայաստանում ժողովրդավարությունը համարում եմ անշրջելի ներքին առումով, իսկ արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ես ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել: 2021թ․-ի մայիսի 10-ին ուժի մեջ էր մտել իմ հրաժարականը և խորհրդարանը լուծարվել էր, երկրում փաստացի չկար ոչ կառավարություն, ոչ խորհրդարան, ու մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում, զրո ռեակցիա ՀԱՊԿ-ի կողմից։ Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ, որովհետև այդ ժամանակ ոչ մի գործողություն չէին ձեռնարկել ՀՀ ինքիշխան տարածքը պաշտպանելու համար ու նրանք չունեին բացատրություն։ Եթե այդ ժամանակ մեր ռեակցիաները լինեին շատ գծային, հիմա մենք և ժողովրդավարությունը կկորցնեինք, և պետությունը»,- ասաց նա։ Խոսելով՝ արտաքին մարտահրավերների մասին, Փաշինյանը ընդգծեց․ «Երբ սկսվել էին Ուկրաինայի գորոծղությունները, ՀՀ-ն փորձում էր բալանսավորված դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն, ու դա գոհունակություն էր ձևավորում բոլոր գործընկերների մոտ, բայց ժամանակի ընթացքում ՀՀ-ի մանեւրի դաշտը նեղանում է։ Սա լուրջ մարտահրավեր ու պրոբլեմ է բոլորիս համար»։
13:47 - 31 մայիսի, 2023
ՌԴ ՊՆ-ն մեծ ուշադրություն կհատկացնի ՀԱՊԿ-ի խաղաղապահների հետ համատեղ զորավարժություններին. Շոյգու
 |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն մեծ ուշադրություն կհատկացնի ՀԱՊԿ-ի խաղաղապահների հետ համատեղ զորավարժություններին. Շոյգու |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ամառային վարժանքների ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Հունիսի 1-ին զինված ուժերում սկսվում է ամառային ուսումնական շրջանը... Մեծ ուշադրություն է նվիրվելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին, «ՍՄՈԱ պլյուս»-ի (խմբ.՝ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների և երկխոսության գործընկերների խորհրդակցություն) շրջանակներում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններին», - ասել է նա ռազմական գերատեսչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ նախատեսված միջոցառումների կատարումը թույլ կտա ապահովել բանակի և նավատորմի պատրաստվածության պահանջվող մակարդակը, ազգային շահերի պաշտպանության և ռազմաքաղաքական իրադրության փոփոխություններին արդյունավետ արձագանքման խնդիրների կատարումը:
17:03 - 30 մայիսի, 2023
Ամփոփվել է ՀԱՊԿ «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը

Ամփոփվել է ՀԱՊԿ «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը

Մայիսի 26-ին Երևանում ամփոփվել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Վահե Ղազարյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ լրատական ծառայությունից։ «Ներքին գործերի նախարարը, շնորհավորելով տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար, ներկայացրել է մարդկային կյանքեր կործանող չարիքի դեմ Հայաստանի ոստիկանության աշխատանքը։Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Վահե Ղազարյանը հատկապես շեշտել է համացանցի միջոցով թմրանյութերի իրացման խնդիրը, ինչի դեմ պայքարն առավել ակտիվացնելու նպատակով Հայաստանի քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, իսկ 2023 թվականը հայտարարվել է թմրամոլության դեմ պայքարի տարի։ Խոսելով «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել իրականացված աշխատանքը և հույս հայտնել, որ գործողության ընթացքում համագործակցված ծառայությամբ ձեռք բերված փորձն ու գիտելիքները ՀԱՊԿ անդամ պետությունները տարածաշրջանում կխթանեն թմրամիջոցների դեմ պայքարին։ Ներքին գործերի նախարարը ելույթի ավարտին Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Խրապովը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ գործողության պատշաճ կազմակերպման համար։ Նա անդրադարձել է թմրամիջոցների համաշխարհային շրջանառության մտահոգիչ ծավալներին և կարևորել «Կանալ-Արաքս» գործողության անցկացումը, ինչն ուղղված է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանը։ Ելույթներ են ունեցել նաև տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակից երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք, ըստ պետությունների, ամփոփել են գործողության շրջանակներում իրավապահ կառույցների իրականացրած աշխատանքները։ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով համագործակցության ամրապնդման համար գործընկեր պետությունների իրավապահ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ից 26-ը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմիններ, պատվիրակներ ՀԱՊԿ քարտուղարությունից, ինչպես նաև ՀՀ գերատեսչություններից՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ։ Ներառված են եղել նաև դիտորդներ Չինաստանից, Սիրիայից, ԱՊՀ-ից, Ինտերպոլից և միջազգային այլ կազմակերպություններից։ Գործողությանը ՀԱՊԿ անդամ պետություններից մասնակցել են շուրջ 10 000 ծառայողներ, իսկ գործողությունը ղեկավարող միջազգային կոորդինացիոն շտաբը տեղակայված էր Երևանում։ Մայիսի 22-ին հակաթմրանյութային գործողության ընթացքում քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողներն իրականացրել են թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների հայտնաբերման և վնասազերծման ցուցադրական վարժանքներ, հյուրերին են ներկայացրել նաև օգտագործվող սպառազինությունը։Գործողության շրջանակներում մայիսի 24-ին ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ կառույցների ներկայացուցիչներն այցելել են նաև հայ-իրանական սահմանային անցակետ, որտեղ ՌԴ սահմանապահ զորքերի և ՀՀ ՊԵԿ ծառայողները ներկայացրել են ծառայության մանրամասներ, նաև օգտագործվող սպառազինությունն ու տեխնիկան։ «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության ընթացքում իրավապահ կառույցների ծառայողների կողմից ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքում անօրինական շրջանառությունից առգրավվել է շուրջ 816 կգ թմրամիջոցներ, այդ թվում՝ մարիխուանա, հաշիշ, մեֆիդրոն, ՄԴՄԱ, հերոին և այլն։ Բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության 548 դեպք, պատասխանատվության է ենթարկվել 347 անձ, վնասազերծվել են 88 թմրախմբավորումներ, հայտնաբերվել են 88 հետախուզվողներ, բացահայտվել են 430 ինտերնետային կայքեր ու օգտատերեր, որոնք զբաղվում են թմրաբիզնեսով, հայտնաբերվել է նաև մեծաքանակ զենք ու զինամթերք»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։
11:59 - 27 մայիսի, 2023
Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները
 |armenpress.am|

Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա անդամների իրավական բազաները՝ ապահովելու հավաքական անվտանգության ուժերի գործադրման վերաբերյալ որոշումների ընդունման օպերատիվությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին այսօր Խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։ Նա նշել է, որ անցկացված նիստի ձևաչափը, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև նրա գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հնարավորություն ընձեռեց՝ կատարելու կազմակերպության գործունեության միջանկյալ ամփոփում, մշակելու կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման նոր ձևեր և եղանակներ: «Բացի դրանից, մենք  գործընկերների հետ քննարկեցինք ծագած մարտահրավերներին և սպառնալիքներին ճգնաժամային արձագանքման միջոցների արդյունավետության բարձրացման հարցերը», - հայտնել է  նախարարը։ Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է  2024 թվականին հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման պլանը, որի ամենանշանակալի իրադարձություններն են համատեղ հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժությունները Հավաքական ուժերի հետ։ Հաստատվել է նաև մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ պատրաստման միջոցառումների ցանկը: Բացի դրանից, Խորհուրդը որոշել է մի շարք փոփոխություններ կատարել 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների համատեղ պատրաստության պլանում։ Պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հաստատել են ՀԱՊԿ հավաքական ուժերի ապահովման համար նյութական միջոցների պաշարների մասին դրույթը և զինված ուժերի մատակարման իրերի կատալոգավորման միջպետական ​​համակարգի մեթոդական փաստաթղթերը: «Պաշտպանության նախարարների խորհուրդը որոշել է Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացնել «Միասին հանուն խաղաղության» մեդալի հաստատման փաստաթղթերը՝ այն անձանց պարգևատրման համար, որոնք ավանդ են ներդրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության բնագավառում», - տեղեկացրել են մամուլի ծառայությունում։ Բացի Բելառուսից, որը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, կազմակերպության մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
16:37 - 25 մայիսի, 2023
Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. Արթուր Հովհաննիսյան
 |news.am|

Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. Արթուր Հովհաննիսյան |news.am|

news.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, արդյոք սրանք ՀԱՊԿ–ից դուրս գալու նախանշաններ չեն։ «Մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ` դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, այլ տեխնիկական հարցերի հետ»,– նշեց Հովհաննիսյանը։ Նա վստահեցրեց` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։ Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։ Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
15:26 - 25 մայիսի, 2023
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին․ Շոյգու |civilnet.am|

Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին․ Շոյգու |civilnet.am|

civilnet.am: Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը: Այդ մասին մայիսի 25-ին Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այն մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։ Նրա խոսքով ՝ Արևմուտքի նպատակը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելը»։ «Դրա օրինակը Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունն է, որում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ ՝ պետք չէ բացատրել, թե իրականում ինչով են նրանք զբաղվում»,- նշել է Շոյգուն։ ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է տարածաշրջանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ուղղությամբ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը։
13:05 - 25 մայիսի, 2023
Շոյգուն ընդգծել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի ​​միջոցառումներին |tert.am|

Շոյգուն ընդգծել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի ​​միջոցառումներին |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, ես հատկապես կցանկանայի ընդգծել ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներում Հայաստանի մասնակցության կարևորությունը»,- ասել է Շոյգուն հինգշաբթի Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու։
12:51 - 25 մայիսի, 2023
ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր Մինսկում կքննարկեն կոալիցիոն փոխգործակցության հարցեր, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: «Նիստի մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Նրա խոսքով՝ «նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև այլ փաստաթղթեր»: Նիստը կանցկացվի Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հայտնել է մամուլի քարտուղարը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
10:05 - 25 մայիսի, 2023
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի գործունեությունը արդյունավետ է համարում. Զախարովան՝ Երևանի քննադատության մասին
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի գործունեությունը արդյունավետ է համարում. Զախարովան՝ Երևանի քննադատության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երևանից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին, և հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է այն սցենարը, որի դեպքում իրեն կխնդրեն լքել Հայաստանի ռազմակայանը: «Մենք այս պահին ստեղծված իրավիճակը դիտարկում ենք այն միջնորդական գործառույթների տեսանկյունից, որ մեր երկիրն ունի։ Մենք կիրառում ենք գործիքներ քաղաքական առումով իրավիճակը հարթեցնելու համար, բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում, տեղի են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում, այդ շփումները շարունակվում են», - ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ դա իրենց կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի շարք ուղղություններով և գերատեսչություններով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նաև ռուս խաղաղապահներ կան Զախարովան նշել է, որ նույնը կարող է ասել ՀԱՊԿ-ի մասին։
15:57 - 24 մայիսի, 2023